ՀՀԿ-ն առաջարկում է ԸՕ-ով պայքարել հոգեբանական ճնշումների դեմ

Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ խորհրդարանական ուժերի քննարկումներն ավարտվեցին: Հուլիսի 4-ից 6-ն ընկած ժամանակահատվածում խորհրդարանական ՀՀԿ, ԵԼՔ, ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները ներկայացրեցին փոփոխությունների իրենց տարբերակները: Ընդդիմադիրի կերպարում հիմնականում ՀՀԿ-ի ներկայացուցիչներն էին:

Մասնավորապես, Հանրապետական կուսակցությունն առաջարկում է ընտրողներին գրանցել միայն տեխնիկական սարքերի միջոցով, քանի որ այդ սարքերը չիպ ընթերցելու հնարավորություն ունեն: ՀՀԿ ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ID-ի քարտերի մասսայական կիրառումը բարձրացնելու է ընտրության որակը: Հղում անելով վարչապետի այն խոսքին, որ ընտրությունները կայանալու են մեկ տարվա ընթացքում, նա հայտարարեց, որ մեկ տարին բավական երկար ժամանակ է, որ ID քարտ չունեցողներին դրանք տրամադրեն:

ՀՀԿ-ն ցանկանում է, որ բացի ընտրողների գրանցումը, տեխնիկական սարքերով իրականացվի նաեւ քվեարկությունը: Դավիթ Հարությունյանի պնդմամբ՝ պատգամավորության թեկնածուները, որպես կանոն, քաղաքացիներին հոգեբանական ճնշման են ենթարկում՝ պարտադրելով ծալել քվեաթերթիկի մի անկյունը եւ հայտարարելով, թե հետո դա ստուգելու են: Հարությունյանի խոսքով, թեեւ դա հնարավոր չէ, բայց եւ շատ քաղաքացիներ հոգեբանական ճնշման տակ գնում են այդ քայլին:

Այժմ ՀՀԿ-ն առաջարկում է կիրառել թաչ-սքրին համակարգը: «Ընտրողը մոտենում է սենսոր սարքին, կուսակցության սիմվոլները կամ անունները կան, մատով կպչում է, բացվում է կուսակցության ցուցակը, մատով կպչում է, բացվում է համապատասխան թեկնածուի անունը, եւ տպվում է քվեաթերթիկը: Ապակու տակ անձը տեսնում է քվեաթերթիկը: Տեսնելով, որ քվեաթերթիկը արտացոլում է իր քվեարկությունը, սեղմում է կոճակը, քվեաթերթիկն ավտոմատ ընկնում է քվեատուփի մեջ: Լույսը մարում է եւ հաջորդ մտնողը չի կարող տեսնել, թե այնտեղ ինչ քվեաթերթիկ է գտնվում: Սարքը կա, աշխատում է, առաջարկում եմ այս ուղղությամբ մտածել՝ նաեւ ներգրավելով դոնորների»,- մեր զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ այն անձինք, ովքեր վատ տեսողություն ունեն, այս սարքի միջոցով քվեարկում են, սարքն ունի ականջակալներ, կամ ինքը մատով սեղմում է, հերթով թվարկում է եւ քվեարկում է: Նույնիսկ կաթվածահարները կարող են սարքի միջոցով ինքնուրույն քվեարկել:

Ի դեպ, անդրադառնալով հոգեբանական ճնշումներին, նշենք, որ քվեաթերթիկի անկյունը ծածկելու ցուցումները 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ տալիս էին ՀՀԿ-ական պատգամավորները: 

ՀՅԴ-ն էլ, ինչպես միշտ, առաջարկում է հրաժարվել ռեյտինգային-տարածքային ընտրակարգից եւ անցնել բաց ցուցակներով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: ՀՅԴ-ականների խոսքով՝ տարածքային ցուցակներով ընտրությունների դեպքում կարող է շատ ձայն ստացածը մանդատ չստանա, իսկ քիչ ձայն ստացածը՝ ստանա, որի ականատեսը եղել ենք անցած ընտրությունների ժամանակ:

«Փակ ցուցակներով ընտրությունը եւս համամասնական է, բայց ավելի պակաս ժողովրդավարական է, քանի որ ընտրողն ընտրում է միայն կուսակցությունը: Այսինքն, եթե կուսակցությունը ստացավ 10 մանդատ, կուսակցությունն է որոշում, թե հատկապես որ 10 հոգին են դառնալու պատգամավոր: Բաց ցանկերի դեպքում ընտրողին հնարավորություն է տրվում ոչ միայն ընտրել կուսակցությունը, այլեւ նաեւ որոշել, թե հատկապես ում է ուզում, որ մանդատ ստանա այդ կուսակցությունից: Սա ժողովրդավարություն է ապահովում նաեւ կուսակցությունների մեջ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Քննարկման ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հարց ուղղեց, թե այդ ընտրակարգի դեպքում ինչպես կարելի է խուսափել նրանից, որ բոլոր ընտրվողները լինեն Երեւանից: Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ բաց ցուցակների դեպքում ժողովուրդն է որոշում, թե ով անցնի ԱԺ. եթե որոշել է, որ դրանք պետք է երեւանցիներ լինեն, ուրեմն խնդիր չկա:

ՀՅԴ-ն առաջարկում է նաեւ ստեղծել ընտրական մասնագիտացված հանձնաժողովների համակարգ՝ ընտրությունների համար կոնկրետ հասցեական պատասխանատվություն սահմանելու նպատակով։ Ինչպես նաեւ ընտրություններին մասնակցող կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին, վստահված անձանց միջոցով լիազորություն տալ լիարժեք հսկողություն իրականացնելու տեղամասային ընտրական հանձնաժողովների նկատմամբ:

Դաշնակցությունն առաջարկում է ընտրությունները վերահսկել կուսակցությունների միջոցով ձեւավորված հանձնաժողովներով: Այդ պարագայում այնպես է արվում, որ իշխանությունն ու ընդդիմությունն ունենան իրար հակակշռելու հնարավորություններ՝ հավասար քվոտաներով: Նրանց մեկ այլ առաջարկությամբ էլ պետությունը պետք է մասնագիտացված հանձնաժողովներ ստեղծելու պատասխանատվություն վերցնի:

Դաշնակցությունն ուզում է կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին տրվող մանդատների առավելագույն 2/3 շեմը նվազեցնել մինչեւ մանդատների ընդհանուր թվի 3/5-ը։ Գործող օրենսգրքով որեւէ ուժ խորհրդարանում չի կարող 2/3-ից ավելի մանդատներ ունենալ, քանի որ ընդդիմությունը պետք է առնվազն 1/3 տեղ ունենա:

ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը ԸՕ-ի իրենց տարբերակն առաջարկելիս նշեց, որ մեկ քաղաքական ուժը խորհրդարանում չպետք է 60 տոկոսից ավելի տեղ ունենա, որովհետեւ 2/3-ը այդ ուժին հնարավորություն է տալիս միանձնյա Սահմանադրություն փոխել:

ՀՅԴ առաջարկներից մեկն էլ վերաբերում էր ընտրություններից առաջ ողջամիտ ժամկետներով դադարեցնել բարեգործական կազմակերպությունների կողմից բարեգործական ակցիաների կատարումը, բացառել այն բարեգործական կազմակերպությունների գործունեությունը, որոնց անվանումը կարող է նմանեցվել ընտրություններին մասնակցող այս կամ այն կուսակցության կամ թեկնածուների անուններին:

«Բարեգործական կազմակերպության անվանումը չպետք է համընկնի կուսակցության կամ դաշինքի անվան հետ: Եթե կա «Պողոս Պողոսյան» անունով հիմնադրամ, նույն անունով կուսակցություն կամ դաշինք չպետք է մասնակցի ընտրություններին»,- քննարկումների ժամանակ ասաց Արմեն Ռուստամյանը, ենթադրվում է՝ նկատի ունենալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

ԵԼՔ դաշինքն էլ առաջարկում է զորամասերում առանց անցագրային եւ գաղտնիության ռեժիմի փոփոխման ապահովել հավասար քարոզչական պայմաններ: Դաշինքի ներկայացուցիչների պնդմամբ՝ այդ առաջարկի էությունն այն է, որ կուսակցությունները տպագրված քարոզչական նյութերը հանձնում են ՊՆ-ին, որտեղից դրանք բաշխվում են զորամասերով. «Սա անհրաժեշտ է, որ զինծառայողները եւս ծանոթանան կուսակցությունների գործունեությանը, քաղաքական ծրագրերին եւ կարողանան որոշում կայացնել»,- հիմնավորել է Լենա Նազարյանը:

Ծառուկյան խմբակցությունն առաջարկում է արտահերթ ընտրություններն անցկացնել պարզ, հարյուր տոկոս փակ համամասնական ընտրակարգի միջոցով, կազմել 300 հոգանոց ցուցակ, որի յուրաքանչյուր 6-րդ համարը կլինի մարզում բնակվող թեկնածու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6862 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել