Փանիկում այսօր հանդիպել են ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն ու 102–րդ ռազմաբազայի հրամանատար Ելկանովը

Ռուս զինվորականներ, վրաններ ու բարեկամական ռուսական հյուրասիրություն: Ընդամենն օրեր առաջ Փանիկում լարված հայ-ռուսական փոխհարաբերություններն այսօր, հուլիսի 22-ին,  բարիդրացիական էին: Ռուսները վրանը խփել, շիլա էին եփել, միրգ ու քաղցրավենիքով սեղան էին բացել, որ հյուրասիրեին եւ իրենցից վախեցած փանիկցիներին եւ մնացած հյուրերին: Բայց մինչ այդ փակ քննարկում-հանդիպում  կայացավ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի եւ ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի միջեւ: Հանդիպման առիթը հուլիսի 17-ի առավոտյան Փանիկում ռուս զինվորականների կողմից առանց նախազգուշացման զորավարժություններ սկսելն ու գյուղը խուճապի մատնելն էր: Հանդիպման ավարտից հետո նախարար Տոնոյանը պատասխանեց  լրագրողների հարցերին: Ըստ նախարարի, ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն այդ օրն իրականացրել են մարտական պատրաստության միջոցառում, որը տարեկան պլանով համաձայնեցված է եղել ՀՀ ՊՆ-ի հետ: Ճանապարհները, տեխնիկայի շարժն ու ուղղությունները տարեկան ծրագրերով պլանավորված են եղել: Բայց, քանի որ մարզումն իրականացրել է հետախուզական ստորաբաժանումը, վայրի մասին տեղեկությունը պահվել է գաղտնի,-ասաց Դավիթ Տոնոյանը։ 

«Հետախուզական ստորաբաժանման մարզման ընտրության վայրը եղել է սխալ և չհամաձայնեցված։ Բայց ձեզ մի գաղտնիք բացեմ. քանի որ նրանք հետախույզներ են, իսկ հետախույզները շատ մեծ տանջանքների տակ էլ չէին բացահայտելու իրենց մարզման վայրը, դրա համար խոսակցությունը եղել է լարված։ Վայրն ընտրվել է սխալ, չեմ ուզում պաշտպանել հետախույզներին, բայց  հետախույզները Փանիկին վերաբերվել են որպես իրենց աջակցող բնակավայրի, իսկ տարածքում գտնված շարասյունը եղել է որպես հակառակորդի շարասյուն։ Եվ յուրայիններին աջակցող բնակավայրի կողքն էլ իրականացրել են այդ միջոցառումը: Բայց ինչ վերաբերում է համադրմանը, համակարգմանը՝ կա սխալ եւ  և՛ ռուսական, և՛ հայկական կողմերի մոտ:

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ռուսական կողմը 1 օր առաջ տեղեկացրել էր շարասյունի տեղաշարժի վերաբերյալ և տեղեկացրել է, որ լինելու է մարզում, մարզման վայրը չի  նշել: Իրավական տեսանկյունից պետք է համաձայնեցվեր, բայց  իրենք իրենց սխալն ընդունել են պաշտոնապես: Ինչ վերաբերում է հայաստանյան կողմին, ծառայողական քննություն է իրականացվում՝ պարզելու համար մեղավորներին: Ռուսական կողմում եւս կլինի նման քննություն, բայց այդ արդյունքների վերաբերյալ չեմ կարծում, թե մենք կտեղեկացվենք, բայց պատժվելու են»,-վստահեցրեց ՀՀ Պաշտպանության նախարարը:Արդյոք հանարավո՞ր է հայ-ռուսական միջպետական պայմանագրերի եւ համաձայնագրերի վերանայում,-հարցին նախարարը պատասխանեց, թե դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք էլ պահանջում են պայմանագրաիրավական փոփոխություններ: Իհարկե, հնարավոր է: Այս միջադեպը կարող է խթան հանդիսանալ որոշ փոփոխությունների:Այսօր խիստ տարօրինակ վարք ուներ Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, երբ ռուսական ստորաբաժանման զինվորականները տանկերով մտել էին Փանիկ, համայնքապետն էր կարողացել ժողովրդի հետ դադարեցնել զորավարժանքն ու տարածք էր հրավիրել ԱԱԾ եւ Արթիկի ոստիկանության ներկայացուցիչներին:

 Ընդամենը մի քանի օր առաջ ամբողջ հանրապետությունն իրար խառնած եւ պատասխաններ պահանջող համայնքապետն այսօր պնդեց, թե փանիկցիները կրակոցներից, տանկերից ու զինվորներից չէին վախեցել: «Ուղղակի հանկարծակիի էին եկել, իրենց վատ էին զգացել, մտածել էին երկրաշարժ է, կամ կողքի բենզալցակայանից է պայթյունը»,-ասաց Փանիկի համայնքապետը: Ըստ նրա, իրենց մարզային իշխանությունը զորավարժության մասին տեղյակ չի պահել:

Մակեյանը նաեւ նախարարին առաջարկեց Փանիկի ճանապարհի նշանակությունը համայնքայինից դարձնել միջպետական, քանի որ ռուսական տանկերը դրանք ավերում են, իսկ համայնքի բյուջով ճանապարհ նորոգելն անհնար է: Նախարարն ու Շիրակի մարզպետն, ըստ համայնքապետի, խոստացել են այս հարցում եւս հետեւողականություն դրսեւորել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5852 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի

Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ

Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ

Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ

Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար

Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է

Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները

Ինչ-որ անհասկացվածության դեպքում, պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին

Բա որ ՌԴ քաղաքացի ես, ինչ ես եկել այստեղ ոտնատակ ընկնում․ Հակոբյան

Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է 2008թ.-ից իրեն թիրախավորելու համար

ՊՆ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները

Զանգ եղել է, դրանից առաջ էլ է զանգ եղել․ Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանի կողմից զանգ ստանալու լուրը

Միջերկրական ծովում յախտա պետք է ունենայիր․ Մկրտչյանի արձագանքը՝ Սիփան Փաշինյանի ունեցվածքի մասին լուրերին

Մասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի

Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին

Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը

IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը

Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը

Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ

ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար

Վերականգնվել է Ավշար բնակավայրում հողամասի և պահեստների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ

35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին

Երբ երկիրդ պատերազմի մեջ է, իսկ դու՝ դասալիք, արդեն վատ է, միևնույն է ինտելեկտուալ ղզիկ ես․ Հակոբյան

Տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. դատախազությունը զգուշացնում է

Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ

Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն. Նասիրզադեն՝ Գրիգորյանին

Պապիկյանն ու Սինվեյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցության մասին հարցեր

Իսպանիայում սպանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի խորհրդականը. տեսանյութ

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու շուրջ չի բանակցում և հայտ չի ներկայացրել. Միրզոյան

Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու համար հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. գեներալ Ազիզ Նասիրզադե

Ի՞նչ եղանակ է սպասվում մարզերում ու Երևանում առաջիկա օրերին

Խնդիրներ կան, բայց Երևանը նպատակ ունի Մոսկվայի հետ փոխգործակցությունը դնել դրական ուղու վրա. Միրզոյան

Ռուսաստանն ու Հայաստանը կարգավորել են ռուսական զենքի մատակարարումների դիմաց վճարումների հարցերը. Լավրով

Հայաստանն ինքը պետք է որոշի, թե ումից զենք գնել. Լավրով