Կոտայքի մարզի Ակունք համայնքի ուշագրավ գնումները. համայնքապետը պարզաբանում է

ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի 2018 թվականին կատարված եւ նախատեսվող գնումների պլաններում բավականին ուշագրավ թվեր կան: Մասնավորապես, Կոտայքի մարզի Ակունք համայնքի գնումները «փոքր» ինչ խոշոր էին թվում:

Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

Ակունքը համայնքը նախատեսել է ձեռք բերել ռեգուլյար տեսակի բենզին, որի լիտրը արժե է 420 դրամ, իսկ անհրաժեշտ չափաքանակ է նշված 7262 լիտրը: Փաստորեն, համայնքը պատրաստվում է ձեռք բերել ընդհանուր 3 մլն 50 հազար դրամի բենզին է:

Համայնքը բջջային հեռախոսների ծառայությունների համար նախատեսել է 1 մլն 763 հազար դրամ, խնջույքների կազմակերպման ծառայությունների համար` 4 մլն դրամ: Ակունքի համայնքապետարանը նախատեսել է գնել նաեւ 300 հազար դրամի խոհանոցային սարքեր:

Ցանկում ներառված են նաեւ երկու տարբեր տեսակի եւ գների ծաղկային կոմպոզիցիաներ: Մի դեպքում այն արժե հատը 12 հազար դրամ, անհրաժեշտ քանակությունն է` 32 հատ, այսինքն, ընդհանուր առմամբ 384 հազար դրամի ծաղկային կոմպոզիցիա: Մյուս դեպքում հատն արժե 13 հազար դրամ, անհրաժեշտ քանակությունը դարձյալ 32 հատ է, եւ այս տեսակի ծաղկային կոմպոզիցիայի ընդհանուր արժեքն էլ փաստորեն կազմում է 416 հազար դրամ:

Ուշագրավ գնումների հետ կապված պարզաբանում ստացանք Ակունքի համայնքապետ Հունան Ռուբենյանից:

- Պարոն Ռուբենյան, 3 մլն 50 հազար դրամի բենզինը շատ չէ՞:

- Ակունք համայնքը 2017 թվականի նոյեմբերի 5-ին խոշորացվել է, եւ համայնքի մեջ ներառված են 8 գյուղական համայնք: Մեկ համայնքի հեռավորությունը 25 կմ է, մյուսինը՝ 18, եւ նաեւ դժվար անցանելի ճանապարհներ են: Աղբահանությունը կատարվում է համայնքի միջոցներով, եւ ոչ միայն աղբահանությունը նաեւ սանիտարական մաքրումը, ճանապարհների պահպանումը: Բացի դա, նախկին գյուղերը ունեցել են 3 ծառայողական մեքենա, որոնք մնացել են: Իհարկե, նրանց մինիմալ քանակի վառելիք ենք տալիս, եթե թվերով հանենք, թե անցյալ տարի ինչքան բենզին է օգտագործել 8 համայնք, եւ հիմա ինչքան են ծախսում, շատ մեծ տարբերություն կա` պակաս քանակի առումով: Բացի դա մենք ունենք տեխնիկաներ, որոնք աշխատում են բենզինով, դրանց միջոցով ճանապարհի եզրերի խոտերն են հնձվում, դա նախկինում չի եղել, այս տարի է սկսվել: Մենք «ԳԱԶ 53»  մակնիշի մեքենա ունենք, որով աղբահանություն է կատարվում, դեռեւս դրա վրա չենք հասցրել գազ դնել, եւ այն նույնպես բենզինով է աշխատում:

- 1 մլն 673 հազար դրամ՝ բջջային հեռախոսների ծառայությունների, սա կարո՞ղ եք բացատրել, թե՞ ինչ ծախս է:

- Այդ ծախսերի մեջ ներառված է նաեւ ինտերնետի վճարը, մեր ինտերնետը բջջային քարտով է: Մենք մեր բոլոր համայնքներում ունենք նաեւ ներքին հեռախոսներ, որի համար ամսական 4500 դրամ ենք վճարում, դա նույնպես ներառված է այդ ծառայությունների մեջ: Ունենք նաեւ մի քանի տեսակի ծրագրեր, ասենք հայկական ծրագրեր` հաշվապահություն 250 հազար դրամ տարեկան, դա նույնպես ներառված է այդ ծառայությունների մեջ: Տեսախցիկների վճարը նույնպես ինտերնետի հետ է կապված, եւ նորից ներառված է այդ ծառայությունների մեջ:

- 384 հազար դրամի ծաղկային կոմպոզիցիաները ի՞նչ առիթով են հարկավոր:

- Դրանք ծաղկեպսակներ են, ասենք համայնքի բնակիչներին համայնքի կողմից ծաղկեպսակներ ենք տալիս:

- Բայց այդտեղ գրված է ծաղկային կոմպոզիցիաներ:

- Կոմպոզիցիանե՞ր, կարող ա դրան է վերաբերվում: Դա արդեն արվե՞լ է, թե՞ դեռ պիտի անենք:

- Ձեր տարեկան գնումների պլանների մեջ է ներառված:

- Մենք մայթեր ունենք, որ մեկամյակի կապակցությամբ ծաղիկներ ենք դնում: Օրինակ, Կոտայք գյուղում մշակույթի տան եւ գյուղապետարանի շենքի առջեւ ծաղիկներ ենք դնում, չնայած այս տարի չենք դրել, միայն նախատեսել ենք, երեւի անհրաժեշտություն չի եղել:

- Կա առանձին եւս մեկ նշում` ծաղկային կոմպոզիցիաներ, որն արդեն արժե 416 հազար դրամ, սա ի՞նչ նպատակով եք նախատեսել գնել:

- Ծաղկեպսակներն են դրանք, ամեն գյուղում նախատեսել ենք, որ Աստված չանի, եթե մարդ մահանա համայնքը պարտադիր ծաղկեպսակ է տալիս, ավագանին է այդպես որոշել:

- Ձեր համայնքը այնքան բարեկարգ վիճակում է գտնվում, որ այսպիսի ծախսեր էլ ե՞ք թույլ տալիս:

- Եթե խոսքը վերաբերվում է միայն Ակունք գյուղին, ապա այն շատ բարեկարգ է, բայց Ակունք խոշորացված համայնքը լուրջ խնդիրներ ունի: Մյուս գյուղերի վրա սարսափելի աշխատանքներ կան, որը չենք հասցնում անել: Ջրի խնդիրներ ունենք, հերթով ծրագրեր են իրականցվում, ֆինանսական միջոցներն էլ չեն հերիքում: Իսկ դրանք, եթե նախատեսված էլ են, չեն ծախսվել եւ հույս ունեմ, որ չի էլ ծախսվի, որովհետեւ այս տարի դրա կարիքը չի լինի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
55885 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել