Հրաժարականը հրաժարականի հետեւից. ի՞նչ կապ ունի Կոտայքի մարզպետը

Ռոմանոս Պետրոսյանի՝ Կոտայքի մարզպետ նշանակվելուց մեկ ամիս անց մի շարք համայնքային ու վարչական ղեկավարներ մեկը մյուսի հետեւից հրաժարականներ են ներկայացնում: Սկզբում՝ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, ապա օրերս Սոլակ համայնքի ղեկավար Բադալ Սարգսյանը, Արզական գյուղի վարչական ղեկավար Նորիկ Մովսեսյանը, Ակունք համայնքի Նոր գյուղ վարչական միավորի ղեկավար Գրիշա Թադեւոսյանը:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից տեղեկացանք, որ այսօր հրաժարականի դիմում է գրել նաեւ Ձորագյուղի գյուղապետը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մարզպետը խոսեց հրաժարականների եւ դրանց հետ իր կապի մասին:

- Պարոն Պետրոսյան, վերջին օրերին մեկը մյուսի հետեւից հրաժարականի դիմումներ են գրում Կոտայքի մարզի համայնքապետեր, գյուղապետեր: Ինչի՞ հետ է սա կապված, Դու՞ք եք հորդորում, թե՞ քաղաքացիներն են պահանջում:

- Իրականում, ես որեւէ մեկին չեմ հորդորել, նույնիսկ իմ սահմանադրական լիազորությունների մեջ չի մտնում որոշում կայացնել համայնքների վարչական ղեկավարների հետ աշխատելու նպատակահարմարությունը կամ իրենց աշխատանքը գնահատելը: Պարզապես, ես մեր մարզում որդեգրել եմ կառավարման նոր մշակույթ ու կառավարման դինամիկ ոճ ենք մենք որդեգրել՝ օր առաջ լուծել ընթացիկ խնդիրները, օր առաջ իրականացնել լրջագույն բարեփոխումներ՝ մարդկանց կյանքի որակը դրականորեն փոխելու համար: Ու այս կոնտեքստում կան համայնքների ղեկավարներ, կամ գյուղապետեր, ովքեր իրենց չեն տեսնում այդ թիմի մեջ, այդ արժեհամակարգի մեջ: Իրենք չեն պատկերացնում իրենց աշխատանքը նման դինամիկ շարժի, պահանջների, կոռուպցիան արմատախիլ անելու այդ վճռականության ու նաեւ քաղաքական նոր իրողությունների ֆոնին, որում մենք այսօր գտնվում ենք: Ես իրենց որոշումները միայն այսպես կարող եմ մեկնաբանել:

- Այսինքն, իրենց անձնական որոշմամբ են գրել դիմումները:

- Իհարկե, դա իրենց իրավունքն է:

- Իսկ ընտրությունները ե՞րբ են լինելու կամ ժամանակավոր պաշտոնակատարներ ե՞րբ եք նշանակելու:

- Այն ՏԻՄ ղեկավարները, որոնք ընտրովի մարմիններ են, ասենք՝ Սոլակի գյուղապետը, Հրազդանի քաղաքապետը, օրենքով սահմանված կարգով ավագանին ընդունում է իրենց հրաժարականը, արձանագրությունը փոխանցում է մարզպետին, մենք սահմանված կարգով դա տրամադրում ենք տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին: Որից հետո արդեն լիազորված մարմինը նշանակում է արտահերթ ընտրություններ: Մեկուկես-երկու ամսվա գործընթաց է ենթադրում: Իսկ վարչական ղեկավարները պարզապես դիմումի համաձայն ազատվում են, եւ համայնքի ղեկավարն ինքը վարչական ղեկավար է նշանակում իր որոշմամբ: Իսկ համայնքի ղեկավարների որոշումների մասով՝ ես խնդրել, հորդորել եմ, որպեսզի իրենք ելնեն բացառապես քաղաքացու շահ սպասարկելու առաջնահերթությունից եւ իրենց համայնքներում նշանակեն այնպիսի վարչական ղեկավարների, որոնք իրենց կառավարման փորձով, արժեհամակարգով, իրենց անցած ճանապարհով կարող են բարեփոխումների մաս կազմել իրենց համայքներում, կարող են ծառայել համայնքային եւ պետության շահին, եւ ոչ մի դեպքում կլանային, ընտանեկան կամ նեղ անձնական շահին:

- Դուք ինքնե՞րդ եք այցելում գյուղեր ու համայնքներ, հանդիպումներ ունենում ղեկավարների կամ քաղաքացիների հետ:

- Այո, անձամբ ես, այցելում եմ մարզային ենթակայության բոլոր հաստատությունները, համայնքներ, վարչական շրջաններ: Եվ այդ այցերը հիմնականում լինում են անակնկալ, որպեսզի առօրյա գործունեության աչքով տեսնեմ այդ համայնքում ապրող իմ՝ Կոտայքի մարզային քաղաքացու կյանքի որակը: Արդեն եղել եմ քաղաքային բոլոր յոթ համայնքներում, հանդիպել եմ քաղաքապետերի եւ քաղաքապետարանների վարչակազմերի հետ: Այցելել եմ շուրջ երկու տասնյակ համայնքներ, հանդիպել եմ գյուղապետերի, գյուղական վարչակազմերի ղեկավարների հետ: Այցելել եմ մարզի բոլոր բժշկական կենտրոններ, մի շարք դպրոցներ: Գրեթե ամեն օր առավոտյան այց եմ կատարում մի համայնք կամ հաստատություն, ապա օրվա մյուս կեսն անց եմ կացնում աշխատասենյակում՝ ամփոփելով արդյունքներն ու կոնկրետ աշխատանք տանելով խնդիրների լուծման ուղղությամբ:

- Պարոն Պետրոսյան, իսկ Դուք տեղյա՞կ եք՝ նոր հրաժարականներ լինելո՞ւ են:

- Մեր այսօրվա կյանքի որակը ինձ չի բավարարում Կոտայքի մարզում: Իսկ այսօրվա կյանքի որակը հիմնականում պայմանավորված է տեղերում վատ կառավարմամբ եւ կառավարման այն մշակույթով, որ եղել է իմ նշանակումից առաջ: Այս կոնտեքստում ես չեմ բացառում նոր հրաժարականները:

- Եթե վատ աշխատած գյուղապետերը կամ համայնքապետերը իրենց կամքով հրաժարական չտան, Դուք կմիջամտե՞ք:

- Ես օրենքով սահմանված կարգով չեմ կարող պահանջել, որ իրենք հրաժարական տան, բայց ես կարող եմ ժողովրդական, հանրային պահանջ ունենալու դեպքում, բողոքների հիման վրա միջնորդել տարածքային կառավարման նախարարին՝ Սահմանադրությամբ ինձ վերապահված մասնագիտական եւ իրավական հսկողության գործառույթներ կատարել այդ համայնքներում: Արդեն ստուգումների արդյունքներով եղած տվյալներով պետք է հասկանանք՝ ինչ ունենք, հանցակազմ կա՞, թե՞ ոչ, ղեկավարները բարեխղճորեն կատարե՞լ են իրենց աշխատանքը, թե՞ ոչ, ապա որեւէ խնդիր չի լինի, ես իմ որոշումը կկայացնեմ եւ կփոխանցեմ համապատասխան մարմիններին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13142 դիտում

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ