Երևան
12 °C
«Այսօր հիմնականում խոսել ենք նախընտրական քարոզչությանը վերաբերող կարգավորումների մասին, եւ ասեմ՝ բավականին աշխույժ, բուռն քննարկումներ ենք ունեցել զանազան կարգավորումների վերաբերյալ՝ փաստարկներով եւ հակափաստարկներով լեցուն»: Այս մասին ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ կառավարության նիստերի դահլիճում իր գլխավորությամբ ընթացած՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգերի եւ օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկումից հետո տրված մամուլի ասուլիսում:
Քննարկմանը մասնակցում էին ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւ այլք:
Ասուլիսի ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը մի քանի անգամ շեշտեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունները լինելու են մեկ տարվա ընթացքում՝ որեւէ հստակ ժամանակ չնշելով:
«Մենք աչքկապոցի չենք անելու, թույլ չենք տալու անել քարոզչություն ընտրակաշառքի տեսքով եւ անունը դնել բարեգործություն, այդպիսի բան այլեւս չի կարող լինել նոր Հայաստանում»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց նա:
«Այս պահին ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու մոտեցում է շրջանառվում՝ ունենալ ամբողջովին մաքուր համամասնական ընտրակարգ եւ ունենալ խառը ընտրական համակարգ, որը համամասնականն է, բայց ողջ երկիրը մեկ ընտրատեղամասի տրամաբանությամբ՝ ռեյտինգայինով: Այսինքն՝ երբ մի համամասնական ցուցակ կա, բայց քաղաքացին կարող է այդ ցուցակում վերադասավորումներ անել իր քվեով։ Երկուսն էլ դեռ շրջանառվող վարկածներ են, որեւէ որոշում չկա»,- ասաց փոխվարչապետը:
Նա նաեւ նշեց, որ որոշակի փուլից հետո, երբ ընտրական օրենսդրության բարեփոխման կառավարության հանձնաժողովը կունենա հայեցակարգ, կհանդիպեն խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի հետ եւ կկազմակերպեն հանրային քննարկումներ։
Միրզոյանի խոսքով՝ ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական ձեւաչափը սպասելու է կառավարական հանձնաժողովի առաջարկին:
Ըստ փոխվարչապետ Միրզոյանի՝ իրենց նպատակն է ունենալ ոչ թե օրենսդրական բարեփոխումներ եւ արդյունքում ունենալ մեկ Ընտրական օրենսգիրք, այլ ունենալ այնպիսի օրենսգիրք, որով հնարավոր կլինի անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց արդար եւ ժողովրդավար լինելը կասկած չի առաջացնի հանրության մոտ։
«Կար 2 տարբերակ՝ դնել առավելագույնս կարճ ժամկետներ, այդ կարճ ժամկետներում ինչ հնարավոր է փոխել, եւ գնալ կարճ ժամանակում ընտրություններ անելու, եւ կար մի տարբերակ՝ անել ինչ-որ բան՝ հիմնավոր։ Մենք գնում ենք 2-րդ տարբերակով։ Ժամկետային սահմանափակումներ մեր առջեւ չենք դրել՝ հաշվի առնելով ընդհանուր ժամկետային սահմանափակումը, որը դրված է Կառավարության ծրագրում»։
Միրզոյանը նշեց, որ փոփոխությունները Վենետիկի հանձնաժողով անպայման անցնելու են: Ասուլիսին ներկա էր նաեւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Դանիել Իոաննիսյանը: Անդրադառնալով այս խնդրին՝ վերջինս ասաց, որ կոռեկտ չի համարում պատմել, թե ինչ է քննարկվել Վենետիկի հանձնաժողովում, քանի որ այդ քննարկումները հրապարակային չեն:
«Սակայն պետք է ասեմ, որ Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի վերաբերյալ քննարկումներ եղել են: Շատ կարեւոր է, թե որքանով են այդ հանձնաժողովի մոտեցումները տեղ գտնելու Ընտրական օրենսգրքում: Մենք գիտենք, որ նախորդ անգամ օրենսգիրքն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, սակայն բազմաթիվ խորհուրդներ այդպես էլ տեղ չեն գտել դրանում»,- ասաց Իոաննիսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT