Երևան
12 °C
Մալթայի դաշնակահարների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Աննա Ուլաիեւան ուրախ է Հայաստան այցելելու համար։ Աննան Երեւանում հանդես է գալիս առաջին անգամ «Արմենիա» երկրորդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։
«Որպես մալթյան միջազգային մրցույթի հաղթող հրավեր ստացա ելույթ ունենալ Երեւանում, այսպիսով առաջին անգամ լսեցի «Արմենիա» փառատոնի մասին։ Հայաստանից տպավորություններս հիանալի են։ Այստեղ առաջին անգամ եմ։ Հասցրել եմ լինել Հայաստանի հարավային մասում, պետք է ասեմ, որ ինձ ցնցել են հայկական եկեղեցիները»,- ասում է Ուլաիեւան։
Դաշնակահարուհին Մալթայում արդեն համագործակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Այնտեղ նրանք միասին կատարել են Ռախմանինովի ստեղծագործություններից։ «Շատ դրական տպավորություններ ունեմ։ Նվագախմբի բոլոր երաժիշտները խոսում են ռուսերեն, այնտեղ՝ Մալթայում նույնպես ես որոշակի աջակցություն էի զգում կոլեկտիվի երաժիշտներից»,- ասում է դաշնակահարուհին։
Աննա Ուլաիեւան ընդգծում է, որ ուրախ էր մասնակցել Մալթայի դաշնակահարների միջազգային մրցույթին։ Նա խոստովանում է, որ ցանկացած ելույթ իր համար շատ հուզումնալից է։ «Մրցույթներին ես բեմ եմ բարձրանում նվագելու՝ պատմելու ինչ-որ պատմություններ, ներկայացնելու իմ վերաբերմունքն այն երաժշտությանը, որ կատարում եմ։ Եվ առանց սիրո այդ երաժշտության նկատմամբ անհնար է։ Այնպիսի տպավորություն է, թե ես ոչ թե մրցույթի մասնակից եմ, այլ նվագում եմ իմ գործընկերների համար»,- նշում է Ուլաիեւան։
Ի դեպ, Աննայի ընտանիքում չկան պրոֆեսիոնալ երաժիշտներ։ «Ծնողներս ինժեներներ են։ Հայրս սիրողական մակարդակով կիթառ է նվագում, մայրս թեեւ տեխնիկական կրթություն ունի, բայց աշխատում էր երաժշտական դպրոցում։ Տանը դաշնամուր ունեինք։ Ի սկզբանե ջութակ էի նվագում, 7 տարի ջութակ եմ նվագել, զուգահեռ՝ դաշնամուր։ Բայց երբ եկավ ընտրելու ժամանակը, ընտրությունը կանգ առավ դաշնամուրի վրա»,- պատմում է Աննա Ուլաիեւան։
Դաշնակահարուհին նկատում է, որ կան շատ հետաքրքիր ժամանակակից կոմպոզիտորներ, բայց, այնուամենայնիվ, իրեն հոգեհարազատ են դասական հեղինակները։ Ինչ վերաբերում է հայ կոմպոզիտորներին, ապա Ուլաիեւան ծանոթ է Խաչատրյանի եւ Բաբաջանյանի արվեստին. «Ցավոք, նրանցից քիչ գործեր եմ կատարել, բայց պետք է ասեմ, որ նրանց երաժշտությունը խորագույն բովանդակություն ունի»։
Մալթայի մրցույթի հաղթողը նկատում է, որ նախկինում բոլորովին էլ կարեւոր չէր, թե երաժիշտն ինչպես է հագնված բեմում։ Կարեւոր էր, թե ինչ է նա անում, ինչպես է մեկնաբանում երաժշտությունը։ Այսօր ամեն ինչ այլ է։ «Հիմա երեւի թե մշակվել են որոշակի չափանիշներ՝ կազմվածք, գեղեցիկ, ներկայանալի դեմք, շքեղ զգեստ։ Տղամարդկանց դա ավելի քիչ է առնչվում։ Բայց ինձ թվում է, թե ամեն դեպքում ինչպես էլ փաթեթավորվես, այն, ինչ բնական ու իրական է կունենա իր արձագանքը, իսկ այն, ինչ իրական չէ, վաղ թե ուշ կմարի»,- ասում է դաշնակահարուհին։
Հիշեցնենք, որ դասական երաժշտության «Արմենիա» միջազգային փառատոնը Երեւանում անցկացվում է հուլիսի 2-6-ը։ Հինգ օրերի ընթացքում «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ են ունեցել մեծանուն երաժիշտներ տարբեր երկրներից։ Փառատոնի ընթացքում ներկայացվել են հայ, ռուս եւ եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
«Արմենիա» փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT