Համեցիր թեյ խմենք, եթե, իհարկե, հայ չես. Մոսեսովը Ադրբեջան էր գնացել (տեսանյութ)

Լուսանկարում՝ բելառուսցի բլոգեր Վլադ Մագան (Վլադիսլավ Մոսեսով)

Հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Հանդիպման փաստն ինքնին հուսադրող է: Մայիսի վերջին «Բանաձեւ» հաղորդման հետ զրույցում Զոհրաբ Մնացականյանը հայտնել էր, որ առաջիկա շաբաթների ընթացքում կսկսեն անմիջական շփումները ադրբեջանական կողմի հետ: Նա նաեւ հատուկ ուշադրության էր արժանացրել այն փաստը, որ թշնամական միջավայրում բանակցություններ չեն կարող լինել:

«Բանակցությունները չեն կարող ընթանալ այնպիսի միջավայրում, որտեղ գոյություն ունի թշնամության մթնոլորտ: Չի կարող լինել մի բան, որը չի նպաստում նորմալ, բնականոն գործընթացին, որը չի նպաստում իրական խաղաղության հաստատմանը»,- ասել էր նախարարը:

Բրյուսելյան հանդիպումը ճանաչողական կարելի է անվանել որոշակի վերապահումներով: Մնացականյանն ու Մամեդյարովն արդեն մեկ անգամ հանդիպել են Մինսկում՝ Արեւելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում: Կողմերը տեղյակ են նաեւ միմյանց մոտեցումներից: Դատելով նախարարի խոսքից, կարելի է ենթադրել, որ թշնամության մթնոլորտը, համենայնդեպս այդ մակարդակի վրա, որոշակի նահանջ է ապրել, ուստի, չի բացառվում, որ առաջիկա հանդիպումը փոքր-ինչ կբարձրացնի հակամարտության խաղաղ կարգավորման հավանականությունը:

Այդուհանդերձ, հակամարտության ուժային սցենարը շարունակում է մնալ ամենահավանականը՝ առաջին հերթին այն պատճառով, որ կողմերից մեկի պետական մակարդակի քարոզչության հետեւանքով ձեւավորվել է դրա հանրային պահանջը: Խոսքը, իհարկե, Ադրբեջանի մասին է:

Օրերս հայկական արմատներ ունեցող բելառուսցի ճանապարհորդ-բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը հրապարակել էր Ադրբեջան կատարած այցելության մասին պատմող իր հաղորդումը: Դրանում երեւում է, որ ադրբեջանական պետական մակարդակի պարանոյան հայերի հանդեպ արդեն անցել է նաեւ հասարակությանը: Բլոգերից ամենուր պահանջում էին անձը հաստատող փաստաթուղթը, հարցուփորձ էին անում, թե ո՞վ է, ինչո՞ւ է եկել. «կարող է լրտես լինել»: Խոսքը ոչ թե ոստիկանության կամ այլ պատկան մարմինների մասին է, այլ հասարակ քաղաքացիների: Գյուղերում նրան պարտադիր տանում էին գյուղապետի մոտ: Գյուղապետարաններից մեկում Մոսեսովի հետ անգամ հեռախոսազրույց ունեցան հատուկ ծառայության աշխատակիցները:

Հանուն արդարության, իհարկե, անհրաժեշտ է նշել, որ այդ ամենը զուգորդվում էր Կովկասին հատուկ հյուրընկալությամբ, որքանով դա հնարավոր է: Բլոգերին գրեթե բոլորը ջանում էին թեյ հյուրասիրել: Իհարկե, ոչ այն դեպքերում, երբ կասկած կար, որ Մոսեսովը հայ է: Այդպես, օրինակ, Գանձակում քաղաքացիներից մեկը սկսեց սադրել՝ վիրավորանքներ շռայլելով հայերի հասցեին: Մեկ այլ ադրբեջանցի էլ ուղղակի հայտարարեց, որ հայերը «ամենավայրենի ժողովուրդն են»:

Համացանցում տեսանյութի հայտնվելուց հետո, հեղինակը ենթարկվել է արդեն ինտերնետային հարձակման, որի ընթացքում թիրախավորվել է իր հայկական արմատների պատճառով: 

Ադրբեջանի իշխանությունների հակահայկական շարունակական քարոզը ոչ միայն վնասում է բանակցային գործընթացին, այլեւ կարող է հետագայում չար կատակ խաղալ հենց Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ: Ինչ-որ մի պահի, գուցե ոչ տեսանելի ապագայում, հակամարտության կողմերը ստիպված են լինելու գնալ որոշակի փոխադարձ զիջումների: Այդ փոխադարձ զիջումները՝ դրանց հավասարազորության պարագայում, կընդունվեն մեր հասարակության կողմից: Նույնը չի կարելի ասել հարեւան երկրի հասարակության մասին:

Հուլիսի 10-ին Ադրբեջանի կառավարության նիստում շարունակվել է Ալիեւի «բենեֆիսը»: Սկզբում նա հայտարարել է, որ «Հայաստանի քրեական վարչակարգի հեռացման մեջ» մեծ է Ադրբեջանի դերը: Դրանից հետո Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը կայուն եւ ուժեղ երկիր է: Դե իսկ ադրբեջանական մամուլը, լավագույն ավանդույթների համաձայն, տարածել է գերագույն գլխավոր հրամանատարի խոսքերը եւ զարգացրել:

Խնդիրը նրանում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը երկարատեւ աշխատանքի արդյունքում ձեւավորել է հասարակություն, որը Մինգեչաուրի ՀԷԿ-ի վթարից եւ դրա պատճառով կաթվածահար եղած զորավարժությունից մեկ շաբաթ չանցած հալած յուղի տեղ կընդունի Ալիեւի հայտարարությունները Ադրբեջանի կայունության եւ ուժի, կամ Հայաստանի հեղափոխության մեջ իր մասնակցության մասին: Իսկ այն, որ հստակ ներդրված գաղափարախոսական վեկտորով շարժվող հասարակության վերափոխումը առողջ հասարակության տեւելու է նույնքան ժամանակ՝ Իլհամին չի հետաքրքրում. դա արդեն մեկ այլ Ալիեւի խնդիր է լինելու: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6496 դիտում

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել