Երևան
12 °C
Հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուսական 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները զորավարժանք իրականացրեցին, որի ընթացքում հնչեցին կրակոցներ՝ ինչպես հետագայում պարզվեց անգնդակ փամփուշտներով: Բնակավայրում հնչած կրակոցները հանդիսացան տեղի բնակիչների զայրույթի պատճառը, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ գնահատականի արժանացրեց տեղի ունեցածը՝ որակելով «սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, եւ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության»:
Ռուսալեզու տեղեկատվական դաշտում միջադեպին հետեւեցին ակնհայտ սադրիչ լուրեր՝ ընդհուպ մինչեւ Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ պատերազմի մասին: Սակայն այդ լուրերը շատ արագ կորցրեցին արդիականությունը՝ նույն դաշտում հայտնված օբյեկտիվ գնահատականների շնորհիվ:
Պաշտոնական մակարդակում ամեն ինչ ավելի սթափ ու սառնասիրտ էր ընթանում: Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովին, ռազմական եւ ռազմաօդային կցորդ Եվգենի Բուլավինցեւին եւ 102-րդ ռազմակայանի հրամանատար Վլադիմիր Ելկանովին:
ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Տոնոյանը պահանջել է ներկայացնել մանրամասն տեղեկատվություն Փանիկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Ելկանովը նշել է, որ միջոցառումն ընդգրկված է եղել 102-րդ ռազմակայանի 2018թ. մարտական պատրաստության ծրագրում, որը նախապես համաձայնեցված է եղել հայկական կողմի հետ: Այնուամենայնիվ, ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել:
Հաջորդ օրը ՀՀ պաշտպանության նախարարի հետ է հանդիպել ՌԴ հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովը: Նա իր ափսոսանքն է հայտնել միջադեպի կապակցությամբ եւ հավաստել, որ հետայսու նման հարցերում ռուսական ռազմակայանի հրամանատարությունն ավելի զգույշ եւ հետեւողական է լինելու։
Հուլիսի 22-ին էլ ՌԴ 102-րդ ռազմակայանը միջոցառում էր կազմակերպել Փանիկում՝ զինվորական դաշտային հյուրասիրություն եւ համերգային ծրագիր: Մթնոլորտը բարեկամական էր: Միջոցառմանը մասնակցել է նաեւ Դավիթ Տոնոյանը: Լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը չի բացառել, որ Փանիկի միջադեպը կարող է խթան հանդիսանալ ռազմակայանին վերաբերվող փաստաթղթերում որոշակի փոփոխություններ կատարելու:
«Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, եւ ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե, դա արվելու է։ Փանիկի միջադեպը կարող է խթան հանդիսանալ որոշ փոփոխությունների, բայց ես հիմա ձեզ չեմ կարող հաստատ ասել»,- ասել է նախարարը:
Ինչպես ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էր նշել իր ֆեյսբուքյան էջում՝ խոսքը ոչ թե պայմանագրի վերանայման, այլ «պայմանագրի որոշ կետերի թարմացման մասին է»:
ՌԴ 102-րդ ռազմակայանի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքված «ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի մասին» եւ «ՀՀ տարածքում գտնվող ՌԴ զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին» պայմանագրերով: Փանիկի դեպքը չի հանդիսանում այս պայմանագրերի խախտում: «ՀՀ տարածքում գտնվող ՌԴ զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին» պայմանագրի 5-րդ հոդվածում ամրագրված է, որ զորքերի՝ տեղակայման վայրից դուրս գտնվող տեղաշարժերը, վարժանքները եւ մանեւրները իրականացվում են ՀՀ պատկան մարմինների հետ համաձայնեցված նախագծի հիման վրա, ինչն էլ, ըստ պաշտոնական տեղեկատվության, կատարվել է:
Հետեւաբար, Փանիկի միջադեպից բխող «իրավական փոփոխություններն», ամենայն հավանականությամբ, ենթադրում են որոշակի ընթացակարգային հստակեցումներ: Պայմանագրի վերանայման սպասումը, թերեւս, ավելորդ է: Սակայն, խնդրահարույց են ոչ թե պայմանագրի դրույթները, այլ դրանց չկատարումը:
Այդպես եղավ, օրինակ 1999 թ., երբ երկու զինված ռուս զինծառայող հարբած վիճակում ինքնակամ լքել էին ռազմակայանի տարածքը եւ Գյումրիի կենտրոնական շուկայում անկանոն կրակ բացել անցորդների վրա, ինչի հետեւանքով երկու հոգի զոհվել էր: Զինծառայողների դատավարությունն ընթացավ Հայաստանում, սակայն պատիժը կրելու համար նրանց տեղափոխեցին Ռուսաստան, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, մի քանի տարի անց վաղաժամ պայմանական ազատ արձակվեցին:
2013 թ. Վահրամաբերդ գյուղի մոտակայքում տեղակայված տանկային հրաձգարանի տարածքում ականի պայթյունից երկու անչափահասի զոհվելու դեպքով մինչ օրս ոչ ոք չի պատժվել: Դեպքը քննում էին ռուս քննիչները, ինչը պայմանագրի խախտում չէ: Սակայն այն հանգամանքը, որ մեղավորները այդպես էլ չգտնվեցին, թույլ է տալիս ենթադրել, որ գոնե համատեղ հետաքննությունը ավելի արդյունավետ կլիներ:
Իսկ 2015 թ. հունվարին Ավետիսյանների ընտանիքի սպանությանը հետեւած իրադարձությունները խախտում էին պայմանագրերի մի քանի դրույթներ: Նախ՝ կասկածյալին հայտնաբերած ռուս սահմանապահները պետք է հանձնեին նրան ՀՀ պատկան մարմիններին, սակայն, դրա փոխարեն նրան հանձնել են ռուսական ռազմակայանին: Բացի այդ, ինքնին ապօրինի էր կասկածյալին ռուսական ռազմաբազայի տարածքում պահելը, ինչպես նաեւ նրա՝ ռուս զինվորականների կողմից դատարանի դահլիճ ուղեկցվելը, եւ, առհասարակ, դատական նիստի անցկացումը ռուսական ռազմակայանի տարածքում:
Ինչպես երեւում է, խնդիրը ոչ այնքան պայմանագրում նշված դրույթների առկայության կամ բացակայության մեջ է, որքան այդ դրույթները ի կատար ածելու քաղաքական կշիռի եւ կամքի: Հայ-ռուսական երկխոսությանը ոչ հատուկ «ՀՀ ՊՆ-ն պահանջել է» եւ «ռուս հրամանատարը ներողություն է խնդրել» արտահայտությունները հույս են ներշնչում, որ քաղաքական կամք այժմ առկա է: Սակայն կշռի բացակայության պարագայում անգամ այդ կամքի դրսեւորումներն ի զորու չեն բացառել ռուսական ռազմաբազայի հետ կապված հետագա անցանկալի միջադեպերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT