Վերեւներին այլեւս «մաղարիչ» պետք չէ. Շիրակի մարզպետի տեղակալն ասուլիս է հրավիրել

Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանն ասուլիսը սկսեց երեկ Ղազանչի գյուղի դպրոցում տեղի ունեցած մրցույթի արդյունքների ամփոփմամբ: Պատմեց, որ անակնկալ այցելել եւ ամբողջ մրցույթի ընթացքում ներկա է եղել:

«Ես կրթության վարչության պետին խնդրել էի, որ իմ այդ այցի մասի ոչինչ չասի դպրոցի տնօրենին ու  հանձնաժողովականներին: Ուզում էի հասկանալ՝ դպրոցների տնօրենների հետ արդյո՞ք իմ 3 օր առաջ անցկացրած հանդիպումը ծառայել է իր նպատակին, թե՝ ոչ: Չէին սպասում, որ ես իմ խոստմանը, իմ  երդմանը հավատարիմ լինելով՝ հայտնվեմ, հետեւեմ ընթացքին եւ թույլ չտամ, որ անօրեն կերպով ընտրություն կատարվի»:

Դատելով Ղազանչիում տեղի ունեցածից, ենթադրելի է, որ Սոֆյա Հովսեփյանի օրեր առաջ ասածը լավ չի հասկացվել: «Մրցույթին երկու թեկնածու է մասնակցել, գրավոր եւ բանավոր փուլում երկուսն էլ հավասար միավորներ են վաստակել: Սակայն ունեցել են կարեւոր տարբերություններ: Պատմության ուսուցչի թափուր տեղի համար պայքարած առաջին թեկնածուն, ով այդ գյուղից է եղել, ունեցել է միայն բակալավրի որակավորման հեռակա ուսուցման դիպլոմ, երկրորդ թեկնածուն հարեւան համայնքի բնակիչ է եղել եւ ունեցել է բակալավրի եւ մագիստրոսի որակավորման կարմիր դիպլոմներ: Այլ օբյեկտիվ պատճառներ եւս կային, որ երկրորդ թեկնածուին հանձնաժողովը տար նախապատվությունը, սակայն ընտրեցին իրենց գյուղի բնակչին, իսկ երկրորդին բոլորը, բացի հանձնաժողովի մեկ անդամից, դեմ քվեարկեցին»,-պատմեց մարզպետի տեղակալն ու նշեց, որ միջամտել եւ այլ որոշում է կայացրել: Երկուսին էլ սեպտեմբերին հրավիրել են դպրոց երկու շաբաթ աշխատելու, որպեսզի պարզ դառնա, թե նրանցից ով կկարողանա աշխատել դպրոցում եւ նպաստել կրթության որակի բարձրացմանը: Այսուհետ, ըստ Սոֆյա Հովսեփյանի, բոլոր դպրոցներում մրցույթներն անցկացվելու են բաց ու թափանցիկ:

«Իմ ձեռքի տակ արդեն կան բոլոր մրցույթների օրերը, կաշխատեմ բոլորին էլ ներկա լինել: Շատ խիստ ենք լինելու, ոչ թե վախեցնելու, այլ օրենքի եւ թափանցիկության շրջանակներում պետք է լինեն ընդունելությունները դպրոցներում: Իմ խոսքին հետեւողական եմ լինելու, հանուն մեր մարզում կրթության զարգացման, որովհետեւ ամեն մարդ չի կարող լինել դպրոցում, որովհետեւ տնօրենն էր այդպես ուզում: Տնօրենները պետք է հասկանան, որ չի կարելի այդ վնասակար սովորույթները դարձնել կենսակերպ եւ չգիտակցել, որ այս երկրում իրադրությունները իսկապես փոխվել են, եւ այլեւս իրենք չեն կարող գործել այնպես, ինչպես գործել են»:

Ըստ Սոֆյա Հովսեփյանի, այլեւս որեւէ մանկավարժ Շիրակի մարզի եւ Գյումրու դպրոցներում «մաղարիչով» չի հայտնվի:

«Խնդրանքով դիմում եմ Շիրակի մարզի քաղաքացիներին: Եթե որեւէ մեկը կլսի կամ կտեսնի, որ որեւէ դպրոցում ուսուցիչներից դպրոց ընդունվելու համար «մաղարիչ» են ուզում, հատկապես, որ նախկինում ասում էին, թե դա «վերեւներից» են ուզում, մեզ տեղյակ թող պահի: «Վերեւներ»-ն այլեւս այդ գումարները չեն ուզելու, «վերեւներ»-այլեւս էդ գումարին չեն սպասում: Չհամարձակվի որեւէ տնօրեն երբեւէ շահարկի, թե «վերեւներին», այսինքն մարզպետարանի կրթության վարչությանը կամ որեւէ մեկին, կամ Շիրակի մարզպետին են այդ գումարը տալու: Եվ այդ կերպ վերցնեն ուսուցիչներից գումար»: 

Շիրակի մարզում, ըստ մարզպետի տեղակալի, տարիներ շարունակ դպրոցների տնօրենները կրթությունը չեն կարեւորել, փոխարենն իրենց դպրոցներում աշխատանքով են ապահովել ծանոթ-բարեկամներին, ընտանիքի անդամներին: Այն մարդկանց, ում արդեն ընդունել են, որեւէ բան չենք կարող անել, որ ազատենք աշխատանքից, միայն կարող ենք իրենց աշխատանքի որակը ստուգել, իսկ դա հետագայում կլինի, դա ժամանակի հարց է»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը:

«Ես չեմ ընկնելու այն հանգամանքի հետեւից, որ նա կարող է լինել դպրոցի տնօրենի հարսը, ինձ համար կարեւոր է լինելու, որ նա տա երեխային առավելագույնը: Դպրոցի տնօրենի հարսն էլ է ավարտել եւ մասնագետ է, ուստի, ունի իրավունք աշխատելու: Ուղղակի մենք պետք է հետեւողական լինենք, որ մինչ այս ինչպես որ թափանցել են նրանք դպրոց, բացառենք»:

Գիտե՞ք, որ տարվա այս ժամանակահատվածում տնօրենները ճնշում են այն ուսուցիչներին, ովքեր պետք է առաջին դասարանների դասղեկներ լինեն: Նրանց ստիպում են անգամ գետնի տակից գտնել եւ առաջին դասարանցի բերել դպրոց, հակառակ պարագայում սպառնում են ուսուցչին աշխատանքից ազատել»,- ՀԺ-ի հարցին մարզպետի տեղակալը պատասխանեց՝ իրավունք չունեն: Աշակերտ ունենալը մանկավարժի պարտավորությունը չէ, այլ՝ տնօրենի:

Շիրակի մարզում հիմա դպրոցների ապաքաղաքականացման, ապակուսակցականացման եւ կառավարման խորհուրդների լուծարման գործընթաց է մեկնարկել: «Մենք ինքներս այս հարցում հետեւողական ենք լինելու, դպրոցներ են եղել, ովքեր դիմել են կուսակցությունից դուրս գալու համար, ես խնդրել եմ իրենց տրամադրեն դիմումների օրինակներ, իրենց կամքն է, դուրս են գալիս: Այսուհետ որեւէ կրթական հաստատություն, քանի դեռ մենք էստեղ ենք, չի կարող դառնալ որեւէ կուսակցության գործիքը: Հակառակ պարագայում առաջին պատասխանը կտա տնօրենը՝ խիստ նկատողությունից մինչեւ աշխատանքից ազատում»,- վստահեցրեց Շիրակի մարզպետի տեղակալը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3869 դիտում

22 հազար դոլարով կեղծ փաստաթղթեր և շենգենյան վիզա. ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի դեպք. տեսանյութ

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն Արագածոտնում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների հետ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները

Կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն ՀՀ-ի հետ, բայց դե ֆակտո տարածաշրջանում խաղաղություն է. Հաջիև

Որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյան

Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ

Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը

Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան

Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ

Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին

Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ

Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա

Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

Լեհաստանում նախագահական ընտրություններ են

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան