Երևան
12 °C
ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանն այսօրվանից այլեւս Գյումրու պատվավոր քաղաքացիներ չեն: Այսօր ավագանին կայացած նիստում նրանց զրկեց այդ պատվից: Օրակարգային էր ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին եւս զրկել կոչումից: Այս պարագայում՝ հետմահու: Նախագծերը ներկայացրել էր «ԳԱԼԱ» խմբակցությունը: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանին կոչումը շնորհվել էր 2006 թվականի օգոստոսի 30-ին, երբ նա հանդիսացել է ՀՀ Պաշտպանության նախարար: Ավագանու նիստում խոսվեց Սերժ սարգսյանի ղեկավարման տարիներին Գյումրիում խորացած ծայրահեղ աղքատության, գործազրկության ցուցանիշի աճի, արտագաղթի ծավալների մեծացման եւ այլ կործանարար հանգամանքների մասին: «2008-2018 թթ․-ին, երբ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն էր, «ապահով» Հայաստանից ընդմիշտ հեռացել է 280 հազար քաղաքացի։ Պաշտոնական տվյալներով՝ 2007 թվականին աղքատ է եղել Հայաստանի բնակչության 26,5 տոկոսը, 2017 թվականին՝ շուրջ 30 տոկոսը։ 2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց նախագահի պաշտոնը երկրի պետական պարտքը 1,9 միլիարդ էր: Ներկա պահին այն կազմում է գրեթե 6 միլիարդ ԱՄՆ դոլար»,- ասաց ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության անդամ Քրիստինե Մկրտչյանը:
Սերժ Սարգսյանը «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից զրկվեց Գյումրու ավագանու 18 կողմ ձայնով: Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Սարգսյանի հարցում եւս տարակարծություններ չունեցավ ավագանին:
Գորիկ Հակոբյանին հետմահու կոչումից զրկելը, սակայն, միանշանակ արձագանք չստացավ: Նախագիծը զեկուցեց «ԳԱԼԱ» խմբակցության ավագանու անդամ, անկուսակցական Լեւոն Բարսեղյանը: «Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը կրելու համար գյումրեցի լինելը դեռ անբավարար չէ: Հակոբյանը եղել է ԱԱԾ պետ 2008 թվականի մարտի մեկին, երբ Երեւանի փողոցներում Քոչարյան Ռոբերտի հրամանով եւ անմիջական ղեկավարությամբ իրականացվել է խաղաղ ցուցարարների կոտորած, առնվազն տասը հոգի գնդակահարվել է Երեւանի փողոցներում: Այդ ժամանակ 132 հոգի քաղաքական բանտարկյալ է դարձել, ձերբակալվել է 1500-ից ավելի մարդ, մոտ 150 հոգի մարմնական վնասվածք է ստացել, դրան հաջորդել է 380 հազար մարդու արտագաղթն անցած տասը տարիների ընթացքում: Ոչ մեկը չի կարող լուրջ դեմքով հայտարարել, որ Գորիկ Հակոբյանը` ԱԱԾ պետը, կապ չունի էս ամեն ինչի հետ: Եւ մասնագիտական բան ասեմ: Քոչարյան Ռոբերտը` խախտելով ՀՀ Սահմանադրությունը, 2008 թվականի մարտի մեկին Երեւանի վարչական տարածքում սահմանել է արտակարգ դրություն, որն ապօրինի կերպով տարածվել է նաեւ ամբողջ ՀՀ տարածքում: Գորիկ Հակոբյանի անմիջական հրամանատարությամբ, ղեկավարությամբ, հանձնարարությամբ, ՀՀ բոլոր զանգվածային լրատվամիջոցներով մարտի մեկի երեկոյից նստեցվել են ԱԱԾ աշխատակիցներ, նրանք տպարաններում 20 օր շարունակ գրաքննել եւ արգելել են ԶԼՄ-ներում ազատ խոսքը: Մեր հիմնարար ազատություններից մեկը սահամանափակողը եղել է Գորիկ Գուրգենի Հակոբյանը, սրանք հաստատված տեղեկություններ են»,-ասաց Լ. Բարսեղյանը: Ըստ նրա, սա ծանր ժառանգություն է, եւ պետք է ազատվել:
Բարգավաճ Հայաստան խմբակցության ավագանու անդամ Սուսաննա Աստոյանն ասաց՝ անձամբ է ճանաչել Գորիկ Հակոբյանին, հետո էլ ինչո՞ւ է նա հավասարեցվել մյուս 3-ին: Նրանք, ըստ Աստոյանի, ոչ պաշտոնով, ոչ իրենց գործունեությամբ համատեղելի չեն: Աստոյանն ասաց, որ Գորիկ Հակոբյանին կոչումը տրվել է Մուշ թաղամասի շինարարության ֆինանսավորման խնդիրը լուծելու համար: «Ճիշտ է` կարգը չի արգելում, որ մահացած մարդուն կոչումից զրկենք, բայց քրիստոնյա ժողովուրդ ենք եւ գիտենք, որ մեռած մարդկանց մասին խոսում են կամ լավը, կամ` ոչինչ: Մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու»,- ասաց Սուսաննա Աստոյանը:
«Նախ, 4 նախագծերն առանձին են եւ կապակցված չեն, հետո էլ հայտնի այդ արտահայտությունը կիսատ եք մեջբերում»,-ասաց Լեւոն Բարսեղյանը: Ըստ նրա, մեռածների ետեւից կամ լավ, կամ` ոչինչ արտահայտությունն ունի շարունակություն: Մեռածների ետեւից կամ լավ, կամ`ոչինչ, ճշմարտությունից բացի:
Գյումրու ավագանու ներկա 26 անդամից միայն 7-ը Գորիկ Հակոբյանին հետմահու «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից զրկելուն կողմ քվեարկեց: Որոշումը չընդունվեց: Սակայն սա, ըստ «ԳԱԼԱ» խմբակցության՝ կմնա իրենց օրակարգում այնքան, մինչեւ արժանանա դրական պատասխանի:
Նշենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարանին եւ Լեւոն Սարգսյանին կոչումներից զրկելու քվեարկությանը չմասնակցեց: Մասնակցեց միայն Գորիկ Հակոբյանին կոչումից հետմահու զրկելու հարցի քվեարկությանը եւ դեմ քվեարկեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT