Երևան
12 °C
Այսօր Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ (ՀԳՄ) 18-րդ համագումարը, որի ընթացքում կայացավ ՀԳՄ նախագահի ընտրությունը: Միության 530 անդամից քվեարկությանը մասնակցեց 320 հոգի: ՀԳՄ անդամները գրեթե միաձայն կողմ քվեարկեցին կառույցն արդեն 4 տարի ղեկավարող Էդվարդ Միլիտոնյանի օգտին, դեմ քվեարկեց ընդամենը մեկը:
Էդվարդ Միլիտոնյանի ցանկությամբ՝ համագումարը սկսվեց աղոթքով եւ Տեր Թովմասի օրհնանքով: Ամենայն հավանականությամբ, Միլիտոնյանը ցանկանում էր աղոթքի միջոցով նպաստել աշխատանքի բնականոն ընթացքին եւ հավատ ներշնչել այդ մեկուկես ժամվա ընթացքում կատարվելիք «իրադարձության» անկողմնակալությանը:
Բացման խոսքում Միլիտոնյանն ասաց. «Ես այս չորս տարվա մեջ փորձել եմ զերծ մնալ թայֆայից կամ որևիցե խմբից: Ոմանք կարծել են՝ գրողների միությունը հսկայական ֆինանսների տեր կազմակերպություն է, եւ որ 2013 թվականին այդ «մեծ» ժառանգությունը կտակվել է մեզ: Պիտի սառը ջուր լցնեմ ձեր ջրաղացներին եւ ասեմ, որ 2014 թվականի հունվարի մեկով մեր հաշվեհամարին եղել է 63 հազար դրամ եւ ունեցել ենք 8 միլիոն 700 հազար դրամ պարտք՝ տարբեր հարկերի մասերով: Գրական հիմնադրամը ունեցել է 1 միլիոն դրամ, որը հաշվապահի աշխատավարձ պիտի լիներ»,-ասաց Միլիտոնյանը:
Վստահեցրեց, որ այդ հայտարարությամբ բոլորովին էլ չի ցանկանում ստվեր գցել նախորդ նախագահի՝ Լեւոն Անանյանի գործունեության վրա, որովհետև ժամանակին իրենք միասին են աշխատել: «Դժվարություններ եմ տեսել, որը յուրաքանչյուր մեր անդամ չէ, որ պատկերացնում է, եւ այն ռոմանտիզմը, որ Հայաստանում եւ այլուր մեր հսկա բարերարները սպասում են, որ արագ իրենց գրպաններից հանեն, կամ հաշվեհամարներից գումար փոխանցեն՝ չարաչար սխալվում ենք բոլորս»,- ասաց ՀԳՄ նախագահը:
ՀԳՄ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրեց նաեւ Վոլոդյա Հայրապետյանը, սակայն ներկաներից ոչ ոք վերջինիս օգտին չքվեարկեց:
Նշենք, որ Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնում մինչ այս այլ գրողների թեկնածություններ`բացի միության գործող նախագահ Էդվարդ Միլիտոնյանից, չէին շրջանառվում: Միության կուլիսներում մինչ ընտրությունը խոսվում էր` այլ թեկնածու ի հայտ չի գալու: Միլիտոնյանը միությունը կնախագահի եւս մեկ ժամկետ, ուստի, այլ գրողներ չեն համարձակվել, կամ էլ ժամանակի անիմաստ վատնում են համարել իրենց թեկնածության առաջադրումը:
Սակայն մինչ քվեարկությունն ու Միլիտոնյանի վերընտրվելը՝ գրողների միության անդամների կողմից հնչեցին բազմաթիվ բողոքներ՝ հասարակությունից ու Կառավարության կողմից իրենց անտեսված լինելու եւ կտրված լինելու վերաբերյալ: Քննարկման եւ կարծիքների տեղատարափից հետո, գրող Հարություն Հովնաթանը բողոքեց նաև գրողներին տրվող ամենամյա մրցանակների ոչ օբյեկտիվ մոտեցումից:
Հովնաթանը Էդվարդ Միլիտոնյանին հանդիմանեց, թե ինչու վերջինս ոչ մի անգամ չի ընդգրկվում ժյուրիի կազմում եւ իր հստակ դիրքորոշումը չի հայտնում: «Դուք անպայման պետք է խառնվեք, քանի որ այսօր ամեն մի պոռնո գրականություն ստեղծող մրցանակի է արժանանում, իսկ իրական ստեղծագործողներն այդպես էլ ստվերում են մնում»,- ասաց Հովնաթանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT