Քննարկվում են բուժաշխատողների աշխատավարձի հաշվարկման այլ տարբերակներ. ԵՊԲՀ-ի արձագանքը

Երեւանի պետական բժշկական համալսարանի լրատվական ծառայությունն արձագանքել է բուհի կազմում գործող «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական եւ նորածնային վերակենդանացման ծառայության բուժաշխատողների բողոքին, որոնք նշում էին, թե իրենց վճարվող բոնուսները կրճատվել են, իսկ արդյունքում նվազել աշխատավարձը:

Համալսարանից նախ ներկայացրել են որոշ վիճակագրություն: Մանկական եւ նորածնային վերակենդանացման ծառայության դուրս գրված հիվանդների թիվը, ըստ տարիների, հետեւյալն է՝ 2016 թվականին՝ 1 010 հիվանդ, 2017 թվականին՝ 1 109 հիվանդ : 2016 թվականին բուժքույրերի միջին աշխատավարձը կազմել է շուրջ 207 հազար դրամ, իսկ 2017 թվականին՝ շուրջ 225 հազար:

Մանկական եւ նորածնային վերակենդանացման ծառայության աշխատակիցների կազմը, 2018 թվականի հունիսի 30-ի դրությամբ, ըստ նույն տվյալների, հետեւյալն է՝ Կլինիկայի ղեկավար՝ 1, բժիշկ՝ 12, կլինիկական օրդինատոր՝ 2 , ավագ բուժքույր՝ 1, բուժքույր՝ 34, մայրապետ՝ 6: «Էապես բարելավվել են այդ բաժանմունքի պայմանները, վերանորոգվել եւ հագեցվել է ժամանակակից սարքավորումներով: Բուժման էլ ավելի բարձր որակ եւ էֆեկտիվություն ու անվտանգություն ապահովելու նպատակով ավելացվել են հերթապահ պոստերը՝ մինչեւ 2016 թվականի հոկտեմբեր ամիսը ծառայությունում գործել է բուժքույրական 8 հերթապահ պոստ, 2016-ի նոյեմբերից առ այսօր գործում է բուժքայրական 9 հերթապահ պոստ (ավելացել են 4 բուժքույր)»,- մանրամասնում են Բժշկական համալսարանից:

Ինչ վերաբերում է տվյալ  ծառայության աշխատակիցների վարձատրությանը, նշվում է, որ աշխատավարձը հաշվարկվում է Առողջապահության նախարարի 31.01.2011 թվականի N101-Ա հրամանի համաձայն: «Այսինքն մանկական եւ նորածնային վերակենդանացման ծառայության համար հատկացվում է ծառայության ամսական եկամտի 40%-ը: Սակայն ԵՊԲՀ-ի ռեկտորի հրամանով մինչեւ 2014 թ-ի հունիսի 30-ը հատկացվել է ծառայության ամսական եկամտի 50%-ը: Նշենք, որ հրամանը կրկին փոփոխության է ենթարկվել եւ ներկա պահին ծառայության ամսական եկամտի 55%-ն է հատկացվում: Սահմանաչափը գերակատարելու մասով տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի N74-Ա հրամանի 14–րդ կետի ՝ պետպատվերի շրջանակներում աշխատակիցների աշխատավարձի հաշվարկման համար հիմք են հանդիսանում տվյալ ամսում բուժված այն հիվանդների դեպքերը, որոնք պատվիրատուի ՝ ՀՀ ԱՆ –ի կողմից ընդունվել են փոխհատուցման եւ չեն գերազանցել ՀՀ ԱՆ պայմանագրով նախատեսված պայմանագրային գումարի կատարման ամսական համամասնությունները»,- պարզաբանում են բուհի լրատվական ծառայությունից՝ հավելելով.

«Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաստատությունում որոշ աշխատակիցներ ունեն դժգոհություններ վարձատրության հաշվարկման վերը նշված ձեւի հետ կապված, նշենք, որ կազմակերպվել է քննարկում ՝ ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին: Ներկա պահին քննարկվում են աշխատավարձի հաշվարկման ձեւի փոփոխության տարբերակները: Համապատասխան քննարկումներից եւ հաշվարկներից հետո կկայացվի որոշում, որի մասին կիրազեկվեն շահագրգիռ անձիք»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5080 դիտում

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել