«Հավաքարարների հանցավոր խմբի գործով» դատապարտվածն արդարություն է պահանջում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սույն թվականի մայիսի 7-ին առանց ստույգ պատճառաբանության մերժել է «Հավաքարարների հանցավոր խմբի գործով» անցյալ տարի մեղավոր ճանաչված եւ հինգ տարվա ազատազրկման դատապարտված Հրայր Հակոբյանի վերաքննիչ բողոքը՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու եւ վերջինիս արդարացնելու պահանջով: Այս մասին մեր զրույցում ասաց Հակոբյանի պաշտպան Դիանա Շախրամանյանը: Վերջինս նշում է, որ մինչ օրս Վերաքննիչի որոշումն ու պատճառաբանությունը չեն ստացել, հետեւաբար հնարավորություն չեն ունեցել այն Վճռաբեկ դատարանում բողոքարկելու:

Հրայր Հակոբյանի պաշտպանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանում ոչ միայն չի ապացուցվել Հակոբյանի մեղավորությունը, այլ ընդհակառակը՝ ապացուցվել է վերջինիս անմեղությունը: «Հավաքարարների հանցավոր խմբի գործով» դատաքննության ընթացքում հարցաքննվել է 230-ից ավելի վկա եւ, ըստ Դիանա Շախրամանյանի՝ այդ վկաներից որեւէ մեկն իր ցուցմունքում չի ասել, թե Հակոբյանը մասնակից է եղել այս հանցավոր սխեմային: «Հիմա անարժանահավատ են համարում Հակոբյանի ցուցմունքը, որտեղ ինքն ասում է՝ բացի իր աշխատավարձից երբեք ուրիշ գումար չի ստացել, եւ կապ չունի այդ գործի հետ, ամբաստանյալների ցուցմունքները, որտեղ Հրայր Հակոբյանի մեղավորության մասին բառ անգամ չկա, եւս համարում են անարժանահավատ, եւ, ըստ էության, միայն մի վկայի՝ Հասմիկ Զեյնալյանի ցուցմունքի հիման վրա Հակոբյանը ճանաչվել է մեղավոր»,- ասաց Հրայր Հակոբյանի պաշտպանը:

Մեր զրույցում նա նշեց, որ վճիռը պատրաստվում են բողոքարկել Վճռաբեկ դատարանում, քննարկում են նաեւ առաջին ատյանի դատարանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրացնել, որովհետեւ վկայի հարցաքննության հակընդդեմ հարցման ժամանակ դատավորը թույլ չի տվել պաշտպանական կողմին հարցեր տալ վկային:

Պաշտպանի խոսքով՝ ներպետական ատյանները սպառելուց հետո պատրաստվում են դիմել Եվրոդատարան:

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի սեպտեմբերի 15-ի դատավճռով ամբաստանյալ Հրայր Հակոբյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու եւ ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու համար: Հակոբյանի նկատմամբ պատիժ է նշանակվել հինգ տարի ժամկետով ազատազրկում:

Մասնավորապես Հակոբյանը մեղադրվում էր այն բանի համար, որ 2011թ.-ի դեկտեմբերից մինչ 2013-ի հոկտեմբերը, լինելով Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» ՓԲ ընկերության աշխղեկ, 2011-ի դեկտեմբերին տեղեկացել է ընկերությունում առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար ստեղծված հանցավոր խմբի կողմից կատարվող հափշտակությունների մասին, ընդգրկվել է խմբի կազմում եւ 2011-ի դեկտեմբերից մինչեւ 2013-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի կազմում պաշտոնական փաստաթղթերը կեղծելու եղանակով, խաբեությամբ, հափշտակել է Երեւանի Կենտրոն համայնքի, այնուհետեւ Երեւանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից առանձնապես խոշոր չափերով 101.066.467 ՀՀ դրամ գումարները:

Առաջադրված մեղադրանքում, սակայն Հրայր Հակոբյանն իրեն թե՛ նախաքննության եւ թե դատաքննության ընթացքում մեղավոր չի ճանաչել:

Սույն քրեական գործով դատաքննության ընթացքում հարցաքննվել են նաեւ ամբաստանյալները, մասնավորապես՝ Գյուլիզար Շամոյանը, Սամվել Եղոյանը, Արթուր եւ Սամվել Հովհաննիսյանները, Գագիկ Հարությունյանը, Արմեն Խաչատրյանը եւ Սամվել Պապոյանը:

Ըստ պաշտպանական կողմի, հարցաքննված 230 վկաներից եւ ոչ մեկը ցուցմունք չի տվել այն մասին, որ աշխատանքի է ընդունվել Հրայր Հակոբյանի առաջարկով կամ խնդրանքով, որեւէ վկա չի ասել, որ Հակոբյանն իրեն առաջարկել է գրանցվել ընկերությունում, սակայն ինքն իրականում չի աշխատել այնտեղ:

Այնուհետեւ, ամբաստանյալները, տալով ինքնախոստովանական ցուցմունքներ՝ կապված սույն գործի հետ, նույնպես որեւէ խոսք անգամ չեն ասել այս գործընթացում Հակոբյանի մասնակցության վերաբերյալ, կամ նրա մասին, որ Հակոբյանը տեղյակ է եղել այլ աշխատակիցների գործունեությունից: Հակոբյանի մասին, ինչպես հայտնում է պաշտպանական կողմը, որեւիցե նշում չկա նույնիսկ դատավճռի համաձայն արժանահավատ համարվող՝ ամբաստանյալներ Շամոյանի եւ Եղոյանի նախաքննական ցուցմունքներում, որտեղ մանրամասնորեն նկարագրվում են նախաքննության կողմից որպես հիմք վերցրած փոխարինող աշխատակիցների հետ կապված գումարներ ստանալու սխեման:

Բացի այս, ամբաստանյալ Ա. Խաչատրյանը նշել է, որ փոխարինողների գումարներից իրեն գումար տալիս էին ամբաստանյալներ Շամոյանը եւ Եղոյանը, այդ նույն գումարից մասնաբաժին է գնացել նաեւ Ա. Հովհաննիսյանին, ամբաստանյալներ Շամոյանից եւ Եղոյանից գումար ստանալու մասին նշել է նաեւ Գ. Հարությունյանը: Մինչդեռ Հրայր Հակոբյանից որեւէ գումար ստանալու, կամ նրան որեւէ ապօրինի վարձատրություն տալու, ինչպես նաեւ վերջինիս հետ փոխարինողների վերաբերյալ գոնե մեկ խոսակցություն ունենալու մասին տվյալներ չեն հայտնել նաեւ մյուս ամբաստանյալները:

Հրայր Հակոբյանի պաշտպան Դ. Շախրամանյանը նշում է, որ դատարանը, հիմք ընդունելով ամբաստանյալների ինքնախոստովանական ցուցմունքները, պետք է հաստատված համարեր նաեւ այն, որ Հրայր Հակոբյանը որեւէ առնչություն չի ունեցել իրեն մեղսագրվող արարքին, եւ ամբաստանյալների կողմից Հակոբյանի վերաբերյալ որեւէ ցուցմունք չտալը հաստատում է Հակոբյանի անմեղությունը: Պաշտպանի պնդմամբ՝ սույն քրգործում առկա չէ որեւէ ապացույց կամ փաստական տվյալ, որը կարող է հաստատել Հակոբյանին առաջադրված մեղադրանքը:

Հակոբյանին մեղավոր ճանաչելու համար հիմք է հանդիսացել միայն վկա Հասմիկ Զեյնալյանի հակասական ցուցմունքը, որը հարցաքննվել է չորս անգամ՝ երկու անգամ նախաքննության ընթացքում, երկու անգամ դատաքննության ընթացքում:Նախաքննական ընթացքում վերջինս նշել է, որ նա եւ իր քույրը աշխատել են ընկերությունում միասին՝ իրար օգնելով եւ կիսել են աշխատավարձը: Նշվածը հաստատել է նաեւ Զեյնալյանի քույրը:

Մինչդեռ, ըստ Հակոբյանի պաշտպանի, Զեյնալյանի այսպիսի ցուցմունքը չէր համապատասխանում նախաքննության վարկածին, ուստի երեք ամիս անց Հասմիկ Զեյնալյանը կրկին հրավիրվել է հարցաքննության այլ քննիչի մոտ, որից հետո իր ցուցմունքում ասել է, որ յուրաքանչյուր ամիս Հակոբյանին էր տալիս 30.000 ՀՀ դրամ, մինչդեռ իր նախորդ ցուցմունքով հայտնել է, որ այդ գումարը տալիս էր հավաքարարի գործում իրեն օգնող քրոջը, եւ քույրն էլ հաստատել է դա:

Դատարանում որպես վկա առաջին անգամ հարցաքննվելիս Զեյնալյանը հերքել է աշխղեկներին եւ, մասնավորապես, Հակոբյանին որեւէ գումար տալու հանգամանքը՝ հայտնելով, որ նման նախաքննության համար շահավետ ցուցմունքը իրականում գրվել է քննիչի ճնշման ներքո:

Ինչպես նշում է Հակոբյանի պաշտպանը, սույն քրգործով բազմաթիվ վկաներ հայտնել են, որ հարցաքննության ժամանակ նրանց վրա ճնշում է գործադրվել, քննիչների կողմից օգտագործվել է վկաների թերի կրթված լինելու հանգամանքը, սակայն այդ անձանցից միայն Հասմիկ Զեյնալյանի հայտարարության հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ:

Նշված քրգործի քննության ժամանակ տուժող Զեյնալյանը, նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար նախատեսված պատասխանատվության մասին, պնդել է, որ իր այն ցուցմունքը, որում նշված է իբրեւ ինքը աշխղեկներին գումար է տվել, ակնհայտ կեղծ է եւ գրվել է քննիչի կողմից, իսկ Զեյնալյանն այդ ցուցմունքի տակ ստորագրել է՝ առանց այն կարդալու: Սակայն նախաքննության ընթացքում տուժող Զեյնալյանի ցուցմունքները չեն հաստատվել, ուստի քննիչի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ քրգործի վարույթը կարճվել է: Արդյունքում Զեյնալյանի կողմից քննիչի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ, Զեյնալյանի նկատմամբ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոց եւ վերջինս սուտ մատնության գործով հարցաքննվել է որպես կասկածյալ:

Եվ միայն այդ ամենից հետո 2017 թվականի մարտին, հանձնվելով իր վրա գործադրվող ճնշմանը, Հասմիկ Զեյնալյանը որպես կասկածյալ տված իր ցուցմունքով նշել է, որ իր նախաքննական երկրորդ ցուցմունքն է ճիշտ եւ քննիչը իր վրա ճնշում չի գործադրել: Սակայն նման բովանդակությամբ ցուցմունք տալու հիմքով Հասմիկ Զեյնալյանի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է՝ գործուն զղջալու հիմքով: Ըստ էության Զեյնալյանի՝ որպես կասկածյալ տված նման ցուցմունքը, որի համար վերջինս չի կարող պատասխանատվության ենթարկվել սուտ ցուցմունք տալու համար, պայմանավորված է եղել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատվելու ցանկությամբ, ուստի չի կարող արժանահավատ համարվել:

Ինչպես նշում է Հակոբյանի պաշտպան Շախրամանյանը՝ դատարանում 2017 թվականի հունիսի 26-ի լրացուցիչ հարցաքննության ժամանակ Հասմիկ Զեյնալյանը, փորձելով ամեն կերպ չհակասել իրեն քրեական պատասխանատվությունից ազատած ցուցմունքին, այնքան լարված է եղել, որ շարունակաբար ինքն իրեն հակասում եւ միայն մեկ բան է կրկնել՝ «չեմ հիշում ինչ եմ գրել, բայց ինչ գրել եմ ճիշտ եմ գրել»:

Այսպիսով, ըստ պաշտպանի՝Հասմիկ Զեյնալյանի չորս՝ իրար ակնհայտորեն հակասող ցուցմունքների հիման վրա Հրայր Հակոբյանին մեղավոր են ճանաչել: Նրա պնդմամբ՝ ո՛չ քննիչը նախաքննության ընթացքում, ո՛չ էլ դատարանը Հակոբյանին եւ իրեն հնարավորություն չեն տվել հարցաքննելու գործով առանցքային վկա Հասմիկ Զեյնալյանին՝ իր այն ցուցմունքի վերաբերյալ, իբրեւ նա գումար է տվել Հակոբյանին:Դատարանը մերժել է նաեւ Հակոբյանի պաշտպանի միջնորդությունը՝ վկա Զեյնալյանին հունիսի 26-ի նիստին հայտնած նոր հանգամանքների շուրջ, այդ թվում Հակոբյանին գումար տալու հանգամանքի շուրջ լրացուցիչ հարցաքննելու մասին:

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ կազմակերպված խմբի կազմում կեղծիք կատարելու եւ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափի 101.066.467 ՀՀ դրամ գումար հափշտակելու վերաբերյալ մեղադրանքն հիմնված է միայն Հասմիկ Զեյնալյանի ցուցմունքի եւ դատարանի այն ենթադրության վրա, որ ե՛ւ նախաքննության, ե՛ւ դատաքննության ընթացքում Հակոբյանի բրիգադի հավաքարարները պնդել են, որ աշխատել են ընկերությունում, իսկ մյուս ամբաստանյալները հայտնել են, որ Հակոբյանը որեւէ առնչություն չի ունեցել այս ամենի հետ՝ իրականում այդպես չի եղել:

Ըստ այդմ՝ ինչպես նշում է Հակոբյանի պաշտպան Դիանա Շախրամանյանը, դատարանն առանց որեւէ ապացույցի Հակոբյանին մեղավոր է ճանաչել իրենց մեղսագրվող արարքում՝ բառացի կրկնելով մեղադրող դատախազի կողմից ներկայացված մեղադրանքը եւ կայացնելով արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտ, իսկ Վերաքննիչ դատարանն ՝ օրինական ուժի մեջ է թողել դատարանի անհիմն, անօրինական եւ չպատճառաբանված դատավճիռը:

Դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հրայր Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը փոխվելու է կալանքով եւ նա պատիժը կրելու է ՔԿՀ-ներից մեկում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8607 դիտում

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ

Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան

Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ

Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ

Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ

Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել

Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում

Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն

Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան

Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր

Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման

Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան

Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ

Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում

Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան

Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան

Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից

«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան

Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան

«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր

Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ

Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան

600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան

Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան

Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան

Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան

ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի

Հրդեհ Գյումրիու Ղանդիլյան փողոցի տներից մեկում

Գերագույն հոգևոր խորհրդի 7 անդամի մեղադրանք է առաջարդվել. նրանք չեն կարող լքել երկիրը

Քաղաքականությունը ձեզ համար փոդքասթ չէ, իսկ կանայք հասարակության շարժիչ ուժն են, ոչ թե ծաղրի առարկա. Մինասյան

Անկախ նրանից` ինչքան փող ունես բանկային հաշվիդ, հայ կանայք քեզ համար ինքնահաստատվելու առարկա չեն. Ալեքսանյան

Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Ճիշտ կլինի՝ ձեր գրգռված չորքոտանուն տանը պահեք, բերանն էլ՝ փակ․ Հասմիկ Հակոբյան

Տարածքային հարցը՝ առանցքային թեմա․ փետրվարի 1-ին կմեկնարկի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ՝ բանակցությունների

Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելու մասին տեղեկությունները