Երևան
12 °C
Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայազգի գործարարների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նախկինում եղած խնդիրները քաղաքական մակարդակով վերացած են եւ բոլորին, հատկապես մեր հայրենակիցներին, հրավիրեց Հայաստանում ներդրումներ անելու, աշխատատեղեր բացելու եւ աշխատելու մեր հայրենիքը շենացնելու ուղղությամբ: ՀԺ-ն ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Ներդրումների ներգրավման եւ համակարգման վարչության պետ Վահագն Լալայանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք հեղափոխությունից հետո սփյուռքահայերի եւ արտասահմանյան ներդրողների մոտ Հայաստանում ներդրումներ անելու վստահություն է առաջացել:
- Պարոն Լալայան, Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո սփյուռքահայ եւ արտասահմանցի գործարարների մոտ ներդրումներ անելու վստահությունն ավելացե՞լ է:
- Այո, իհարկե, այդ մասով կարող ենք նշել, որ հետաքրքրությունը մեծացել է: Կարելի է ասել՝ ամեն օր բազմաթիվ ներդրում կատարելու ցանկություն ունեցողների հետ ենք հանդիպում եւ անգամ սովորում ենք տարբեր տեսակի գաղափարներ, ներդրումային ծրագրեր, որ կուզենայինք իրականացնել:
Ներդրումային ծրագիր, կամ ներդրումային գաղափար ունեցող մարդկանց հետ աշխատում ենք, օգնում ենք, որ իրենց ծրագրերը կարողանան մշակել նորմալ: Կամ, եթե ինչ-որ աջակցության կարիք ունեն՝ սահմանված կարգով նմանատիպ մեխանիզմ կա, մենք օգնում ենք: Կան մարդիկ, որոնք ուզում են եւ շատ խանդավառված են ներդրում կատարելու, իրենց մենք օգնում ենք Հայաստանի վերաբերյալ տեղեկատվություն, տարբեր տեսակի արտոնությունների, ազատ տնտեսական գոտիների մասին ենք տրամադրում տեղեկատվություն:
Օրինակ, մեր ընթացակարգերը, օրենքները, թե ինչպես սկսել բիզնես, որ ոլորտներում սկսել եւ տարբեր տեսակի այլ օգնություններ ենք տրամադրում, նաեւ հարկ եղած դեպքում հանդիպում են ղեկավար անձանց հետ, կազմակերպում ենք այդ հանդիպումները, որպեսզի իրենք ավելի վստահ զգան այդ ներդրումների մասով: Հետաքրքրությունը շատ է մեծացել, բայց ես հիմա կոնկրետ թվերի մասին չեմ խոսում, քանի որ մեկ, երկու ամսում ներդրումը հենց ինքն իրենով չի իրականացվում, դեռեւս հաշվարկում ենք: Ինչքան էլ մեծ լինի խանդավառությունը, վստահություն լինի, բայց պետք է լինեն հաշվարկներ, քանի որ փողի հետ գործ ունենք, իսկ դա մեկ, երկու օրվա գործ չի, պետք է հաշվարկենք, տեսնենք՝ արդյո՞ք այդ բիզնեսը կստացվի, կլինի՞ շահույթ, թե չէ: Որովհետեւ միայն քաղաքական ռիսկերը չեն, կան այլ տնտեսական ռիսկեր, միջազգային շուկաների ռիսկեր, որոնք մեր ազդեցությունից դուրս են, դա արդեն բիզնեսի ռազմավարության խնդիր է:
- Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ ցանկությունը գործի վերածվի, այսինքն, ե՞րբ մարդիկ կսկսեն արդեն ռեալ ներդրումներ կատարել:
- Ամենաքիչը մի քանի ամիս պետք է, եթե դա իհարկե փոքր խանութ չի, կամ մանր եւ միջին բիզնես չի: Մեզ մոտ ավելի խոշոր բիզնեսներն են գալիս: Հիմնականում օտարերկրյա ներդրումները միջին եւ խոշոր ներդրումներ են: Դրա համար, այդ կտրվածքով պետք է որոշակի ժամանակ, հաշվարկներ: Վերջիվերջո, եթե խոսքն օտարերկրացու մասին է, պետք է հաշվի առնվի, որ նա պետք է որոշ չափով իր բնակության վայրն էլ փոխի, այսինքն՝ պետք է հաճախակի գա Հայաստան: Նա արդեն այդ դեպքում հաշվի կառնի մեր օդային կոմունիկացիաները, մեկ, երկու տրանսպորտով կհասնի Հայաստան, թե միանգամից կհասնի, կլիման հաշվի կառնի եւ այլն: Հիմնականում այդ ամեն ինչը դրական է Հայաստանում:
- Մինչ հիմա ներդրման ցանկություն հայտնածների մեջ ամենախոշոր ներդրման ցանկության չափը որքա՞ն է եղել:
- Սկսած մի քանի հարյուր հազար դոլարից վերջացրած մի քանի միլիարդ դոլարով: Իհարկե, այս ծրագրերը դեռեւս մենք պետք է տեսնենք, իրենք ընդամենը ասել են իրենց ցանկությունների մասին, հնարավորությունների մասին, մենք առաջարկել ենք, որպեսզի իրենք ունենան կոնկրետ ծրագրեր, որպեսզի հնարավոր լինի գնահատել՝ արդյո՞ք դա իրատեսական է, թե՞ ոչ: Օրինակ, բիզնեսի ձեւեր կան, որը հնարավոր է ինչ-որ երկրում չաշխատի:
- Ո՞ր երկրից են ավելի ակտիվորեն ցանկանում ներդրումներ կատարել:
- Ինչպես նշեցի՝ հիմնականում սփյուռքահայերն են եւ հիմնականում ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Եվրոպայից:
- Կարո՞ղ ենք արձանագրել, որ հեղափոխությունը նպաստել է ներդրում անել ցանկացողների թվի մեծացմանը:
- Եթե մենք համեմատենք վիճակագրորեն, ցանկությունները, իհարկե, ավելացել են եւ կարելի է ասել՝ շատ մեծ քանակությամբ: Կարելի է ասել՝ 50 տոկոսից մոտ 2-3 անգամ ավելացել են ներդրում անելու ցանկությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT