Երևան
12 °C
Լուրեր են պտտվում, որ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն արդեն մի քանի օր է՝ զբաղված է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կոնստանին Օրբելյանին փոխարինող գտնելու գործով:
ՀԺ-ն տեղեկության իսկությունը ճշտեց մշակույթի նախարարությունից: Նախարարի խոսնակ Անի Սմբատյանն ասաց, որ արդեն մի քանի անգամ է՝ նախարարին դիմում է նույն հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով, սակայն Լիլիթ Մակունցը չի մեկնաբանում: «Քանի որ լրատվամիջոցներից էլի էին հետաքրքրվել, տիկին Մակունցին դիմեցի, սակայն չմեկնաբանեց: Նախարարն անգամ չցանակացավ նշել՝ կա՞ արդյոք որեւէ խնդիր, թե՛ ոչ, միայն ասաց. «Այս պահին չեմ մեկնաբանում»»,-ասաց Անի Սմբատյանը:
Փորձեցինք հասկանալ, թե Օպերային թատրոնում ինչ է կատարվում եւ ինչ մթնոլորտ է տիրում, սակայն առաջին հայացքից նորմալ թվացող պատասխաններ ստացանք, թեեւ Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու կասկածները լիովին չփարատվեցին: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի PR մենեջեր Վահագն Զաքարյանն ասաց, որ ամեն ինչ նորմալ է, թատրոնն աշխատում է իր բնականոն հունով:
Ավելին՝ վաղը հուլիսի 19-ին, Օպերային թատրոնում տեղի է ունենալու Կոնստանտին Օրբելյանի մամլո ասուլիսը: «Կամփոփվի Թատրոնի 85-րդ թատերաշրջանը, կներկայացվեն առաջիկա ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ կլինի Ռուսաստանի Մեծ Թատրոնում առաջիկա շաբաթ ներկայացվելիք Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ցուցադրությանը: Մամլո ասուլիսին կհաջորդի «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն. «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի մարման հանդիսավոր արարողությունը: Այնուհետև տեղի կունենա Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի ցուցադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի եւ ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանի մասնակցությամբ»,-ասաց Վահագն Զաքարյանը:
Նշենք, որ Օրբելյանը 2016 թվականի մարտին նշանակվել էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, հետագայում նաև՝ նույն թատրոնի տնօրեն: 2015 թվականի մայիսի 12-ին Սերժ Սարգսյանը Կոնստանտին Օրբելյանին պարգեւատրել էր Բարեկամության շքանշանով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT