Բաբլոյանի ուղերձը ՀՀԿ-ի, Ռոբերտ Քոչարյանի եւ հակապետական ուժերի խոսքն էր. քաղաքագետ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը օգոստոսի 20-ին մի քանի րոպեանոց տեսաուղերձ հրապարակեց, որտեղ անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի քանի ուշագրավ հայտարարությունների:

Օրենսդիր իշխանության ներկայացուցիչ Արա Բաբլոյանի հայտարարությունը չէր տարբերվում մինչեւ այդ կատարած որեւէ ՀՀԿ-ականի քաղաքական հայտարարությունից: Ասել է, թե Բաբլոյանը ոչ թե որպես խորհրդարանի ղեկավար էր մտահգոված, այլ որպես շարքային ՀՀԿ-ական:

«Երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները եւ հանրային համերաշխությունը վտանգված են»,- մասնավորապես, հայտարարել էր Արա Բաբլոյանը եւ նշել, որ հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության եւ հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու եւ անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ է տեսնում։ 

«Այս մտահոգությունս առավել խորանում է հատկապես վարչապետ Փաշինյանի ելույթում հնչած այս ձեւակերպմամբ, մեջբերում եմ. «Ուրեմն ես խորհուրդ եմ տալիս բոլորին խոսելուց առաջ մտածել, հետո էլ ասում են՝ մեր խոսքի ազատությունը սահմանափակում եք: Դուք դեռ պետք է խոսելուց առաջ մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության իրավունքի մասին մտածեք»։ Պետք է խոստովանեմ, որ այսպիսի ձեւակերպումներն ինձ համար անսպասելի էր լսել վարչապետ Փաշինյանից այն պարզ պատճառով, որ դա ուղղակի ոտնձգություն է այլակարծության նկատմամբ»։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Ալեն Սիմոնյանը մեր զրույցում տեսակետ հայտնեց, որ Արա Բաբլոյանին առաջարկել են, որ նա նման հայտարարությամբ հանդես գա: Իշխանության ներկայացուցիչ Սիմոնյանը խորհրդարանի նախագահի տեսաուղերձը համարում է վատ մոնտաժի արդյունք:

«Նկատեցի՞ք, որ կտոր-կտոր էր նկարած: Պարոն Բաբլոյանը ինքը չէր գրել այդ տեքստը եւ երեւի թե իր սրտով էլ չէր: Ես այդպես եմ կարծում»,- ասաց Ալեն Սիմոնյանը եւ հայտարարեց, որ ՀՀԿ-ն հերթական անգամ կեղծ իրավիճակ է ստեղծում:

Պատգամավորը մատնանշում է հեղափոխության օրերը, երբ ՀՀԿ-ականները իրենց լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածում, թե Փաշինյանը իրենց հետ բանակցելու ցանկություն չունի, որն իրականությանը չէր համապատասխանում: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀՀԿ-ն դեռ շարունակում է մնալ իր ոճի մեջ եւ տպավորություն ստեղծել, որ երկրում խոսքի ազատություն է սահմանափակվում: «Փորձում են բռնարարի իմիջ ստեղծել, բայց Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհը եւ գործունեությունը դա թույլ չեն տալիս»,- հայտարարեց ԵԼՔ-ի պատգամավորը:

Արա Բաբլոյանը իր ելույթում նշել էր, որ Փաշինյանը դատավորների հասցեին «մատ է թափ տալիս», իսկ այլախոհներին Ազգային ավտանգության ծառայությամբ սպառնում: Խորհրդարանի նախագահը վարչապետի «խելքներդ գլուխներդ հավաքեք» հայտարարությունը ճնշում էր որակել դատական իշխանության, ինչպես նաեւ հակառակ կարծիք ունեցող ցանկացած մարդու նկատմամբ։ Ալեն Սիմոնյանը հակադարձեց ԱԺ նախագահին:

«Այդ արտահայտությունը վերաբերում է այն մարդկանց, ովքեր պետականության դեմ փորձում են քաղաքական պատերազմ սկսել: Դա զենքով պայքարն է Երեւանի փողոցներով: Իհարկե, սրա մասին պետք է մտածել եւ խոսել: Սա չի նշանակում, որ խոսքի ազատության սահմանափակում է տեղի ունենում: Ոչ մեկ Բաբոյանին ու Քոչարյանին չի արգելում կարծիք հայտնել, լայվ մտնել: Հիմա հեռուստաընկերություններում սեւ ցուցակներ չկան, որտեղ նշված լինեն անուններ, ում եթեր չի տրվելու: Նախկինում հեռուստաընկերությունները որոշ հյուրերի ուղիղ եթերներ չեն տվել, բայց պարոն Բաբլոյանն ու մյուսները լռել են: Արփինե Հովհաննիսյանը, որը հիմա խոսքի ազատության մասին է խոսում, նախկինում լռել է: Նրանք չեն ընկալում, որ խոսքի ազատության սահմանափակում եթե եղավ, իրենք ինտերնետ չեն ունենա, իսկ նման բան Հայաստանում չկա»:

Արա Բաբլոյանը իր խոսքում ասում է, որ ցանկանում է նախագահի, վարչապետի, ՄԻՊ-ի, ԲԴԽ-ի եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպել՝ քննարկել իր մտահոգությունները: Ալեն Սիմոնյանն էլ առաջարկում է, որ ԱԺ նախագահը լսի նաեւ քաղհասարակության կարծիքներ եւ քաղաքացիների հետ շփվեն հրապարակներում: Պատգամավորի խոսքով՝ ՀՀԿ-ն միշտ անտեսել է քաղհասարակությանը:

Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ կարծում է, որ վարչապետ Փաշինյանը նման հայտարարություն չպետք է աներ:

«Ես կարծում եմ, որ երկրի ղեկավարի մակարդակով նման տոնայնությունը չպետք է պահպանել: Բոլոր մարդիկ, ովքեր կապված են եղել կոռուպցիայի հետ, նրանք սահմանված կարգով պետք է պատասխանատվություն կրեն»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ նախկինում ՀԿ-ները, իրավապաշտպանները միշտ բարձրաձայնել են այն մասին, թե ինչպես են Բաղրամյան 26-ից պատվերներ իջնում դատարաններին ու գուցե վարչապետը մինչեւ այսօր ՀՀԿ-ից պատվեր ստացող դատավորներին նկատի ուներ, Բոստանջյանն ասաց.

«Չեմ կարող չհամաձայնվել ձեր ասածի հետ, բայց բոլոր դեպքերում էլ հասկանում եմ, որ հեղափոխությունը ամբողջ մարդկությանը ցույց է տվել մեկ բան՝ որքան էլ այն անվանենք սիրո եւ համերաշխության, պետք է տեղի ունենան դատաիրավական համակարգի բարեփոխումներ: Այս համակարգը ՀՀ-ում պետք է արմատապես բարեփոխվի»:

Արա Բաբլոյանը նաեւ մտահգոություն էր հայտնել, որ վարչապետը ճնշում է օրենսդիր մարմնին: «Գործադիր իշխանության ղեկավարի կողմից` Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների հնարավոր իրականացումը, այն էլ ցանկալի արդյունքը որեւէ եղանակով ապահովելու սպառնալիքով, ակնհայտ ճնշում եւ պարտադրանք է օրենսդիր իշխանության նկատմամբ»: 

Վարդան Բոստանջյանը այս մասով նշեց. «Կառավարության 100 օրվա հանրահավաքին, որ միայն մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչներ էին հարթակին, սա արդեն մտահոգություն է առաջացնում»:

Նա միաժամանակ չի կարծում, որ Արա Բաբլոյանը կարող էր ՀՀԿ-ի շահի համար նման հայտարարությամբ հանդես գար:

ՀՀԿ-ից Գագիկ Մինասյանն էլ նշեց, որ այն ձեւակերպումները, որոնք հանրահավաքների ժամանակ հնչեցվում էին ամբիոնից իրականությանը չեն համապատասխանում:

«Ի՞նչ է նշանակում հակահեղափոխական, չկա այդպիսի բան: Իրականությունից կտրված գնահատական է: Ցանկացած ընդդիմադիր քաղաքական գործչի պարտականությունը իշխանությանը քննադատելն է, նրանց սխալները վերհանելը: Այլ կերպ առաջընթաց չի լինի: Խնդիրը բարձրաձայնող պատգամավորին հակահեղափոխական ասելը դիկտատուրա է: Գործող իշխանության ղեկավարը հասարակության առաջ դատական իշխանության ներկայացուցիչներին ասում է՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, սա ի՞նչ է նշանակում, դուք ինչ կարծիք ունեք»,- ասաց Մինասյանը: Նա կիսում է Արա Բաբլոյանի կարծիքը, որ վարչապետը ճնշում է նաեւ ԱԺ-ին:

«Այն ձեւակերպումները՝ հրապարակից եկած, որոնք նա փորձում է դարձնել հիմք եւ դրանով առաջնարդվել ԱԺ-ի գործընթացներում, դա հակասահմանադրական է»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը եւ հիմարություն որակեց այն տեսակետը, թե Բաբլոյանի հայտարարությունը բխում է ՀՀԿ-ի շահից:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ Բաբլոյանն անչափ հեռու է քաղաքականությունից ու ծառայելու է որպես Սերժ Սարգսյանի խամաճիկ:

«Բաբլոյանը հանկարծ սկսեց խոսել, ավելի շուտ՝ մի կերպ կարդալ էլեկտրոնային հուշարարից եւ որ ամենավտանգավորն է՝ սկսեց իրենց հակահեղափոխական պայքարի մեջ ներքաշել նաեւ արտաքին ուժերին՝ Հայաստանի կառավարությանը ներկայացնելով որպես ապօրինի գործողություններ կատարողներ եւ վնասելով Հայաստանի դիրքերին: Բաբլոյանը հակահեղափոխության խոսնակի դեր ստանձնեց եւ սա շատ վտանգավոր է»,- ասաց Հայկ Մարտիրոսյանը:

Քաղաքագետը միաժամանակ նշեց, որ «խելքներդ գլուխներդ հավաքեք» արտահայտությամբ Փաշինյանը դատական համակարգին ուղերձ հղեց՝ ժողովրդի շուրթերով, որպեսզի սթափվեն եւ դադարեն ծառայել իրենց նախկին տերերին:

«Հեղափոխությունը եկել էր ոչ միայն մեկ անձի, այլեւ՝ նրա ստեղծած համակարգը մերժելու: Դրանք մերժելը միայն կոռուպցիան արմատախիլ անելը չէ: Մերժելը նաեւ նրանց սպասարկած ողջ իշխանական համակարգերը հիմքից փոխելն է»:

Մարտիրոսյանն ընդգծում է, որ վարչապետի կողմից ԱԺ-ին ճնշումների ենթարկելու փորձեր չկան: «Արա Բաբլոյանին մտահոգում է իր տերերի ապահովությունն ու նախկին կարգերի վերադարձը միայն: Մնացածը սին է եւ մտացածին: ԱԺ-ին նույնպես կառավարությունը, ցավոք, չի ճնշում: Եվ հենց այն, որ տեսնում ենք Բաբլոյանի պես ելույթներ՝ ցուցիչ է այն բանի, որ նախկինները ներկաներից այլեւս չեն վախենում: Չեն վախենում, որովհետեւ իրենց չեն ճնշում»:

Հայկ Մարտիրոսյանն ասում է, որ Բաբլոյանի ուղերձը ՀՀԿ-ի, Ռոբերտ Քոչարյանի եւ հակապետական ուժերի խոսքն էր: «Բաբլոյանն իրականում արտահայտում է ավելի ու ավելի ինքնավստահ դարձող հակահեղափոխության տրամադրությունները եւ նպաստում է դրանց կոնսոլիդացիային եւ առաջընթացին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6898 դիտում

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին