Ընտրական հանցագործությունների քննությամբ կզբաղվեն մասնագիտացած քննիչները

ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է ընտրական հանցագործությունների գործերով քննությամբ զբաղվող քննիչների մասնագիտացման դասընթացներ, որի մեկնարկը տրվեց այսօր։ Ինչպես հայտնում է ՔԿ լրատվական ծառայությունը, բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։

Ողջունելով հյուրերին եւ մասնակիցներին՝ ՀՀ ՔԿ նախագահը փաստեց, որ ընտրական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը մեր երկրի իրավական քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, ուստիեւ՝ ՀՀ քննչական կոմիտեն առաջին անգամ նախաձեռնել է կազմակերպել ընտրական հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների մասնագիտացման եւ վերապատրաստման դասընթացներ:

«Թեեւ գործող քրեական օրենսգրքով ընտրական հանցագործությունները տեղադրված են մարդու սահմանադրական իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գլխում, սակայն, կարծում եմ, դրանք ըստ էության սահմանադրական կարգի դեմ ուղղված եւ հանրային վտանգավորության բարձր աստիճան ունեցող արարքներ են։ Ընտրական գործընթացն այն համակարգն է, որի միջոցով ձեւավորվում է պետական եւ տեղական ինքնակառավարման համակարգը, պետական ինստիտուտները: Ընտրության միջոցով ժողովուրդն իրականացնում է իր իշխանությունը, ու եթե ընտրական գործընթացներում թույլ տրվեն խախտումներ, ապա դրանով կարող են խեղաթյուրվել եւ վտանգվել պետության սահմանադրական կարգի հիմքերը»,- ասաց Հայկ Գրիգորյանը։

ՔԿ նախագահը կարեւորեց ընտրական գործընթացների ժամանակ հնարավոր հանցագործությունների կանխարգելումը, որի արդյունավետության առաջնային նախապայմաններից է դրանց պատշաճ քննությունը,համարժեք քրեաիրավական գնահատական տալն ու պատժողական քաղաքականությունը։

«Պետք է հստակ արձանագրենք, որ պետության ժողովրդավարության աստիճանը որոշվում է ոչ միայն մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հռչակմամբ եւ օրենսդրական ամրագրմամբ, այլեւ՝ առավելապես դրանց իրական պաշտպանությամբ։ Մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների երաշխիքների համակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում դրանց քրեաիրավական պաշտպանությունը, որը մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների հանցավոր խախտումների դեմ պայքարի, հանրորեն վտանգավոր ոտնձգություններից նրանց օրինական շահերի պաշտպանության առավել խիստ եւ գործուն միջոցն է: Սակայն այդ պաշտպանության արդյունավետությունը կախված է ոչ միայն քրեական օրենսգրքով համապատասխան նորմերի ամրագրումից, այլեւ՝ գործնականում դրանց ճշգրիտ կիրառումից»,- նշեց ՔԿ նախագահը։

Առաջին փուլում կվերապատրաստվեն Երեւան քաղաքի քննչական վարչության, վարչական շրջանի քննչական բաժնների 23 քննիչ՝ նկատի ունենալով, որ առաջիկայում նախատեսված են Երեւանի ավագանու ընտրությունները։

«ՀՀ քննչական կոմիտեն առաջնային է համարում ընտրական հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարը: Այդ նպատակով նախատեսում ենք ունենալ այդ հանցագործությունների քննությամբ մասնագիտացված քննիչներ, եւ նկատի ունենալով ընտրական օրենսդրության դինամիկ եւ շարունակական կատարելագործումն ու զարգացումը, դրանով պայմանավորված քրեական օրենսգրքում հաճախակի իրականացնող փոփոխությունները՝ կարեւորում ենք նաեւ քննիչների շարունակական վերապատրաստման գործընթացը, ոլորտի հիմնախնդիրներին տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու մեր հանձնառությունը: Վստահ եմ, որ վերապատրաստման այս դասընթացների արդյունքում քննիչները ձեռք կբերեն ընտրական իրավունքի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ, որոնք կնպաստեն այս արարքների ճիշտ քրեաիրավական որակմանը, կբարձրացնեն ընտրական հանցագործությունների քննության արդյունավետությունը»,- ասաց ՔԿ նախագահը եւ ընդգծեց, որ այդօրինակ հանցագործությունների դեպքերի քննությունը գտնվելու է իր անմիջական հսկողության ներքո։

ՀՀ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը եւ Վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը բարձր գնահատեցին Քննչական կոմիտեի նախաձեռնությունը՝ այն համարելով աննախադեպ։ Ա.Սմբատյանի դիտարկմամբ՝ քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ՔԿ-ի կողմից ձեռնարկվող քայլերը կարեւոր ազդեցություն կունենան ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բարձրացման գործում, քանի որ մեր հասարակությունը հետեւում է ոչ միայն նախընտրական, այլ նաեւ՝ հետընտրական զարգացումներին։

«Աննախադեպ իրավիճակ է, երբ տեսնում ենք, որ քննչական կոմիտեն, քննչական մարմինը գործուն միջոցներ է ձեռնարկում ընտրական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության համար։ Խիստ կարեւոր է ցույց տալ, որ իշխանությունները ձեւավորվում են ընտրությունների միջոցով, որ քաղաքացին է իր ընտրությամբ ձեւավորում իշխանությունը»,- ասաց Դ.Իոաննիսյանը։

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը տեղեկացրեց, որ դասընթացը կիրականացվի 3 ուղղությամբ՝ քաղաքագիտական, սահմանադրաիրավական եւ քրեաիրավական՝ կարեւորելով քննիչների համակողմանի վերապատրաստումը։ Ընդ որում՝ սա փորձնական ծրագիր է, որից հետո այն կլրամշակվի եւ համապետական նշանակություն ունեցող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վերապատրաստման դասընթացներ կիրականացվեն նաեւ մարզային քննչական վարչությունների քննիչների համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5343 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել