Երևան
12 °C
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 22-ին Արմավիրի մարզում էր` ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին հետեւելու, ֆերմերներին պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկելու, ինչպես նաեւ մարզի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցում էին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:
Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, այցի սկզբում ՀՀ գյուղատնտեսության նախարարը եղել է վերջին օրերին տեղացած կարկուտի վնասներից տուժած Աղավնատուն համայնքում, հանդիպել ֆերմերների հետ, լսել նրանց հուզող հարցերն ու բողոքները: Զրույցին մասնակցում էին նաեւ հարեւան Ամբերդ, Լեռնամերձ եւ Արագած համայնքների բնակիչները, որոնք եւս իրենց կարծիքներն ու հույզերն են արտահայտել շոշափվող խնդիրների շուրջ:
Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը համառոտ տեղեկացրել է վերջին շրջանում մարզում տեղացած կարկուտի դեպքերի արդյունքում գյուղատնտեսությանը հասցված վնասների վերաբերյալ:
Մասնավորապես, նա նշել է, որ այս տարի կարկտահարության առաջին դեպքը մարզում գրանցվել է մայիսի 8-ին եւ շարունակաբար մարզում կարկտաբեր պրոցեսներ են եղել, մինչեւ հունիսի 20-ը տեղացած կարկտահարության հետեւանքով վնասվել են մարզի 25 համայնքների` շուրջ 1100 հա հողատարածքներով:
«Հունիսի 20-ին տեղացած կարկտահարության հետեւանքով վնասվել են մարզի 9 համայնքներ, որի պատճառով 1440 հա հողատարածություններ վնասվել են 30-100 տոկոսով» - նշել է նա, հավելելով, որ կարկուտից տուժել են գրեթե բոլոր մշակաբույսերը:
Այս համատեքստում ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղեկացել է, որ ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Արմավիրի մարզպետարանի եւ համայնքապետարանի աշխատակիցները գնահատում են կարկուտի պատճառած վնասի չափերը. «Պետք է հաշվարկենք ամբողջ հանրապետությունում որքան վնաս է կրել գյուղատնտեսությունը բնական աղետներից, այնուհետեւ հաշվի առնելով պետության հնարավորությունները՝ հասկանանք, ինչ չափով կարող ենք օգնել մեր գյուղացիներին»,- նշել է նախարարը:
Ընդգծելով, որ ամբողջ հանրապետության տարածքում առկա է արդյունավետ հակակարկտային համակարգի ներդրման անհրաժեշտություն՝ նախարար Արթուր Խաչատրյանը ֆերմերներին տեղեկացրել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույթների սուբսիդավորման ծրագրի մասին։
Նախարարն այցելել է նաեւ Արմավիր քաղաքում տեղակայված «Բարիք-Պ» ՓԲԸ-ի սառնարանային տնտեսություն: Ընկերության գործադիր տնօրեն Պողոս Զաքարյանը նշել է, որ ներկայումս այստեղ իրականացվում է տարատեսակ մրգերի եւ բանջարեղենի նախնական սառեցում` հետագայում այն արտահանելու նպատակով: Բացի սառեցման ծառայությունների մատուցումից, ընկերությունը կազմակերպում է նաեւ սեփական արտադրանքի արտահանումներ` հիմնականում դեպի ռուսաստանյան եւ եվրոպական շուկա:
Պողոս Զաքարյանը նաեւ նշել է, որ գործունեության ընդլայնման նպատակով պատրաստվում է օգտվել լիզինգային նոր ծրագրից, որի շրջանակում շահառուները հնարավորություն կունենան ժամանակակից սարքավորումներ ներդնել մատչելի պայմաններով՝ տարեկան ընդամենը 4% լիզինգային տոկոսադրույքով։ Նախարարն իր կողմից շեշտել է, որ այս ծրագիրը հնարավորություն կտա լիզինգային եղանակով ձեռք բերել ագրոպարենային արտադրության մեջ օգտագործվող ցանկացած տեխնիկա եւ սարքավորում, որը թույլ կտա երկարացնել գյուղմթերքի սեզոնայնությունը եւ հավելյալ արժեք ապահովել: Ծրագրի մեկնարկը նախատեսվում է ընթացիկ տարում:
Այնուհետեւ նախարար Արթուր Խաչատրյանն այցելել է Հացիկ համայնքի այգիներ, որտեղ հետեւել է ծիրանի բերքահավաքին եւ մթերման աշխատանքներին, զրուցել գյուղացիների, ինչպես նաեւ արտահանում իրականացնող ընկերությունների եւ վարորդների հետ։ Համայնքի ղեկավար Արթուր Եղիազարյանը նշել է, որ թեեւ այստեղ ծիրանի բերքի արտադրության ծավալները դեռ չեն ամփոփվել, սակայն արդեն իսկ ակնարկվում է, որ այս տարվա բերքը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը մոտ 30-40 տոկոսով, ընդ որում, միայն ծիրանի բերքը կկազմի շուրջ 5-6 հազար տոննա:
Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանին խոսքով, մարզում ծիրանի մթերման աշխատանքները մոտենում են ավարտին, սպառումը նորմալ իրականացվում է, իսկ բերքի ծավալը բավականին գոհացուցիչ է:
Այցի շրջանակում նախարար Արթուր Խաչատրյանը եղել է նաեւ Լեռնագոգ համայնքի «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի մասնաճյուղում: Այստեղ նախարարին տեղեկացրել են, որ իրենց մոտ մթերումներն ընթանում են սահուն, առանց խնդիրների, ընկերությունը մթերման պարտքեր չունի:
Արտամետ համայնքում նախարարը ծանոթացել է իրանական «Թանա Պարտեզ» ՍՊԸ-ի գործունեությանը: Ընկերությունը Արմավիրի մարզի Արտամետ եւ Բաղրամյան համայնքներում ձեռք է բերել մոտ 650 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնցից շուրջ 450 հեկտարի վրա հիմնվել են պիստակի ինտենսիվ այգիներ, իսկ մնացած հողատարածքներում մշակվելու է ընկույզ, ունաբ եւ ծորենի (բարբարիս): Հիմնված այգին ամբողջական բերքին կանցնի 6-րդ տարում: «Հայաստանի բնակլիմայական պայմաններում եւ այս հողի պարագայում մենք նախատեսում ենք տարեկան 3-4 տոննա պիստակի բերք ստանալ», - նշել է ընկերության գլխավոր ագրոնոմ Կամո Իսկանդարյանը եւ ընդգծել, որ Հայաստանում պիստակի արտադրությունը չափազանց շահավետ է:
Շրջայցի ընթացքում նախարար Արթուր Խաչատրյանը նույնպես կարեւորել է բարձրարժեք ու Հայաստանի համար ոչ ավանդական մշակաբույսերի աճեցումն ու ագրոբիզնեսի կազմակերպումը. «Մենք պետք է հասկանանք, որ մշակաբույսերը կարող են գյուղի, գյուղացու համար ավելի բարձր եկամտաբերություն ապահովել, որովհետեւ համաշխարհային պահանջներն են փոխվում, մրցակցությունն է փոխվում, եւ մենք ինքներս ժամանակի պահանջներին պետք է համաքայլ ընթանանք»:
Նախքան պիստակի այգիների հիմնումն ընկերությունն իրականացրել է ուսումնասիրություններ` Հայաստանի բնակլիմայական պայմաններին առավել նպատակահարմար պիստակի սորտեր ընտրելու ուղղությամբ:
Այցի ընթացքում նախարարը եղել է նաեւ Տալվորիկ համայնքում գործող «Ջանֆիդա Ագրի Հոլդինգ» ընկերությունում, որը հիմնադրվել է 2016 թվականին արդեն գոյություն ունեցող ֆերմերային տնտեսությունների հիման վրա: Այստեղ մոտ 280 հա տարածքի վրա մշակվում են տարբեր մշակաբույսեր, մասնավորապես՝ ծնեբեկ եւ սեխ: Բացի այդ, այստեղ կան նաեւ ծիրանի, կեռասի, սալորի այգիներ: Ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Աղայանի տեղեկացմամբ՝ այստեղի արտադրանքն իրացվում է հիմնականում Արաբական Միացյալ Էմիրությունների շուկայում, Ռուսաստանում եւ Քաթարում, սակայն ընկերությունը նպատակ ունի ընդարձակվել Պարսից ծոցի երկրներում, իսկ հետագայում՝ նաեւ եվրոպական երկրներում: «Մենք դեռեւս գտնվում ենք այն փուլում, երբ փորձում ենք բացահայտել Հայաստանի Հանրապետությունում ծնեբեկի արտադրության ամբողջ պոտենցիալը, դա բավական երկարաժամկետ եւ մեծ ջանքեր պահանջող աշխատանք է: Մեր կարծիքով, մոտակա մեկ-երկու տարվա մեջ մենք կունենանք արդեն պատասխանը, թե որքանով է այն համապատասխանում Հայաստանի պայմաններին», - նշել է Նորայր Աղայանը:
Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն իր հերթին հույս է հայտնել, որ Արմավիրի մարզում ոչ ավանդական մշակաբույսերի, մասնավորապես, պիստակի եւ ծնեբեկի մշակումը կարող է հետագայում օրինակելի դառնալ նաեւ այլ մարզերի համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս մշակաբույսերը շատ խստապահանջ չեն բնակլիմայական պայմանների տեսանկյունից:
Անդրադառնալով մարզում հաճախ գրանցվող կարկտահարության դեպքերին՝ մարզպետը նշել է, որ կարկտահարության վնասները նվազեցնելու նպատակով մշակվում են զանազան ծրագրեր: «Դա բավականին լուրջ պրոբլեմ է մարզի համար եւ մենք այս պահի դրությամբ մի քանի լուծումներ ենք փորձում առաջարկել», - նշել է Գագիկ Միրիջանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT