Երևան
12 °C
Ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունը լուսաբանել է մոտ 16 հազար լրագրող 125 երկրից: Կազմակերպչական հարցերին աջակցել է 17 հազարից ավելի կամավոր: Մրցաշարը հյուրընակող Ռուսաստանի 11 քաղաքների ֆան-գոտիներ հաճախել է ավելի քան 7.7 մլն երկրպագու, ինչը 2.5 մլն-ով ավելի է, քան Բրազիլիայում 2014 թ.: Իսկ ինչպիսի՞ն էր Մունդիալը ներսից: «Հայկական ժամանակ»-ը այն լուսաբանում էր հենց մրցավայրից:
Կազմակերպվածությունը
Հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում կայացած մրցաշարի հետ կապված տեղում դժգոհությունները քիչ էին: Ասուլիսների ժամանակ մարզիչները ու ֆուտբոլիստները ընդգծում էին, որ մարզադաշտերը հիանալի են, կազմակերպչական խնդիրներ չկան: Ֆուտբոլային տոնի գլխավոր դերակատարները միայն մի փոքր անհարմարություն էին զգում, երբ ժամանում էին Սանկտ Պետերբուրգ, այն էլ ոչ թե կազմակերպիչների, այլ սպիտակ գիշերների «մեղքով»:
«Շատ բարդ է հատկապես մեզ համար, որովհետեւ սովոր չենք»,- ասուլիսներից մեկի ժամանակ ասաց Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Տիագո Սիլվան:
Թերություններ, իհարկե, առաջին հերթին կնկատեին լրագրողները, հատկապես նրանք, ովքեր աշխատել են նաեւ այլ երկրներում կազմակերպված աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, այլ խոշոր մրցաշարերում: Երբեմն բողոքներ կային, որ օրինակ մարզումների, ասուլիսների կամ այլ միջոցառումների ժամանակացույցն այնքան խիտ է, որ դժվար է հասցնել մի վայրից մյուսը, կամ, որ ինչ-որ տեղ գնալու համար ստիպված են մի քանի տրանսպորտային միջոց փոխել ու երկար ժամանակ վատնել ճանապարհների վրա:
Ամեն դեպքում, նրանք էլ գլոբալ խնդիրներ չէին տեսնում, ընդգծում էին, որ ամեն ինչ լավ է: Եվ եթե ռուսները սիրում են շեշտել, որ մրցաշարն իրենց մոտ գերազանց է կազմակերպվել, ապա միջազգային առաջատար ԶԼՄ-ների լրագրողները, իրենց փորձից ելնելով, ընդգծում են, որ այդպես է ՖԻՖԱ-ի ներքո անցկացվող յուրաքանչյուր մրցաշարում՝ անկախ նրանցից՝ որտեղ է, քանի որ կազմակերպչական մասը մեծապես կախված է ոչ թե հյուրընկալող երկրից, այլ ՖԻՖԱ-ից:
Անվտանգությունը
Մրցաշարից դեռ բավական ժամանակ առաջ միջազգային հատկապես բրիտանական մամուլում անընդհատ հրապարակումներ էին լինում այն մասին, որ Ռուսաստանում ապահով չէ: Նշվում էր, որ Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը սպառնում է ահաբեկչություն իրականացնել մրցաշարի ընթացքում: Սակայն նման ոչ մի բան տոնը չփչացրեց: Մարզադաշտեր մտնելիս ոստիկանները մանրամասն ստուգում էին բոլորին, նրանց պայուսակների պարունակությունը: Թեեւ մի դեպք, այդուհաներձ, աղմուկ բարձրացրեց: Մոսկվայում տաքսիում քնեցրել ու կողոպտել էին BBC-ի ֆուտբոլային մեկնաբանին:
Մուտքերի մոտ մարզադաշտ մտնողներին մանրամասն ստուգում էին
Երկրպագուներ
Ամեն մարզաձեւում եւ հատկապես ֆուտբոլում բարձր տրամադրությունը ու խելահեղ մթնոլորտը ապահովում են առաջին հերթին երկրպագուները՝ գեղեցիկ, խենթ, աղմկոտ, անսովոր հանդերձանքներով, իրենց ընտրանիներին նվիրված հուզիչ երգերով: Այդպես էր Ռուսաստանում:
Արգենտինացի երկրպագուների երգը. «Առա՛ջ Արգենտինա, գիտես, որ քեզ սիրում եմ: Այսօր պետք է հաղթել ու լինել առաջինը: Այս խենթ երկրպագուները, որոնք ունեն Մեսսիին ու Մարադոնային, ամեն ինչ տալիս են գավաթի համար»:
ՖԻՖԱ-ն ներդրել էր առավելագույն ջանքերը, որպեսզի մարզադաշտեր մտնելը մատչելի լիներ բոլորի համար: Խաղերին այցելել է հաշմանդամություն ունեցող 23 հազար ֆուտբոլասեր: Մարզադաշտի աշխատակիցները նրանց հատուկ մեքենաներով տեղափոխում էին վերելակների մոտ:
Մարզադաշտի աշխատակիցները հաշմանդամություն ունեցող երկրպագուներին հատուկ մեքենաներով տեղափոխում էին վերելակների մոտ
Երկրպագուները ֆուտբոլը տոնում էին, ոչ միայն մարզադաշտերում, այլեւ ֆան-գոտիներում: Երբեմն նրանց հաճախելիությունը իրենց համար առանձնացված հատվածներ այնքան մեծ էր լինում, որ կազմակերպիչները խնդրում էին այլ վայրեր գտնել խաղերը դիտելու համար:
Ֆան գոտիներում գործում էին սննդի կետեր, ՖԻՖԱ-ի ապրանքների պաշտոնական խանութներ: Տեղի էին ունենում համերգներ, մրցույթներ եւ իհարկե մի քանի մեծ էկրանների վրա ցուցադրվում էին հանդիպումները:
Ռուս երկրպագուները ամեն կերպ հիշեցնում էին, որ Մունդիալը անցկացվում է իրենց մոտ: Գրեթե բոլոր՝ այդ թվում եզրափակիչ Ֆրանսիա-Խորվաթիա խաղի ժամանակ նրանք վանկարկում էին՝ Ռուսաստան: Հայերն էլ ջանք ու եռանդ չէին խնայում, որպեսզի իրենց նկատեն: Այս դրոշը, օրինակ, նրանք բերել էին կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Բելգիա հանդիպմանը:
Մարդիկ կարող էին ԱԱ-ից իրենց հետ տանել ոչ միայն գեղեցիկ հիշողություններ, այլեւ հուշանվերներ, մրցաշարի թեմայով բազմաթիվ ապրանքներ: Դրանք կարելի էր գտնել ինչպես սովորական, այնպես էլ տարբեր քաղաքներում գործող ՖԻՖԱ-ի պաշտոնական խանութներում: Վերջիներում գները շատ ավելի բարձր էին, քան հասարակ խանութներում: Օրինակ, եթե մրցաշարի խորհրդանիշ «Զաբիվակա» մեծ փափուկ խաղալիքը ՖԻՖԱ-ի խանութում արժեր գրեթե 2000 ռուբլի, ապա այլ տեղերում կարելի էր նույնը գտնել մոտ 1100 ռուբլիով:
«Այստեղ շատ թանկ է»,- քթի տակ իրենց երեխաներին ասում էին ՖԻՖԱ-ի խանութներ գնացողները: Վաճառողներից մեկը ՀԺ-ի հետ զրույցում խոստովանեց, որ այդ խանութները ոչ թե տեղացիների, այլ զբոսաշրջիկների համար են:
Լրագրողներ եւ փորձագետներ
Բազմաթիվ ֆուտբոլասերների կարծիքով՝ ԱԱ-ն լուսաբանող լրագրողները ամենահաջողակ մարդկանցից են: Նրանք մարզադշատերում դիտում են խաղերը, շփվում գործող ամենահայտնի ֆուտբոլիստների հետ: Այլ կերպ ասած «մոտիկից» վայելում են մարզական կարեւորագույն իրադարձություններից մեկը: Ամեն ինչ, իհարկե, հեքիաթային չէ, ինչպես շատերը պատկերացնում են, բայց մրցաշարի գեղեցկությունը ստիպում էր մոռանալ աշխատանքի լարվածությունը ու դրա հետ կապված բարդությունները:
Լրագրողների տրիբունան Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում
Ասուլիսների սրահը Սանկտ Պետերբուրգի համանուն մարզադաշտում
Մեդիա կենտրոնը «Սանկտ Պետերբուրգում»
Լրագրողների կողքին, ինչպես հայտնի է, որպես փորձագետ աշխատում էին բազմաթիվ աշխարհահռչակ ֆուտբոլիստներ: Լրագրողական տրիբունաներում կարելի էր հանդիպել Ռոնալդոյին, Ռայան Գիգզին, Միքայել Լաուդրուպին, Խոսե Լուիս Չիլավերտին եւ այլ հայտնիների:
Կամավորներ
Եթե մրցաշարի մասնակից 32 թիմերը կյանքի ու մահու կռիվ են տալիս ԱԱ-ում մնալու համար, ապա կամավորների տեղը խմբային փուլում, փլեյ-օֆում ու եզրափակչում ապահովված է: ՖԻՖԱ-ն նրանց մրցաշարի սիրտն ու ոգին է համարում: Մունդիալ 2018-ը սպասարկում էին տարբեր տարիքային խմբերի կամավորներ: Ինչպես հայտնում է ՖԻՖԱ-ն, նրանց մեծամասնությունը՝ 93%-ը, եղել է ՌԴ-ից, մնացածը 112 երկրներից: 64%-ը եղել են կանայք: Նրանք բարեհամբույր ու լայն ժպիտով օգնում էին երկրպագուներին, լրագրողներին, հավաքականների դելեգացիաներին, անում էին թարգմանություններ, հետեւում էին կարգուկանոնին եւ այլն:
Այսպիսի մթնոլորտում Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի առաջնություններում իր 2-րդ չեմպիոնությունը: Առաջին անգամ նրանք հաղթող էին դարձել 1998 թ., երբ հենց իրենք էին հյուրընկալում մրցաշարը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎարչապետն անդրադարձել է Աջապահյանի՝ Էդ պոռոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել, խոսքերին
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար
Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջև ճանապարհները քո. վարչապետ
Փաշինյանը աղ ու պղպեղ լցրեց սեռական կյանքով ապրող ու բիզնես անող սրբապիղծների վերքին. Մկրտչյան. տեսանյութ
Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը նիստ է գումարել
2018-ից մինչ օրս շուրջ 1,7 մլրդ դրամ է հատկացվել պետբյուջեից՝ եկեղեցիների վերականգնման, նորոգման համար
Roadpolice.am կայքում առաջիկա 2 օրերի ընթացքում հնարավոր չի լինի գրանցումներ կատարել
Գավառի բժշկական կենտրոնին համակարգչային շերտագրման նոր և ժամանակակից սարք է տրամադրվել
Սպորտային մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Ղազախստանն առաջիկայում չի նախատեսում միանալ ԲՐԻԿՍ-ին, կմնա դիտորդի կարգավիճակում. Տոկաև
Փաստորեն մեր որոշ եկեղեցիներ ոչ թե չուլանի, այլ գոմի են վերածված. Պապոյան. լուսանկար
«Новая Волна 2025»-ում Հայաստանը կներկայացնի Սուրեն Պողոսյանը
Երբ հոգևորականները զբաղված են քաղաքականությամբ, սրբավայրերն այս վիճակում են. Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գարեգին Բ-ն ծառայում է ՌԴ-ին. եթե Եկեղեցին վարկանիշ ունենար, ՀՀ-ում աղանդները չէին վխտա. Ստեփանյան. տեսանյութ
Վարչապետը ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզին ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգի կարևորությունը
Վարչապետը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութեր
Մեր օլիմպիական հույսը ուժեղագույնն է Եվրոպայում. 18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել
Սեր, ջերմություն ու դրական ակնթարթներ Շիրակից. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել
Կոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ում
Եկեղեցական արժեքներ ոտնահարող «հոգևորականները» կոծկելով անբարոյականությունը՝ փորձում են սուրբ երևալ. Խաչատրյան
Մահվան ելքով վրաերթ Սյունիքում. 9-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
Ինձ հայտնի են այսօրվա բարձրաստիճան հոգևորականներից շատերի աշխարհիկ կյանքի մանրամասներ. Բաբաջանյան
Բարով եք եկել մեր համայնք. վարչապետն այցելել է Արեգնադեմի նորակառույց դպրոց
Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում. վարչապետ
IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը
Չէի՞ք նկատում ամուսնուս քաղաքական հակառակորդների կողմից իմ նկատմամբ իրականացվող նվաստացուցիչ արշավը. Հակոբյան
Թիթեղից վնասվածք ստացած կնոջ նորածինը դուրս է գրվել. նա փրկել էր մոր կյանքը. տեսանյութ
Խեղաթյուրել են հարկային հաշիվները. պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը վերականգնվել է
AMX-ը հյուրընկալեց տարածաշրջանային կապիտալի շուկաների ամենամեծ միջոցառումներից մեկը․ ConFEAS 2025-ը Երևանում է
Դավթաշենի կամրջի տակ՝ հարակից տարածքում, երիտասարդ աղջկա դի է հայտնաբերվել
Առաջինը Հայաստանում. միջազգային դրամական փոխանցումներ Եվրոպա, ԱՄՆ և ԱՄԷ աննախադեպ պայմաններով
Մայիսի 31-ին՝ որոշակի ժամերի, Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհը փակ է լինելու. ինչ այլընտրանք է առաջարկվում
Ձևավորվում է «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողով. «Իմ քայլը»
Սրբազանի քեռու տունը կռիվ է ընկել. Գևորգ Պապոյան
Թուրքիան կաջակցի Ղրիմի թաթարներին և ավելի կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ. Ֆիդան-Սիբիհա հանդիպում է կայացել
Գորիսում տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը. ԱԳՆ
Սրտի կանգով բուժօգնության տեղափոխված 2 տարեկան երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է
ՊԵԿ-ի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինն արդեն հասանելի է
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը 179 միլիոն դրամի վնաս է պատճառվել. նախաձեռնվել են քրեական վարույթներ
Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովում քննարկվել են համագործակցության հնարավորությունները
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT