Երևան
12 °C
Մեր տեղեկություններով փաստաբանները դիմել են Վճռաբեկ դատարան՝ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցով:
Մեր զրույցում Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը նշեց, որ բողոք են գրել Վճռաբեկ դատարան՝ կապված ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտի հետ, ըստ որի՝ խափանման միջոցը պետք է կալանավորումը լինի:
- Պարոն Բաղդասարյան, ճի՞շտ է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է բանտային պայմանների հետ եւ դրա համար եք բողոքարկում:
- Ոչ, մեր բողոքը կապված է այն հանգամանքի հետ, որ 2017-18 թվականներին ՄԻԵԴ-ի կողմից մոտ 12 վճիռ է կայացվել՝ ընդդեմ ՀՀ-ի, որտեղ առյուծի բաժինը վերաբերվում է արդար դատաքննությանը եւ խափանում կալանավորմանը, նման դեպքում մենք բարձրաձայնում ենք: Առաջին տեղում Ադրբեջանն է, երկրորդում՝ Հայաստանը: Հիմք ընդունելով իշխանափոխությունը եւ շատ այլ բարեփոխումներ, տարօրինակ եմ համարում դատական իշխանության նման վերաբերմունքը:
Այստեղ խնդիրը Մանվել Գրիգորյանի հարցը չէ, խնդիրն այն է, որ անձին առանց հիմքերի, հիմնավորումների, խափանման միջոցը կալանք են որոշում, որպեսզի անձին կարողանան կոտրել` ցանկացած ցուցմունք կորզելու հետ կապված, որը անթույլատրելի է: Խափանում կալանավորում տալիս են միայն այն ժամանակ, երբ անձը կարող է խոչընդոտել, կարող է ուղղորդել, բայց նախաքննության մարմնի կողմից վերացական ուղղակի գրվում է, որ կարող է անձը խոչընդոտել, իսկ դատարաններն էլ նորից իրենց դիրքորոշումը հայտնում են այդ դատական ակտերով:
Մի կարեւոր հանգամանք ասեմ, օրեր առաջ ես մամլո ասուլիս տվեցի, դատարանի գերծանրաբեռնվածության հետ կապված: Պետական անվտանգության հետ կապված մեծ խնդիր եմ ես տեսնում այստեղ, ավելի մեծ խնդիր, քան կոռուպցիոն դատարանի աշխատանքը, որովհետեւ դատավորը, եթե գերծանրաբեռնված է, նա չի կարող արդարադատություն իրականացնել, դրանից բխող բոլոր կործանարար հետեւանքներով: Սա ես ավելի եմ կարեւորում, քան մասնակի անձանց գործերով խոսելը: Եւ պետական լիազոր մարմինը եւ դատական իշխանությունը պետք է կարողանա այդ հարթության վրա ուղղակի վիրահատական գործողություններ իրականացնի, դատավոր ավելացնելով կամ այլ ձեւերով:
Մեկ այլ կարեւոր խնդրի մասին ասեմ՝ Երեւանում 1 տարի առաջ որոշեցին, որ մեկ միասնական դատարան պետք է լինի, ըստ էության, տրամաբանական է, բայց ստացվում է, որ քաղգործերով` քաղաքացին կամ փաստաբանը գործը մուտք են անում մեկ գրասենյակ` կենտրոնական, այնտեղ մեքենան մակագրում է Մալաթիայի կամ Շենգավիթի դատավորի վրա եւ դուք պատկերացրեք, շաբաթներ է տեւում մինչեւ մի նստավայրից մյուս նստավայր տանեն թղթերը: Դրանից հետո մի քանի օր տեւում է, որպեսզի այդ գրասենյակից մակագրվի այդ դատավորին: Այսինքն՝ միայն այդ որոշումը վերցնելու համար տեւում է մոտավորապես 1 ամիս:
Մանվել Գրիգորյանը նաեւ հիվանդության հետ կապված խնդիր ունի, շատ լուրջ խնդիր ունի, քաղաքացիական բժիշկները եւս մտնելով մեկուսարան արձանագրեցին, որ անթույլատրելի է իր մեկուսացված մնալը եւ պատճառաբանել են, թե ինչու:
- Հայաստանի դատարաններում արդյունքի չհասնելու դեպքում, միջազգային ատյաններում փորձելո՞ւ եք, այս հարցը բարձրացնել:
- Այս պահին վճռաբեկ դատարանում է, եւ ես առավել եւս իշխանափոխությունից հետո ցանկանում եմ ձեռնպահ մնալ բարձրաձայնելուց, որովհետեւ ունեմ ներքին վստահություն, որ ներպետական ատյանները եւ ներպետական գործառույթների արդյունքում դրա կարիքը չի լինի: Այո, անթերի ոչ ոք չի աշխատում, բայց եթե կա կամք եւ ցանկություն, որ պետք է քննությունը լինի օբյեկտիվ եւ ես դա տեսնում եմ, նման պայմաններում պետք է ընդամենը բարձրաձայնել թերությունները մեր պետական ատյանների եւ փորձել վերացնել: Նորք Մարաշի զինված խմբի գործով, ես մինչեւ իշխանափոխությունը դատի էի տվել ԱԱԾ տնօրենին եւ ոստիկանապետին, քանի որ իրենք կանխակալ վերաբերմունք էին ցուցաբերել, անվանելով տեռորիստական խումբ: Շատ մեծ դժվարությունով գործը վարույթ ընդունվեց, որից հետո ի վնաս իմ վստահորդի, վճիռ կայացվեց, իսկ վերաքննիչ դատարանը գործը բեկանեց, հետ ուղարկեց, այժմ առաջին ատյանում է: Հաշվի առնելով նոր իրավիճակը՝ չի բացառվում, որ այդ հայցից ես հրաժարվեմ արդեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT