Երևան
12 °C
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախօրեին այցելել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ` ընկերության գործունեությանը եւ կաթի մթերման ընթացքին ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են գյուզատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից:
Ընկերության գործարանը կառուցվել եւ շահագործման է հանձնվել 2009 թվականին, արտադրամասերը հագեցած են նորագույն իտալական սարքավորումներում, որոնք թույլ են տալիս թողարկել կայուն որակով արտադրանք եւ ամռան ամիսներին վերամշակել օրական ավելի քան 70 տոննա կաթ: Ներկայումս ընկերությունում արտադրվում են թթու կաթնամթերքներ, պանիր, չոր կաթ, կարագ եւ պաղպաղակ:
Նախարարը շրջել է ընկերության արտադրամասերում, ծանոթացել արտադրական հզորություններին, արտադրամասերի սանիտարահիգիենիկ պայմաններին: Գործարանի աշխատակիցների հետ զրույցի ընթացքում նախարարն անդրադարձ է կատարել կաթի մթերման ընթացքին, ժամանակակից սարքավորումներով գործարանի վերազինմանը:
Ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Վարդանյանը տեղեկացրել է, որ տարբեր տարիներին չոր կաթի արտադրության ծավալները տատանվել են 214-313 տոննայի սահմաններում: Ընդհանուր առմամբ, նրա խոսքով` ընկերության արտահանման ծավալները վերջին շրջանում ավելացել են, իսկ տեսականին` ընդլայնվել: Այս տարի մինչեւ օրս արտադրվել է 44 տոննա չոր կաթ: «Մարիաննա» ընկերությունում այս պահին կաթը մթերում են 1 լիտրի դիմաց 150 դրամով։
Նա նաեւ հավելել է, որ ընկերությունն առաջիկայում նախատեսում է ներդրումներ իրականացնել Արագածոտնի մարզում անասնապահության ոլորտի զարգացման ուղղությամբ:
Ընդգծելով, որ կաթնամթերքի արտադրության եւ վերամշակման ոլորտը գտնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ուշադրության կենտրոնում` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ կաթի արտադրության եւ մթերման գործընթացին հետեւելու նպատակով արոտային շրջանի ողջ ընթացքում նախատեսում է այցելել կաթ արտադրող եւ վերամշակող կազմակերպություններ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT