Մեկ ժամից կմեկնարկի Ազգային ժողովի հատուկ նիստը, որտեղ քննարկվելու է նոր կառավարության ծրագիրը: Նիկոլ Փաշինյանի կաբինետի կողմից ներկայացված ծրագրի դրույթներն արդեն հրապարակված են, խորհրդարանական միակ ընդդիմության՝ ՀՀԿ-ի, եւ մյուս քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների տեսակետները՝ հայտնի: Արդեն հայտնի է, որ ծրագիրը հաստատվելու է ՀՀԿ-ի բիզնես թեւի ներկայացուցիչների կողմ քվեարկությամբ, իսկ քաղաքական թեւը մնալու է ընդդիմության դերի մեջ: Այսպիսով՝ ՀՀԿ-ն փակում է արտահերթ ընտրություն անցկացնելու մեկ ճանապարհ:

Եթե կառավարության ծրագիրն այս նիստում հաստատվի, ապա ըստ Սահմանադրության՝ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության առջեւ փակվում է արտահերթ ընտրությունների գնալու մեկ դուռ: Բանն այն է, որ Սահմանադրության համաձայն, եթե կառավարության ծրագիրը հավանության չի արժանանում, ապա վարչապետը հրաժարական է տալիս: Հրաժարականից 7 օր անց տեղի է ունենում վարչապետի նոր ընտրություն եւ եթե նոր վարչապետ չի ընտրվում, կրկին 7 օրից եւս մեկ ընտրություն է անցկացվում: Այս երկու ընտրությունների ձախողումից հետո նոր միայն Ազգային ժողովը լուծարվում է իրավունքի ուժով:

Երեկ խորհրդարանում ՀԺ-ն տարբեր քաղաքական դեմքերից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրատեսական համարում են, որ Փաշինյանը եւ իր թիմն այսօր չեն գա Ազգային ժողով՝ արտահերթ ընտրությունների համար ուղիներ փնտրելու պատրվակով: ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը մեր այս հարցադրումն անիրատեսական համարեց: Ընդգծելով քաղաքական ուժերի՝ միմյանց հետ «լեզու չգտնելու» փաստը, նա միաժամանակ նշեց, որ վարչապետ Փաշինյանն իր թիմով պատասխանատու է հասարակության առջեւ:

«Քաղաքական անհամաձայնությունների եւ տեսակետների տարբերությամբ պայմանավորված անգամ չեմ կարող նման քայլ պատկերացնել գործող կառավարությունից: Այնուհանդերձ, կազմը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ստանձնել են քաղաքական պատասխանատվություն մեր հասարակության առջեւ: Մտքովս անգամ չի անցնում, որ նման կերպ կարող են վարվել իրենց, իսկ սկսած նախաձեռնության հանդեպ»,- ասաց նա:

Մեր դիտարկմանն էլ, որ սա շանսերից մեկն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա արտահերթ ընտրությունների գնալ, այդ պահին աստիճաններով ԱԺ-ի երրորդ հարկ բարձրացող ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Նման լուրջ քաղաքական վերլուծություններ աստիճանավանդակը հաղթահարելիս չեն անում»:

ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանն էլ մեր հարցին հարցով պատասխանեց: «Ինչու՞ չպետք է ներկայանա: Պատճառը ո՞րն է: Ծրագիր է բերում հաստատման, ո՞նց կարող է չներկայանալ: Իմա՞ստը չներկայանալու: Կբերի եւ կներկայացնի»,- վստահորեն հայտարարեց Սարգսյանը:

Ալիկ Սարգսյանն ավելի քան վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու համար նման քայլի չի գնա: ՀՀԿ-ական այս պատգամավորը նաեւ պնդում էր, որ առաջիկա մեկ տարում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու պատճառ չունի:

«Չեմ կարծում, որ ծրագիրը հաստատվելուց անմիջապես կամ որոշակի ժամանակ հետո վարչապետը հրաժարական կտա: Վարչապետը չի շտապի, բավականին գործընթացներ են սպասվում՝ նույն Ազգային ժողովում, համբերել է պետք, տեսնենք, թե ով որտեղ է հայտնվում»,- ասաց Սարգսյանը:

Ալիկ Սարգսյանի այս խոսքերից կարելի է ենթադրել, որ առաջիկայում եւս մի քանի ՀՀԿ-ական պատգամավորներ կլքեն ՀՀԿ խմբակցությունը: Նրանք կհայտարարեն ազատ գործելու մասին, սակայն կքվեարկեն կառավարության օգտին եւ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու պատճառ չի ունենա: Սրան զուգահեռ նկատի ունենանք, որ ՀՀԿ-ականները իրենց հարազատ խմբակցությունը դեռ չէին լքել, բայց թավշյա հեղափոխությունից հետո ապահովում էին անհրաժեշտ քվեները:

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը մեր այն դիտարկումը, որ հնարավոր է կառավարությունը չներկայանա, համարեց «խելագարության կանխավարկածի» ժանրից:

«Դուք խոսում եք խելագարության կանխավարկածի մասին: Եթե դու կառավարություն ես, եթե ուզեցել ես գալ իշխանության, բայց դիտավորյալ չես գալիս ծրագիր ներկայացնելու, բա հասարակությանը ինչպե՞ս է պատասխան տալու: Անտրամաբանական է»,- կարծում է նա:

Կոստանյանն, ապա անդրադառնալով սահմանադրական կարգավորումներին նշեց՝ վարչապետի եւ կառավարության չներկայանալը նույնն է, որ գործադիր մարմինը հրաժարական տա:

«Եթե արտահերթ ընտրության մասին է խոսքը, թող վարչապետը միանգամից հրաժարական տա: Սա ամենալավ ձեւն է, բայց, եթե ծրագիրը չբերի, ապա դա համարվում է վարչապետի հրաժարական, եւ դրան հետեւում է սահմանված կարգով վարչապետի երկու ընտրություն, որի ձախողումը նոր միայն բերում է ԱԺ-ի արձակման»,- մեկնաբանեց նա:

Կառավարությունը գալու է Ազգային ժողով եւ ներկայացնելու է իր ծրագիրը: Երեկ խորհրդարանում ՀԺ-ի լրագրողի հարցին ի պատասխան վստահեցրեց ՔՊ-ական ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ծրագրի մեջ հստակ նշված է, որ մենք պատրաստ ենք առաջիկա մեկ տարվա ընթացքում կազմակերպել արտահերթ ընտրություններ եւ դա կլինի մեր հանձնառությունը»,- ասաց Հարությունյանը:

«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, որ ծրագրի հաստատվելուց հետո արտահերթ ընտրության գնալու միակ տարբերակը մնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Արայիկ Հարությունյանը նկատեց. «Մենք մեխանիզմներ կգտնենք, թե ինչպես արտահերթ ընտրությունները իրականացնել: Մեր գործողությունները կլինեն Սահմանադրության սահմաններում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10089 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C