Երևան
12 °C
Երեկ երեկոյան Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ հրաժարական է տալիս իր կամքով: Այս պարագայում ո՞վ պետք է փոխարինի Գրիգորյանին եւ ե՞րբ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ: Մեր հարցերին պատասխանել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
- Պարոն Մուկուչյան, երեկ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս, դրանից հետո ի՞նչ գործընթացներ պետք է տեղի ունենան եւ ո՞վ է փոխարինելու նրան, ու ե՞րբ պետք է արտահերթ ընտրություններ լինեն Էջմիածնում:
- Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում, եթե նա հրաժարական է տվել, դրանից հետո համայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն: Նշված արձանագրությունը համապատասխան մարզպետի միջոցով ներկայացվում է ՀՀ կառավարություն եւ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին` տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն:
Կառավարության լիազորված մարմինը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը ստանալուց հետո 20-օրյա ժամկետում սահմանված կարգով կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքի` համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ որոշման նախագիծ:
Ինչ վերաբերվում է ընտրություններին՝ այստեղ արդեն Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներն են: ՀՀ Ընտրական օրենսգրքի 122-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ընտրական օրենսգրքով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները: Ընտրությունը նշանակվում է կառավարության որոշմամբ:
Այդ օրերի հետ կապված Ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածը սահմանում է, որ ղեկավարի եւ ավագանու ընտրությունները կարող են անցկացվել տարեկան մինչեւ 4 անգամ: Ղեկավարի եւ ավագանու անդամների հերթական օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ԿԸՀ-ն
2017 թվականին ընդունվել է որոշում, որ 2018 թվականին ՏԻՄ օրեր են նշանակվել մարտի 11-ը հունիսի 10-ը եւ հոկտեմբերի 21-ը:
- Դա ի՞նչ է նշանակում:
- Այսինքն՝ ՏԻՄ ընտրությունները այս օրերին են անցկացվել, մարտի 11-ին եւ հունիսի 10-ին արդեն անցկացվել են, առաջիկա ընտրությունները հոկտեմբերի 21-ին են:
- Այսինքն, մինչեւ հոկտեմբերի 21-ը ընտրություններ չե՞ն լինելու:
- Ոչ:
- Իսկ ո՞վ է ղեկավարում համայնքը այդ ընթացքում:
- Պաշտոնակատար է նշանակվում:
- Իսկ ինչքա՞ն ժամանակում է արձանագրությունը կազմվում:
- Երբ որ նա հրաժարական է տալիս, ավագանին կազմում է համապատասխան արձանագրություն: Արձանագրությունը կազմելուց հետո ուղարկվում է կառավարություն եւ նախարարություն: Նախարարությունը արձանագրությունը ստանալուց հետո 20-օրյա ժամկետում ներկայացնում է որոշման նախագիծ: Երբ որ հրաժարականի դեպքեր են եղել, ավագանիները արձանագրությունը կազմել, ուղարկել են:
Տեսականորեն, եթե այսօր կառավարությունը կայացնում է որոշում, ասենք 10 օր հետո ունենք նշանակված օր, մեկ օր էլ ասենք նշանակվել է 3 ամիս հետո: Ակնհայտ է, որ 10 օր հետո չեն կարող հասցնել, քանի որ այնտեղ կա առաջադրումների համար նախատեսված ժամկետ, կա քարոզչության համար նախատեսված ժամկետ: Թեկնածուների գրանցման համար փաստաթղթերը պետք է ներկայացվեն առնվազն ոչ շուտ քան 25 եւ ոչ ուշ քան 21 օր առաջ:
Կա նաեւ հանձնաժողովների ձեւավորման ժամկետ: Այս ժամկետների պահպանմամբ ակնհայտ է դառնում, որ օրինակ 10 օր հետոյի ընտրությանը չի լինի, բայց 3 ամիս հետոյի ընտրությանը հասցնում են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT