Երևան
12 °C
(մաս 1-ին)
Թավշյա հեղափոխության երկրորդ փուլը կառավարությունը հիմնականում ուղղորդեց ամենաբարդ, իր համար ամենավտանգավոր խնդրի լուծմանը` կոռուպցիայի վերացմանը, որը քառորդ դար եղել է տապալված ռեժիմի հուսալի եւ փորձված զենքը, նրա Reson d'être, իմա` գոյության իմաստը եւ հիմքերի հիմքը։
Բոլոր ժամանակների հեղափոխությունների եւ դրանց հաջորդած հակահեղափոխությունների բախման կիզակետում եղել է նյութական արժեքների վերաբաշխման կռիվը։ Ընդ որում, տապալված ռեժիմի այն շերտն է համառորեն դիմադրում, որի ձեռքում կուտակված է մարդկանց շահագործումից անարդար ճանապարհով հափշտակած կապիտալը։ (Ապացուցված է, որ գողացածից բաժանվելն ավելի ցավալի է, քան արդար վաստակը կորցնելը)։
Ժողովրդական հուժկու շարժման ալիքի վրա եկած իշխանությունը պետք է քաջ գիտակցի այս պահերը եւ հույսեր չփայփայի, որ քրեաօլիգարխիկ կլանը կհաշտվի կատարվածի հետ եւ իր հռչակած տոլերանտությունն ու վենդետայից հրաժարվելու որոշումը կընդունի որպես ինդուլգենցիա` մեղքերի թողություն, ժողովրդի հանդեպ իր գործած անհատնում հանցանքների դիմաց։
Այդուհանդերձ, Փաշինյանի եւ նրա թիմի որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությունը միակ ճիշտ ռազմավարությունն է, քանի որ լոկ այդ կերպ հնարավոր կլինի վերջնականապես կոտրել նախկին իշխանությունների ողնաշարը եւ զրկել նրան ռեւերսի` վերականգնման, հնարավորությունից։
Պակաս կարեւոր նշանակություն չունի իշխանությունների շրջանակներում ընթացող օպերատիվ գործողություններին զուգահեռ ոչ պետական, այսպես կոչված, գողական, զինված խմբավորումների դեմ հայտարարված պայքարը։ Որպես կանոն, դրանք ծնունդ են պատերազմի, որը պարարտ հող է ստեղծում հանցագործ տարրերի համար, եւ, որի դեմ պայքարը որոշակի դժվարություն է ներկայացնում։ Հայրենական պատերազմից հետո բանդխմբավորումները մեծ գլխացավանք դարձան պետության համար եւ դրանց ոչնչացումը տարիներ տեւեց։ Այդ տիպի կառուցվածքների առկայությունը որոշ երկրներում, այսօր էլ, լուրջ, հաճախ անհաղթահարելի խնդիր է դառնում նրանց համար։ Դրա վառ օրինակը «Հըզբոլլահ» ռազմա-քաղաքական, կրոնական կազմակերպությունն է, որը պետություն է պետության մեջ` ստեղծված, զինված եւ ուղղորդված Իրանի կողմից։ Այն, մեծ հաշվով, թշնամական դիրքորոշում ունի լիբանանյան իշխանությունների նկատմամբ, եւ մշտական պատերազմի աղբյուր է հարեւան երկրների հետ։
Հայաստանում, ընդհակառակը, իշխանությունները եւ ոչ պետական, բանդիտական կառույցները սիամյան երկվորյակներ են եւ գործում են ձեռք-ձեռքի տված։ Վերջիններս ռեժիմի կողմից օգտագործվում են քաղաքական, սոցիալ-տնտեսական ու հանրային նպատակների համար, հատկապես, ընտրությունների ժամանակ։ Հայկական բանդիտիզմը, բարեբախտաբար, արտերկրի արտադրանքը չէ, սակայն, բացառված չէ, որ ֆորս-մաժորային իրավիճակներում կարող է մանիպուլացվել դրսից` հենց նույն իշխանությունների կողմից համագործակցված։ (Հոկտեմբերի 27-ի հետ կապված այդպիսի կասկածներ կան առ այսօր)։
Այնպես որ, ներկա իշխանությունների վարած քաղաքականությունն այս երկու ուղղություններով միանգամայն արդարացված է, ճիշտ է, եւ ողջունվում է ժողովրդի կողմից։ Ի դեպ, Փաշինյանի հակակոռուպցիոն ծրագիրը նկատելիորեն ամրապնդեց նրա դիրքերը, բարձրացրեց ե՛ւ ժողովրդականությունը, ե՛ւ միջազգային հեղինակությունը։
Դրա կողքին, այսօր քննարկման առարկա է լրատվական միջոցներում շրջանառվող այն կարծիքը, թե կոռուպցիայի դեմ մղվող պայքարը պետք է դառնա համաժողովրդական։ Խոսվում է հանրային արժեհամակարգի, ընտանեկան դաստիարակության, հոգեբանական խնդիրների, ամոթի, թասիբի եւ բարոյակամային այլ հատկությունների մասին։
Անշուշտ, այդ բոլորը հնչում է հաճելի, բայց ռոմանտիզմի նվագակցությամբ։ Հետո, դրանք քաղաքական կատեգորիաներ չեն։ Նման անհաջող փորձեր եղել են նախկինում։ Հիշեք ժողովրդական դրուժինաները 60-ական թվականների Խորհրդային Միությունում։ Բացի այդ, հանցագործությունների եւ իրավախախտումների դեմ պայքարին համաժողովրդական բնույթ տալն ունի մեդալի հակառակ երեսը։ Դրանից 37 թվի հոտ կարող է փչել։
Աքսիոմատիկ տեսություն է, որ հասարակության հիմնական քաղաքական ինստիտուտը պետությունն է, որն իր ձեռքում կենտրոնացնում է ավելի մեծ իշխանություն, քան տվյալ հասարակության մյուս սոցիալական խմբերն ու կազմակերպությունները միասին վերցրած։ Պետական իշխանությունը օբյեկտիվացնում` դարձնում է օբյեկտ մի ամբողջ շարք պետական օրգաններ, այդ թվում իրավական մարմիններն ու հատուկ ծառայությունները։ Ուրեմն, թողնենք, որ պետությունն անի այն, ինչը որ անում է, եւ կարծես թե, վատ չի անում։
Կա մի գերկարեւոր հանգամանք եւս։ Պետական իշխանությունը Հայաստանում տարիներ ի վեր իր տեսակի մեջ, մեղմ ասած, եղել է «անօրինական»։ Հիմա, այն լիգիտիմ է, հաստատված ժողովրդի կողմից, ժողովրդի կամոք, ինչը նրան օժտում է իրավական, նաեւ բարոյական լայն հնարավորություններով` իր գործունեության դաշտում։
…Երբ Սերժ Սարգսյանը հանրապետության կառավարման համակարգը իր համար նախագահականից ձեւափոխում էր պառլամենտականի, կմտածեր արդյ՞ոք, որ իր հոգեզավակ կոռուպցիոն մոնստրի ճակատագիրը դնում է մի մարդու ձեռքերի մեջ, որն, ինչպես պարզվում է, դրա երդվյալ թշնամին է, եւ որի կյանքի նպատակն այն ոչնչացնելն է։
Մնում է մաղթել, որ Սերժ Սարգսյանի սուպերվարչապետության գաղափարն իրականանա Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք։
Արման Նավասարդյան
Արտակարգ եւ լիազոր դեսպան,
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT