Երևան
12 °C
Հունիսի 1-ին նոր կառավարության 38 էջանոց ծրագիրն արժանացավ գործադիր մարմնի հավանությանն ու ուղարկվեց խորհրդարան: Այն հունիսի 7-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստում դրվելու է քվեարկության եւ պարզ կդառնա՝ արդյո՞ք արժանանում է խորհրդարանի հավանությանը, թե՝ ոչ: ՀՀ կառավարության ծրագիրը կհաստատվի, եթե ստանա ԱԺ-ի պարզ մեծամասնության կողմ քվեն:
Մինչեւ ԱԺ հատուկ նիստը, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ հասցրել են կարծիք հայտնել կառավարության ծրագրի մասին: ՀՀԿ-ից ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ նոր կառավարության ծրագիրը նման է ցանկությունների եւ կենացների ժողովածուի: Նրա խոսքով՝ ծրագրում գրված է, որ աղքատությունը պետք է նվազի, բայց չեն մատնանշվում այն ուղիները, որոնցով կարելի կլինի դրանց հասնել:
«Այս ծրագրում, ոչ մի թիվ գրված չէ: Ասում են`աղքատությունը պետք է նվազի. դա բոլորս էլ գիտենք: Բայց ինչքա՞ն պետք է նվազի այս տարվա ընթացքում, ինչպե՞ս պետք է նվազի: Կամ`աշխատատեղեր պետք է ստեղծվեն: Ինչքա՞ն, ե՞րբ, ինչպե՞ս: Թոշակները պետք է ավելանա՞ն, թե` ո՞չ: Ի՞նչ միջոցներից պետք է ավելանան, ի՞նչ միջոցներից չպետք է ավելանան: Աշխատավարձները պե՞տք է ավելանան, թե`ոչ: Ի վերջո, ՀՀԿ-ական կառավարությունը Նիկոլ Փաշինյանին տվել է 7,5 տոկոս տնտեսական աճով երկիր: Հիմա իր կառավարության ծրագրում տարեկան տնտեսական աճի նվազագույն շեմ էլ նշված չէ»,- ասում էր Շարմազանովը:
ՀՀԿ-ից մեկ այլ պատգամավոր՝ Կորյուն Նահապետյանը, երկու օրից ԱԺ-ում քննարկվելիք կառավարության ծրագրի մասին կարծիք հայտնելն առայժմ վաղ է համարում: «Հինգշաբթի օրը, երբ խորհրդարանում քննարկվի կառավարության ծրագիրը, այդ ժամանակ էլ կլսեք իմ դիրքորոշումը»,- ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն պատրաստ է ցանկացած ծրագիր հաստատել միայն այն պատճառով, որ ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու իրավիճակ չստեղծվի, որպեսզի ՀՀԿ-ն չկորցնի իր վերջին իշխանության ճյուղը, Կորյուն Նահապետյանը կրկին անգամ հարդորեց սպասել հինգշաբթի օրվան: Արդյո՞ք կենացների ոճով է գրված ծրագիրը, Նահապետյանը նշեց. «Դուք էլի ցանկանու՞մ եք, որ ես բովանդակությանն անդրադառնամ»:
ՀՀԿ խմբակցությունը երեկ լքած Ֆելքս Ցոլակյանն էլ պատճառ չի տեսնում, որ ՀՀԿ-ն «դեմ» լինի կառավարության ծրագրին եւ տապալի գործադիրի աշխատանքները:
«Ծրագիրը, եթե նորմալ է, ուրեմն պատճառ չկա»,- նշեց նա եւ միաժամանակ ասաց, որ չի կարծում, թե ՀՀԿ-ն, եթե կողմ էլ լինի, ապա միայն այն պատճառով, որ արտահերթ ընտրությունների չգնա: Ցոլակյանը հետաքրքիր է համարում հարցը՝ սպասում է չորս տարվա՞, թե մեկ տարվա ծրագրի, բայց միաժամանակ նշում, որ այն չի կարող լինել մեկ օրվա համար:
«Ծրագիրն իր մեջ հեռանկարային տարրեր պետք է պարունակի: Ես որքան հասկանում եմ՝ կառավարությունը ցանկանում է մեկ տարվա կտրվածքով անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- նշեց պատգամավորը եւ ընդգծեց, որ ոչ մի վատ բան չկա, եթե ընտրությունը շուտ անցկացնեն: Մեր դիտարկամանն էլ, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախկինում հայտարարել էր, թե ՀՀԿ-ն պատրաստվում է 2022 թվականի հերթական ընտրություններին, Ցոլակյանը հակադարձեց. «Ուրիշ մարդիկ էլ ուրիշ բան են ասում: Հերքել են ձեր այդ ասածը»:
Նա հավանաբար նկատի ունի մայիսի 31-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո Դավիթ Հարությունյանի այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ն պատրաստ է արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումներ ունենալ ինչպես կառավարության, այնպես էլ ԱԺ բոլոր քաղաքական ուժերի հետ:
Կառավարության ծրագիրը Ծառուկյան խմբակցության պատգամավորներից Վարդան Բոստանջյանի դուրը եկել է: Նա ՀԺ-ի հետ զրույցում հատկապես ընդգծեց այն պահը, որ թվային տվյալներ չկան ֆիքսված: Դիտարկմանը, որ ծրագիրն ասոցացվում է բարի ցանկությունների մակարդակի հայտարարությունների հետ, որոնք միշտ էլ հնչել են, Բոստանջյանը նկատեց. «Վճռականություն եմ ուզում տեսնել, իսկ ինչ վերաբերվում է թվերի բացակայությանը, ապա քաղաքացին կարդալով ծրագիրը չի կարող կողմնորոշվել, թե իր եկամուտը որքան կբարձրանա, աշխատատեղերը կավելանան եւ այլն»:
Վարդան Բոստանջյանն ընդգծեց, որ այս ծրագիրը խոսում է սկզբունքների մասին, որը հնարավորինս շուտ պետք է քանակական չափանիշների վերածվի: Բոստանջյանը միաժամանակ չի կարծում, որ ՀՀԿ-ն ունի պատճառ, որպեսզի կողմ չլինի այս ծրագրին. «ՀՀԿ-ն բարձրաձայնել է, որ իրենք այս երկրի համար են աշխատում, ոչ թե աշխատում են ինքնանպատակ՝ կողմ կամ դեմ քվեարկելով»:
Ծառուկյան խմբակցությունը չի մասնակցել կառավարության ծրագիրը կազմելուն: Վարդան Բոստանջյանն ասում էր, որ ԲՀԿ-ն տվել է իր նկատառումները, որը կառավարությունը հաշվի առել է՝ ծրագիրը կազմելիս: «Ծրագիրը մենք հում վիճակում նայել ենք, որի վերաբերյալ ասել ենք մեր առաջարկությունները: Հիմա, թե որքանով են դրանք ներառված, մեր ուսումնասիրության արդյունքում կբացահայտվի»,- ասաց նա եւ նշեց, որ սրտնեղած չեն, որ իրենք բուն գործընթացին չեն մասնակցել:
Ծառուկյան խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանն էլ, անդրադառնալով Շարմազանովի այն հայտարարությանը, որ թվային տվյալները բացակայում են ծրագրից, ասաց. «ՀՀԿ-ի կողմից էլ թվեր կային, գրված էր, բայց տեսանք, թե ինչ կոռուպցիոն սխեմաներ կային: Հիմա նոր կառավարությունն էլ թվերը չի դրել, փոխարենը ուղերձ է դրել: Սա ծրագիր չէ, ծրագիր լինելու համար պետք է զարգացումները նկարագրվեր, պետք էր տնտեսագիտական լուրջ վերլուծության ենթարկվեր: Կա ընդհանուր հայտարարություն՝ մոնոպոլիաների վերացում, բայց վերացմանը ինչպես պետք է նպաստել եւ երբ պետք է հասնել դրան, դա նշված չէ»,- ասաց պատգամավորը:
Հարցին էլ, թե ինչու՞ ծարագրի մշակման փուլում ԲՀԿ-ն չի բարձրաձայնել այս բացթողումների մասին, Սերգեյ Բագրատյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ՝ արդյո՞ք թիմը ներգրավված է եղել, թե՝ ոչ:
«Ես սրա անունը կդնեի ուղերձ՝ կոռուպցիայի վերացման վերաբերյալ, ոչ թե կառավարության ծրագիր»:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ասաց, որ կառավարության ծրագիրը պետք է ընդունել այնպես, ինչպես այն կա: «Ամեն ծրագիր նախորդից մեծ հավանականությամբ տարբերվում է: Չեք կարող ասել, որ կառավարության ծրագրում ուղենիշեր չկան, բայց թվեր չկան, իսկ դրան պետք է վերաբերվել հենց այդպես, որ թվեր չկան»,- ասաց ֆինանսների նախարարն ու ընդգծեց, որ չկա սահմանված ակտ, որի հիման վրա պետք է կազմվի կառավարության ծրագիրը:
Թեմայի շուրջ հնարավոր չեղավ լսել ՔՊ-ի թաղաքական թիմի կարծիքները: Նրանք երեկ ամբողջ օրն ԱԺ-ից բացակայում էին, իսկ զանգերը թողնում էին անպատասխան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT