ԱԺ-ում կանանց քվոտան պետք է դառնա 1/3. ԱԺ-ն ԸՕ-ի առաջարկները ուղարկում է կառավարություն

Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների ժամանակ ներկա չորս քաղաքական ուժերի ներկայացուցիչները կողմ արտահայտվեցին, որ ԱԺ-ում կանանց քվոտան 1/4-ից հասցվի 1/3-ի (33 տոկոս):

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ որպես կին քաղաքական գործիչ կողմ է խորհրդարանում կին պատգամավորների քվոտաների ավելացմանը: Նա ներկայացրեց մի հետազոտության արդյունք, ըստ որի, այն խորհրդարաններում, որտեղ կանանց տեսակարար կշիռը 5 տոկոսով ավելանում է, տվյալ խորհրդարաններում ռազմական միջոցներով կոնֆլիկտներ լուծելու ճանապարհը 5 տոկոսով նվազում է:

«Բայց գալիս ենք մի կարեւոր խնդրի. պատրա՞ստ են կուսակցություններն իրենց ցուցակներում ներառել այնպիսի կանանց, որոնք ունակ են ԱԺ-ում աշխատելու: Եթե լուծելու ենք քանակի խնդիր ու չենք լուծելու որակի խնդիր եւ ԱԺ-ում հայտնվելու են կանայք, որոնք տանջամահ են լինում խորհրդարանում, պետք է հասկանալ: Ես այդ պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքը չեմ ընդունում, բայց հասկանում եմ, որ մեր տիպի երկրներում կանանց ճանապարհ տալու համար դա պարտադիր գործիք է գոնե տղամարդկանց դեմ պայքարելու համար»,- ասաց Զոհրաբյանը:

ՀՅԴ-ից Սպարտակ Սեյրանյանն էլ ընդգծեց, որ քաղաքական ուժերը թող իրենք մտահոգված լինեն, թե իրենց բերած կին պատգամավորները հանդես են գալիս որպես կին պատգամավոր, թե որպես օրենսդիր մարմնի անդամ. «Քվոտավորումն արհեստական միտումով անելը սխալ է: Դա ոչ միայն չի բարելավելու խորհրդարանի աշխատանքը, այլ ընդամենը քվոտավորման տրամաբանությունն է փչացնելու»:

Սեյրանյանը նաեւ նկատեց, որ ՀՅԴ-ի առաջարկած բաց ցուցակներով համամասնական ընտրակարգի դեպքում կանանց քվոտան չի նվազելու, որովհետեւ տղամարդկանց մրցույթն առանձին է լինելու, կանանցը՝ առանձին, որպեսզի քվոտան հնարավոր լինի ապահովել:

ԵԼՔ խմբակցությունից Լենա Նազարյանն էլ ասաց, որ բոլոր կուսակցություններում էլ կանայք քիչ են եւ այդ կուսակցությունները պետք է ջանք գործադրեն՝ կանանց ներգրավելու համար: «Հիմա իրավիճակը փոխվել է այնպես, որ եթե նախկինում կանայք չէին կարողանալու տարածքային ցուցակներում ձայներ ստանալ, համամասնական ցուցակում ընդգրկվելու առումով ավելի պատրաստ կլինեն հայտ ներկայացնելու եւ մասնակցելու ընտրություններին»:

Նա նշեց, որ կողմ է ԱԺ-ում կանանց քվոտան հասնի 40 տոկոսի՝ հավելելով, որ դա իր անձնական տեսակետն է: Լենա Նազարյանի խոսքով, հեղափոխությունից հետո շատ կանայք ոգեւորված են եւ պատրաստ են քաղաքական գործունեություն ծավալել խորհրդարանում:

Ի վերջո որոշվեց, որ առաջիկա արտահերթ ընտրություններում կանանց քվոտան 1/4-ից կհասցվի 1/3-ի (33 տոկոս), իսկ արդեն հաջորդ ընտրություններում կանանց քվոտան կհասցվի 40 տոկոսի, երբ յուրաքանչյուր 5-ից երկուսը կլինի կին:

Երեքշաբթի ԱԺ-ի հանձնաժողովը պատրաստվում է ԸՕ-ի շուրջ առաջարկությունները գրավոր տեսքով ուղարկել կառավարության համապատասխան հանձնաժողովին:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն առաջարկում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները կարողանան ներկայացել նաեւ իրենց առաջարկած կառավարության կառուցվածքն ու կազմը, որը կհրապարակվի ԿԸՀ-ի կայքում: Այս առաջարկին խորհրդարանական բոլոր ուժերը կողմ արտահայտվեցին:

ՀՀԿ-ից Դավիթ Հարությունյանը նշեց, որ կառավարության աշխատանքային խմբին խորհրդարանական ուժերի առաջարկները ներկայացնելուց հետո պետք է որոշակի ժամանակ տալ՝ ծանոթանալու ու քննարկելու, որից հետ կառավարության աշխատանքային խմբի անդամներին կհրավիրեն ԱԺ եւ կլսեն իրենց առաջարկությունների հետ կապված կառավարության տեսակետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5693 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել