Չարաշահումներ Գյումրիի թիվ 40 հիմնական դպրոցում. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին

11/06/2018 schedule16:45

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, նախնական քննության տվյալներով՝ 2014-2018 թվականներին «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունը տնտեսվարողների հետ տարբեր ժամանակահատվածներում կնքել է շուրջ 15.481.173 ՀՀ դրամ գումարի սննդամթերքի մատակարարման պայմանագրեր, որոնցով վերջիններս պարտավորվել են սննդի ծանրոցներ մատակարարել դպրոց:

Պարզվել է, որ կազմվել են բովանդակությամբ կեղծ արձանագրություններ եւ ակտեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառվել ինչպես ստացված ծանրոցների քանակի, այնպես էլ՝ այդ ծանրոցներում սննդամթերքի տեսակի, չափի եւ սննդի օգտագործման հետ կապված պարագաների վերաբերյալ:

Արդյունքում՝ 697-780 ՀՀ դրամ արժողությամբ սննդի ծանրոցների փոխարեն, փաստացի դպրոց մատակարարվել եւ երեխաներին բաշխվել են մոտ 200 ՀՀ դրամ արժողությամբ սննդի ծանրոցներ, իսկ պայմանագրով նախատեսված գումարի մնացած մասը խաբեության եղանակով հափշտակվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու եւ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
1851 դիտում

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր