Երևան
12 °C
Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը չի ցանկանում խոսել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին. «Մեղադրանք առաջադրելու որոշմանը գնահատական տալու համար պետք է ծանոթ լինել որոշմանը: Այդ որոշմանը ես ծանոթ չեմ, բայց իմ արձագանքը տվել եմ այն հաղորդագրությանը, որը օրեր առաջ Միքայել Հարությունյանի (պաշտպանության նախկին նախարար) հետ կապված հրապարակվել է, գրեթե անփոփոխ նույնը հնչել է Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, այնտեղ ես իրավական հատված չեմ տեսնում։ Ի՞նչ է առկա մեղադրանքում, չեմ կարող պատասխանել, դրա համար ձեռնպահ կմնամ իրավական գնահատականից»,- խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը։
Հարցին, թե արդյո՞ք իր համար մտահոգիչ է այն փաստը, որ նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել, Հարությունյանն արձագանքեց՝ ծայրաստիճան մտահոգիչ է, ինչի համար բազմաթիվ պատճառներ կան։ «Կարծում եմ՝ եթե լուրջ իրավական փաստարկներ լինեին, ապա դրանք պետք է ներկայացված լինեին նաեւ հաղորդագրության մեջ, ինչը չէր պարունակում իրավական տարրեր։ Օրենքի սխալ մեկնաբանություններ եմ տեսնում, մի պարզ օրինակ՝ խոսում են, որ բանակը կարող է օգտագործվել անվտանգության հարցերով, գոնե ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ նյութի հեղինակները ենթադրում են, թե անվտանգությունը միայն արտաքին սպառնալիքներին է վերաբերվում։ Իրականում դա այդպես չէ՝ բավական է խորանալ իրավունքի մեջ եւ պարզ կդառնա, որ անվտանգությունը ունի թե՛ արտաքին, թե՛ ներքին կոմպոնենտ եւ այդ առումով բանակի օգտագործումը թույլատրելի է»,- ասում է նախկին նախարարը։
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ցանկացած իրավաբան կարող է կարդալ արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքը, որն ընդունվել է 2012 թվականին, եւ վերջինս հնարավորություն նախատեսում է ԶՈՒ-ի օգտագործում արտակարգ դրության ժամանակ։ Դավիթ Հարությունյանը հիշեցնում է, որ այդ օրենքի նախագիծը Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունն անցել է եւ որեւէ առարկություն չի եղել։
Հարցին՝ նախկին նախագահին մեղադրանք առաջադրելով խախտվում է արդյո՞ք Սահմանադրությունը եւ ո՞ր դեպքում կարող է պաշտոնաթող նախագահը պատասխանատվության ենթարկվել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց․
«Սահմանադրությունը հստակ նախատեսել է, թե հանրապետության նախագահը ինչպիսի լիազորություններ ունի, նաեւ թե ինչ գործիքակազմ ունի, որպեսզի իր լիազորությունները պատշաճ կատարի, արտակարգ դրություն հայտարարելը դա գործիքակազմ է, իսկ ինչի՞ համար է այդ գործիքակազմը տրված նախագահին, որովհետեւ նախագահի խնդիրների մեջ ամրագրված էր, որ նա պարտավոր է ապահովել երկրի անվտանգությունը, եւ հենց այդ լիազորություններից բխող ցանկացած գործողություն, այո, չի կարող հետագայում ենթադրել պատասխանատվություն այդ քայլերի համար։ Եթե դրանք չեն բխում նախագահի լիազորություններից, իհարկե կարող է պատասխանատվության ենթարկվել նախագահը, բայց դարձյալ իր պարտականությունները դադարեցնելուց հետո, իսկ այն, ինչ բխում է նախագահի լիազորություններից, չի կարող պատասխանատվության ենթարկվել»։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն հայտարարելուն՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ, ըստ իրեն, իրավիճակն այնպիսին էր, որ արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի։
Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը վկայի կարգավիճակով հրավիրվել էր ՀՔԾ հարցաքննության, եւ տեղում քննիչը նրան հայտնել էր, որ իր կարգավիճակը փոխվում է եւ նրան մեղադրանք էր առաջադրվել։ Այժմ դատարանը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանք ընտրելու միջնորդությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT