Ինչպե՞ս է անձեռնմխելիություն ունեցող նախկին նախագահին մեղադրանք առաջադրվել. պարզաբանում

Հատուկ քննչական ծառայությունում քննվող Մարտի 1-ի գործով երեկ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի Մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նախաքննական մարմինը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներայացրել, եւ դատարանն այսօր մի քանի ժամ շարունակ միջնորդությունը քննելուց հետո հեռացել է խորհրդակցական սենյակ:

Ըստ ՀՀ սահմանադրության 140-րդ հոդվածի 1-ին մասի՝ հանրապետության նախագահն անձեռնմխելի է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Ինչո՞ւ այս դեպքում անձեռնմխելիությունը հաշվի չի առնվում, մեզ հետ զրույցում պարզաբանեց փաստաբան Նորայր Նորիկյանը:

- Պարոն Նորիկյան, ինչպե՞ս է ստացվում, որ անձեռնմխելիություն ունեցող նախկին նախագահը, որն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար, այս դեպքում ոչ միայն մեղադրյալի կարգավիճակ է ստացել, այլ նաեւ միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու համար:

- Ես գտնում եմ, որ վարույթն իրականացնող մարմինը, առավել քան ունի հիմնավոր ապացույցներ, բավարար հիմքեր՝ Ռոբերտ Քոչարյանին այդպիսի մեղադրանք առաջադրելու: Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական իմունիտետը հաղթահարվել է պարզ տրամաբանական դատողության արդյունքում: Ցանկացած անձ, այդ թվում նաեւ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ, որը քրեական օրենսգրքով որեւէ արարք կարող է կատարել, այդ արարքը միայն բավարար է, որպեսզի հաղթահարվի նրա վերաբերյալ առկա սահմանադրական անձեռնմխելիությունը:

Հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի հիմքում դրված է 2008 թվականի Մարտի 1-ի եւ դրան նախորդող իրադարձություններին իր ունեցած դերակատարությունը եւ  մասնավորապես պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանի առկայությունը: Այդ հրամանի նախաբանում արձանագրված է՝ Հայաստանի Հանրապետության նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրները իրականացնելու նպատակադրումից ելնելով՝ ստեղծել Երեւանի կայազոր՝ Խաչատուրովի գլխավորությամբ: Սա նշանակում է, որ ուղղակիորեն հակասահմանադրական գործընթացի արդյունքում բանակը ներքաշվել է քաղաքական պրոցեսների մեջ, որի արդյունքում տապալվել է երկրի սահմանադրական կարգը:

- Այսինքն, Քոչարյանը ի պաշտոնե իրականացրել է գործողություն, որն իր լիազորությունների մեջ չի՞ եղել:

- ՀՀ նախագահի իրավասությունները այդ ժամանակ սահմանված են եղել 2005 թվականի խմբագրմամբ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածով: 56.1 հոդվածով հստակ ամրագրված է եղել հետեւյալ դրույթը՝ Հայաստանի Հանրապետության նախագահը իր լիազորությունների ժամկետում չի կարող հետապնդվել իր գործողություններից բխող արարքների համար: Իսկ իր կարգավիճակից չբխող գործընթացների համար նա կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ժամկետից ավարտից հետո:

ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածով ամրագրված են ՀՀ նախագահի լիազորությունները: Այդ հոդվածով որեւէ այլ լիազորություն, որն իրավունք կտար Ռոբերտ Քոչարյանին բանակը ներքաշել քաղաքական գործընթացներում, առկա չի եղել: Հակառակը՝ 55-րդ հոդվածի 14-րդ կետում հստակ ամրագրված է եղել հետեւյալը, որ ՀՀ նախագահը սահմանադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում, խորհրդակցելով ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն եւ իրականացնում իրավիճակից թելադրվող միջոցառումներ:

Բայց խնդրում եմ ուշադրություն դարձրեք հատկապես այն բանի վրա, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին Քոչարյանի հրամանագիրը արձակվել է 2008 թվականի Մարտի 1-ի երեկոյան, իսկ պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանը արձակվել է 2008 թվականի փետրվարի 23-ին: Այն ժամանակ, երբ ժողովուրդը ազատության հրապարակում հանգիստ պարում էր: Այսինքն, այդ ժամանակ սահմանադրական կարգին սպառնացող որեւէ վտանգ չի եղել:

ՀՀ նորանկախ պատմության մեջ դա սեփական կամայական հայեցողական գնահատման դաշտում է եղել, այդ սահմանադրական կարգին սպառնացող վտանգի վերաբերյալ Քոչարյանի դիրքորոշումը:

Այդ թվականին գործող իրավանորմերով՝ ՀՀ որեւէ պաշտոնյա, այդ թվում նախագահը, իրավասություն չի ունեցել զորքերն օգտագործել քաղաքական պրոցեսներում, քանի որ ՀՀ այդ ժամանակվա գործող Սահմանադրության 8.2 հոդվածով հստակ արձանագրված է եղել, որ ՀՀ Զինված ուժերը քաղաքական հարցերով պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո: Ավելին՝ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի, եթե չեմ սխալվում 13-րդ կետում հստակ արձանագրված է ԶՈՒ-ի օգտագործման կարգը:

ԶՈՒ-ն կարող էր օգտագործվել բացառապես ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, եթե ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ արտաքին հակառակորդի կողմից զինված հարձակման վտանգ կարող է լինել: Միայն մեկ, երկու հանգամանքի դեպքում կարող էր ԶՈՒ-ն օգտագործվել, բայց միայն այն դեպքում, եթե նախապես հայտարարված լիներ ռազմական դրություն: Իսկ, ինչպես դուք գիտեք, 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարված չի եղել, հետեւաբար ԶՈՒ-երի օգտագործման վերաբերյալ որեւէ մեկը, այդ թվում նաեւ այդ ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որեւէ իրավասություն չուներ եւ չէր կարող ունենալ: Հետեւաբար, 0038 հրամանի արձակումը, բառիս բուն իմաստով հակասահմանադրական ակտ է, որով այդ հրամանը կայացնող սուբյեկտը` պաշտպանության նախարարը, եւ այդ հրամանը կայացնելու համար նրան համապատասխան հրահանգ տվող անձը` ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը, գերազանցել են իրենց լիազորությունները, ըստ էության, տապալելով այդ ժամանակվա սահմանադրական կարգը: Այսպիսի պայմաններում առավել քան հիմնավոր է նրանց առաջադրված մեղադրանքը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18649 դիտում

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն