Խաչատրյանի մրցույթը շատ օբյեկտիվ է և մեծ հեղինակություն ունի. ժյուրիի անդամ Ս. Ռոլդուգին

Հանրահայտ թավջութակահար, դիրիժոր, մանկավարժ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Սերգեյ Ռոլդուգինի կարծիքով Խաչատրյանի միջազգային մրցույթն ամբողջ աշխարհում մեծ հեղինակություն ունի: Մարիինյան թատրոնի մենակատար ու դիրիժոր Ռոլդուգինն այս տարվա խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամներից էր: Փաստում է՝ հունիսի 6-14-ը թավջութակ մասնագիտությամբ անցկացված մրցույթը շատ լավ էր կազմակերպված:

«Մրցույթի որոշ մասնակիցներ բարձր կատարողական մակարդակի տեր երաժիշտներ էին: Բոլոր նրանք, ովքեր անցան եզրափակիչ փուլ, արժանի են, որպեսզի ունենան մենակատարի միջազգային կարիերա: Չնայած եզրափակչի բոլոր չորս արտիստները տարբեր էին, բայց արդեն մեծ հետաքրքրություն են առաջացնում թե՛ հանրության, թե՛ համերգային մենեջերների համար, ովքեր հիմա արդեն պետք է «որսան» նրանց»,- նշում է Սերգեյ Ռոլդուգինը:  

Ռուսաստանի Մարիինյան թատրոնի մենակատարն ու դիրիժորը փաստում է՝ մրցույթն առանձնացավ ժյուրիի յուրահատուկ կազմով: Օրինակ, ժյուրիի պատվավոր նախագահն էր ժամանակակից մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին, ով եկել էր Հայաստան եւ, Ռոլդուգինի խոսքով, նույնպես շատ էր զարմացել երաժիշտների կատարողական մակարդակից:

Միջազգային ասպարեզում հայտնի արտիստ Ռոլդուգինը փաստում է՝ խաչատրյանական մրցույթը հայտնի է նրանով, որ բացահայտում է նոր տաղանդների, շատ հետաքրքիր արտիստների: «Մրցույթը շատ օբյեկտիվ է եւ մեծ հեղինակություն ունի: Մարդիկ ամբողջ աշխարհից կարող են հանգիստ գալ, մասնակցել, եւ վստահաբար կհաղթի լավագույնը»,- հատուկ շեշտում է Ռոլդուգինը:

Բազում մրցանակների դափնեկիրը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ թավջութակը՝ որպես գործիք, այդքան էլ մեծ ժողովրդականություն չի վայելում: Նա փաստում է՝ աշխարհում շատ տաղանդավոր թավջութակահարներ կան, եւ այս գործիքի նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծանում:

«Ես համաձայն չեմ, որ այն մեծ ժողովրդականություն վայելող գործիք չէ, որովհետեւ թավջութակի համար ստեղծագործություններ այսօր շատերն են գրում: Թավջութակը հիանալի ձայնածավալ (դիապազոն) ունի, որն իր մեջ է ներառում կոնտրաբասի ու ջութակի, ինչպես նաեւ մարդկային ձայնի հնչողությունը: Եվ դա գրավում է հատկապես ժամանակակից կոմպոզիտորներին: Այսօր թավջութակը շատ պահանջված գործիք է»,- նշում է ժյուրիի անդամը:

Հիշեցնենք, որ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթն այս տարի անցկացվեց հունիսի 6-14-ը՝ ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2867 դիտում

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ

Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին

Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին

Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ

Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը

Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին

Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից