Երեւանի Մնջախաղի պետական թատրոնը 43 տարվա անհասցե դեգերումներից հետո հիմնական հասցե ու շենք պետք է ունենար, սակայն, կարծես թե, այդքան մոտ թվացող հաջողությունը կրկին հարցականի տակ է: Թատրոնը պետք է լիներ Գեւորգ Քոչար 21 հասցեում՝ Հայաստանի Ազգային գրապալատի տարածքում:

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի խոսքերով՝ այս տարվա մայիս ամսից պետք է սկսվեին թատրոնի շինարարական աշխատանքները եւ ավարտվեին հաջորդ՝ 2019 թվականի մայիս ամսին: ՀԺ-ն շենքի շինարարական աշխատանքների եւ այլ մանրամասների մասին հետաքրքրվեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանից:

- Պարոն Դադասյան, 20 տարուց ավելի է՝ բարձրաձայնում եք Մնջախաղի թատրոնի շենքի հարցը, երբ վերջապես մշակույթի նախկին նախարարի կողմից հարցին լուծում պետք է տրվեր, նախարար փոխվեց, կադրային փոփոխություններ եղան: Ի՞նչ է լինելու հիմա:

- Խնդիրներ են առաջացել, որոնք հիմա ընթացքի մեջ են: Այդ խնդիրները լուծելուց հետո նոր հնարավոր կլինի շինարարական մրցույթ հայտարարել: Խնդիրն այն է, որ այգու կողմից պետք է նոր մուտք բացվի եւ, ըստ էության, այնտեղ էլ հողահատկացում արվի, իսկ այդ տարածքում կան հարևաններ, որոնք այդ հողի վրա սեփականություն ունեն: Նույնիսկ այն խոտածածկույթը, որ կա շենքի դիմաց, չգիտես ինչի, դարձել է իրենց սեփականությունը, որը շատ զարմանալի է, շենքից 4 մետր հեռավորության վրայի հողն էլ է իրենց պատկանում: Մեր նախագիծը մի մասով հայտնվել է այդ հողի վրա: Այդտեղից էլ խնդիր է առաջացել, որ պիտի նոր պրոյեկտ արվի, իսկ այդ դեպքում մեր նախագծով ավելի շատ տարածք ենք զբաղեցնում, որն էլ խնդիր է առաջացրել: Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ կլինի, կամ շինարարություն չի ընթանա, կամ էլ այլ լուծումներ պետք է գտնել: Նախագիծը ավարտված է, բայց խնդիրը հողի հարցն է, որը պետք է համաձայնեցվի նաև քաղաքապետարանում:

- Իսկ ովքե՞ր են մյուս սեփականատերերը, որ բողոքում են, համաձայնեցնելու տարբերակներ չկա՞ն:

- Ես լավ տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ նախկին տպարանի շենքն է: Պատուհանները կոտրված, լքված վիճակ է՝ հիմնականում չօգտագործվող տարածք: Տարբերակներ կան, ենթադրենք քաղաքապետարանը կարող է առաջարկել տվյալ սեփականատիրոջը մեկ այլ ձևով փոխհատուցել, օրինակ հատկացնել 22 քառակուսի մետր տարածք, ճիշտ այնքան, որքան մեր նախագիծն է նստել իրենց հողի հաշվին: Արդյունքում մեր պրոյեկտը կպահպանենք: Սակայն իրենք դրան էլ են դեմ, դեմ եմ, որ փոքրիկ շինություն է կառուցվում եւ որոշակիորեն փակում է իրենց պատուհանների դիմաց: Ամենակարևոր խնդիրը, հենաշարժական խնդիրներ ունեցող հանդիսատեսն է, որի համար մենք նախատեսել ենք հատուկ վերելակներ, իսկ այս դեպքում հնարավոր չի լինում իրականացնել:

- Քաղաքապետարան դիմե՞լ եք:

- Քաղաքաշինության նախարարությունն է ձեռնարկել, իրենք դիմել են՝ պարզվել է, որ հողի խնդիր կա: Հիմա պետք է բանակցենք սեփականատերերի հետ, փորձենք ելքեր գտնել. բարդ իրավիճակ է ստեղծվել: Շինարարական աշխատանքները սկսել էինք անցած տարվա օգոստոսի մեկից: Շինկազմակերպությունների հայտարարությունը, որ տրված էր, նախագծերի աշխատանքների վրա մենք աշխատեցինք կես տարուց ավելի, բայց ապարդյուն:

- Նախագիծը ներկայացնելու ժամանակ, երբ նախկին նախարար Արմեն Ամիրյանի հետ ներկայացրեցիք գծագիրը, այդ ժամանակ, կարծես թե, նման խնդրի մասին խոսք չգնաց: Շինարարության մի փուլն էլ մայիս ամսին պետք է ավարտվեր:

- Դա նախարարն էր ասում, հավանաբար իրենք ինչ-որ ելքեր գիտեին, բայց, այո, իր հայտարարությունն էր, որ 2019 թվականի մայիսին էլ պետք է ավարտվեր: Այդ առումով արդեն «իմունիտետ» ենք ձեռք բերել, մենք էլի կդիմանանք, մինչև տեսնենք՝ ինչ է լինում, մանավանդ, որ մենք մեր աշխատանքները չեն կանգնեցնում: Հիմա էլ պատրաստվում ենք Ռուսաստանում փառատոնի մասնակցել, մենք մեր ստեղծագործական պրոցեսը ապահովում ենք:

- Նոր նախարարի հետ դեռ չե՞ք հանդիպել:

- Ցավոք, դեռ չենք հանդիպել: Անկեղծ ասած, դեռ չեմ էլ նախաձեռնելու նման հանդիպում, որովհետև տեսնում եմ, թե ինչ զբաղվածություն ունի նախարարը՝ տարբեր հանդիպումների մեջ է, տարբեր քննարկումների, կարծում եմ, որ երբ հերթը մեզ հասնի, արդեն մանրակրկիտ անդրադարձ կլինի:

- Նախարարությունն ինչքա՞ն գումար էր խոստացել տրամադրել շենքի կառուցապատման համար:

- Ես կարող եմ ասել այն, ինչ-որ ասել էր նախկին նախարար Արմեն Ամիրյանը, իսկ նա ասել էր, որ այս տարի պետք է տրամադրվի 60 միլիոն դրամ, որպեսզի անցկացվի մրցույթ եւ կատարվեն շինարարական աշխատանքներ: Իսկ հաջորդ՝ 2019 թվականի բյուջեով նախատեսված էր եւս 200 միլիոն դրամ, որպեսզի ավարտին հասցվի շինարարությունը: Բայց մի քիչ անորոշ վիճակ է, ես նույնիսկ փորձ էի արել հանդիպել քաղաքապետի հետ, որպեսզի քննարկեինք խնդիրը, ինձ տեղեկացրին, որ քաղաքապետը խնդրից տեղյակ է: Քանի որ վերջին շրջանում փոփոխություններ տեղի ունեցան, հանդիպումը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ տեղի չունեցավ: Հիմա մտածում եմ, որ ավելի լավ է թողնել պետական մակարդակով խնդիրները լուծվեն: Հույս ունեմ, որ մեր հասանելիքը, այսինքն, Մնջախաղի թատրոնի շենքը, որը պետք է ունենայինք օրենքով, մեզ կտրամադրեն՝ առանց մասնավոր միջամտությունների:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
52206 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին