Սանկտ Պետերբուրգում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: 

«Հարգելի Նիկոլ Վովայի, ուրախ եմ շարունակել հանդիպումը ձեզ հետ, մենք վերջերս հանդիպել ենք ֆուտբոլի ընթացքում: Այսօր նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ավելի քան հինգ ժամ տևած քննարկումների ընթացքում կարողացանք հաջողությամբ քննարկել ոչ միայն մեր միության խնդիրները, այլ նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցերը, քանի որ մշտապես կան քննարկելու բաներ»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը: 

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, իր հերթին, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, հաճելի է ունենալ այս հնարավորությունը: Կարծում եմ՝ Հայաստանում առկա ներկայիս իրավիճակի և ընդհանրապես մեր հարաբերությունների յուրահատկությունների համատեքստում շատ լավ և օգտակար են մեր հաճախակի հանդիպումները, որպեսզի ունենանք հնարավորություն քննարկելու մեր հարաբերությունների բոլոր նյուանսները և այն հարցերը, որոնք գոյություն ունեն, այն հարցերը, որոնք կարող են գոյություն ունենալ, անգամ այն հարցերը, որոնք գոյություն չունեն, բայց դրանց մասին շատ են խոսում: Գործնականում այդ հարցերը գոյություն չունեն, և կարծում եմ, որ բազմիցս ասել եմ՝ մեր հարաբերությունների ռազմավարությունն ու ընդհանուր գաղափարը հասկանալի է, այստեղ քննարկելու շատ բաներ չկան, բայց կարծում եմ, որ մեր այս հանդիպումները շատ օգտակար են, որպեսզի քննարկենք, թե ինչպես մեր հարաբերությունները բարձրացնենք նոր մակարդակի: Կարծում եմ և՛ Մոսկվան, և՛ Երևանը դրանում անկեղծորեն շահագրգռված են: Ուրախ եմ, որ վերջին 2,5 ամիսների ընթացքում ունեցել ենք տարբեր հնարավորություններ քննարկելու բոլոր հարցերը: Ինձ համար ակնհայտ է, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ արդյունավետ և ես գործնականում չունեմ կասկածներ, որ այս բնույթը ոչ միայն կշարունակվի, այլ նաև կլինի առավել արդյունավետ»: 

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսական փոխգործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու առաջիկա անելիքներին: Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող թեմաների: Զրուցակիցները, մասնավորապես, կարևորել են ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցության արդյունավետության բարձրացումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6298 դիտում

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են