Երևան
12 °C
Ծառուկյան խմբակցությունն առաջարկում է արտահերթ ընտրություններն անցկացնել պարզ, հարյուր տոկոս փակ համամասնական ընտրակարգի միջոցով: Այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ ներկայացնելով ԲՀԿ-ի ԸՕ-ի փոփոխությունների տարբերակը: Այնուհետ, նա նշեց, որ այսպիսով ԱԺ ընտրությունները չեն անձնավորվի: Նշենք, որ փակ համամասնական ընտրակարգն իրենից ենթադրում է այն, որ ընտրությունների ժամանակ քաղաքացին միայն ընտրում է կուսակցությունը:
«Սրա հետեւանքով ընտրողին հնարավորություն կտրվի անկաշկանդ ընտրություն կատարել իր նախընտրած կուսակցությունների միջեւ»,- ասաց նա եւ խոսեց մարզերից պատգամավորական թեկնածուների ընդգրկվածության խնդրի մասին:
ԲՀԿ-ն այս խնդրի լուծումը տեսնում է հետեւյալ կերպ, որ մարզերից կուսակցությունների համապետական ցուցակում յուրաքանչյուր 6-րդ թեկնածուն պետք է լինի հանրապետության որեւէ մարզից: Բագրատյանի խոսքով՝ այդ թեկնածուները պետք է վերջին հինգ տարում գրանցված եւ ապրած լինի տվյալ մարզում:
Հարցին, եթե մարզից ընտրված պատգամավորը այս պարագայում հրաժարվում է իր մանդատից ի՞նչ լուծում է տրվում, Բագրատյանը պատասխանեց.
«Եթե բոլորը հրաժարվում են, ապա գալիս են համամասնական ցուցակից»,- նշեց նա, իսկ ՀՅԴ-ից արձանագրեցին՝ այսինքն, մարզերից կրկին ներկայացուցիչներ չենք ունենում:
«Տեսեք, Լոռու մարզից մեկ թեկնածու է լինում, Կոտայքի մարզից մեկ, եթե Լոռու մարզի թեկնածուն հրաժարվեց, ապա Լոռու մարզից ներկայացուցիչ չենք ունենում»:
ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն էլ Սպարտակ Սեյրանյանի մտահոգությունը որակեց խելագարության կանխավարկած, եթե բոլորը հրաժարվեն: Բագրատյանն էլ կրքերը հանդարտեցրեց, որ մեկ մարզից երեք թեկնածու է լինելու, եթե մեկը հրաժարվի, ապա քվոտան չի կորի, կփոխանցվի մյուսին:
Այնուհետեւ, ԲՀԿ-ի փորձագետը նշեց, որ համամասնական ցուցակը բաղկացած է լինելու 300 հոգուց եւ մինչեւ ցուցակի ավարտը, ըստ բնակչության թվի հնարավոր է լինելու յուրաքանչյուր մարզից ընդգրկել 10 թեկնածուի: Ստացվում է, որ օրինակ, եթե Շիրակի մարզի թեկնածուն, որը 50-րդ համարն է եւ հրաժարվում է իր մանդատից, ապա կարող է իր մանդատը փոխանցել նույն մարզի մեկ այլ թեկնածուի, եթե անգամ նա ցուցակի 299-րդ համարն է զբաղեցնում:
Արփինե Հովհաննիսյանն էլ մեկ այլ վարկած առաջ բերեց. իսկ եթե մեկ մարզի բոլոր թեկնածուներն են հրաժարվում, ապա այդ մարզը թեկնածու չի ունենում: Նաիրա Զոհրաբյանն էլ արձանագրեց, որ դա խելագարության կանխավարկածի ժանրից է եւ ժամանակ նշեց, որ անգամ, եթե ցուցակի 300 հոգին միանգամից հրաժարվի իր մանդատից, ապա այդ ուժը խորհրդարանում ներկայացված չի լինի:
Իսկ, թե ինչպես են որոշելու, թե օրինակ Լոռու մարզից ով ցուցակ ընդգրկվի առաջինը, ով՝ երկրորդն, ապա դա ներկուսակցական որոշելիք հարց է լինելու:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ անդրադարձավ մարզի թեկնածուների այն պայմանին, որ պետք է վերջին 6 տարում տվյալ մարզի մշտական բնակիչ լինել: Հովհաննիսյանն հետաքրքրվեց, թե ո՞վ եւ ինչպե՞ս է որոշելու, որ այդ անձը 6 տարի այդ մարզի մշտական բնակիչ է եղել, քանի որ նա կարող է մարզում հաշվառված լինել եւ հանրապետության այլ վայրում ապրել: Այս հարցին պատասխան չտվեց, առաջիկայում քննարկվելուն է:
ԵԼՔ-ից Էդմոն Մարուքյանն էլ իր օրինակով ասաց, որ միայն շաբաթ, կիրակի է գնում Վանաձոր, գրանցված է այնտեղ, բայց Երեւանում է բնակվում, թեեւ Վանաձորում ունի գրասենյակ: Ապա հարցրեց՝ արդյո՞ք համապատասխանում է ԲՀԿ-ի առաջարկած փոփոխության քվոտային: Սերգեյ Բագրատյանն էլ պատասխանեց, որ Կապանից ու Մեղրիից պատգամավորն ամեն օր չի կարող գալ Երեւան ու գնալ՝ նստաշրջանի օրերին: Նա ընդգծեց, որ այդ իսկ պատճառով, որպեսզի հիմք լինի, թե այդ թեկնածուն, օրինակ՝ Մեղրիում է գրանցված, ապա համայնքապետից եւ անձնագրային վարչությունից տեղեկանք կներկայացնի:
ՀՀԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանին էլ խոսեց այն մասին, որ, եթե թեկնածուների ընդգրկվածությունը պետք է լինի ըստ մարզի բնակչության թվի, ապա փոքր մարզերը կրկին կմնան երկրորդ պլանում:
«1-ին, 2-րդ եւ 3-րդ մարզերից, որոնք ըստ բնակչության թվի մեծ են, կանցնենք մի քանի թեկնածուներ, իսկ 4-րդ մարզից ներկայացուցիչ ԱԺ-ում չի լինի: Որպեսզի բոլոր մարզերը ներկայացված լինեն, ապա քաղաքական ուժերից մեկը պետք է լինի բացարձակ մեծամասնություն, որպեսզի փոքր մարզերը հույս ունենան, մեկ հոգի կունենան, թե՝ ոչ»,- մտահոգվեց Վիգեն Սարգսյանը:
Նաիրա Զոհրաբյանն էլ պատասխանեց, որ իրենց առաջարկը «տաբու» չէ, պարզապես քննարկում են, ապա Նաիրա Զոհրաբյանը իր ոճի մեջ խայթեց գործող պատգամավորներին: «Հիմա, որ նայում ես պատգամավորների 99 տոկոսն ապրում են Երեւանում եւ նրանց կապը մարզի հետ այն է, որ պատահական ծնվել են այդ մարզում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT