Երևան
12 °C
Դեռ օգոստոսի 17-ի հանրահավաքից առաջ տեղեկություններ կային, որ հանրահավաքից երկու օր անց, պատկերավոր ասած, «ՀՀԿ-ն» ամբողջ ճակատով հարձակման է անցնելու Փաշինյանի թիմի դեմ: Հարձակման նախաձեռնողն ու կազմակերպողը պետք է լիներ Ռոբերտ Քոչարյանը, որը իր շուրջը պետք է կոնսոլիդացներ «նախկիններին»: Ըստ այդ տեղեկությունների, կար երկու սցենար: Առաջինը պատրաստված է եղել այն դեպքի համար, եթե Հանրապետության հրապարակում օգոստոսի 17-ին քիչ մարդ հավաքվի:
Ըստ այդ սցենարի` Քոչարյանի թիմը պետք է ի ցույց դներ այդ հանգամանքը, գնահատեր, որ հեղափոխության կողմնակիցների թիվը կտրուկ նվազել է ընդամենը 100 օրվա ընթացքում, ներկայացներ դա որպես Փաշինյանի թիմի տապալման սկիզբ: Դա, ըստ «սցենարիստների» ունենալու էր «ձնագնդի էֆեկտ»: Այսինքն, մարդիկ պետք է տեսնեին, որ շատերը հիասթափվել են, իրենք էլ հիասթափվեին, ու մի որոշ ժամանակ հետո կառավարությունը պետք է կորցներ իր հանրային լայն աջակցությունը: Մյուս կողմից դա բերելու էր ոգեւորության Քոչարյանի թիմում, ավելացներ նրանց կողմնակիցների թիվը, ընդհատակից հաներ ու նոր շունչ տար տասնամյակներ շարունակ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների մերձակայքում գործունեություն ծավալած «տասովչիկներին», թաղի խուժանին, «հազարապետներին», «հարյուրապետներին», զբաղեցրած պաշտոններից ազատված եւ ազատման հեռանկարով ապրող տարբեր կալիբրի կաշառակեր չինովնիկներին իրենց ընտանիքի անդամներով հանդերձ: Նրանց շնորհիվ պետք է Քոչարյանը իր շուրջը համախմբեր հանրության որոշակի «ակտիվ» խմբերի, ընդլայներ դրանք, որ որեւէ համապետական ընտրությունների ժամանակ հին ու փորձված մեթոդներով գար իշխանության:
Օգոստոսի 17-ի հանրահավաքը այդ սցենարը իսպառ բացառեց: Ու այդտեղ սկսեց երկրորդ, նախօրոք գրված սցենարը: Սցենարի հիմքում, կարելի է ասել, ընկած է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը: Այդ ելույթի ամենակարեւոր հատվածն այն է, որ նա նախատեսում է «միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ քննարկել ստեղծված իրավիճակը»: Այլ կերպ ասած, Քոչարյանի թիմը փորձելու է արտաքին ճնշումներ կազմակերպել կառավարության վրա:
Տեսականորեն սա աշխատող սցենար է: Խնդիրն այն է, որ ի տարբերություն շատ ու շատ այլ հեղափոխությունների, հայկական թավշյա հեղափոխությունը չունի արտաքին հովանավորներ: Քոչարյանի թիմին դա կարող է հույսեր ներշնչել, որ արտաքին որոշակի ուժեր կօգտվեն դրանից եւ կփորձեն որոշակի պայմաններով իրենց կողմը ներքաշել ՀՀ գործող կառավարությանը, զուգահեռ ապահովելով Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ նրանց մերձավորների անհոգ կյանքը: Բայց սա գործնականում սխալ հաշվարկ է: Ժողովրդի վստահության աննախադեպ մակարդակ ունեցող գործող կառավարության հետ արտաքին որեւէ լուրջ ուժ նույնիսկ չի փորձի խոսել շանտաժի լեզվով մի քանի անձանց ունեցվածքի ու ազատության պահպանման համար: Մանավանդ այս կառավարության, որը առանձնապես բարդույթներ չունի անհրաժեշտ պահին կոշտ հայտարարություններ անել այս կամ այն «արտաքին ուժի» մասին:
Այս հաշվարկը նույնքան սխալ է, որքան սխալ էին Սերժ Սարգսյանի հաշվարկները: Դրանք ճակատագրական եղան նրա իշխանության համար: Եվ ուրեմն, ո՞րն է պատճառը, որ Քոչարյանը նույնպես սխալ հաշվարկներ է անում: Ամբողջ խնդիրն այն է, որ Քոչարյանը առաջնորդվում է զուտ ինքնապաշտպանական բնազդով: Բանտում հայտնվելու խիստ իրական հեռանկարը նրան ստիպում է կառչել «փրփուրներից»: Իսկ այդպիսի «փրփուրները» շատ են: Օրինակ, գործող կառավարությունից «աբիժնիկ» զանգվածը, նախկինում իշխանության հենարանը հանդիսացող կրիմինալը, տարբեր տեսանելի ու անտեսանելի թելերով նախկին իշխանության հետ կապված, բայց ներկայումս դեռ պաշտոններ զբաղեցնող անձինք, իրավապահ համակարգում դեռ իրենց աշխատանքը պահպանած, պատկերավոր ասած, «Վովայի Արշակի տղերքը», դատական համակարգում տարիներ շարունակ Բ 26-ից ստացված հրահանգներով վճիռներ կայացրած դատավորները, նախկին իշխանության ճոխ կերակրասեղանների փշրանքներից օգտված, այսպես կոչված, ԶԼՄ-ները եւ այլն:
Շատ հուսալի լծակ է թվում նաեւ այն հսկայական ֆինանսական ռեսուրսը, որին տիրապետում է Քոչարյանի թիմը: Բայց դրանք ընդամենը փրփուրներ են: Այդ նույն փրփուրներից ժամանակին փորձեց կառչել նաեւ Սերժ Սարգսյանը, սակայն ապարդյուն: Այնպես որ, այս սցենարը նույնպես չի աշխատելու, եւ դա ակնհայտ է: Առավելագույնը, ինչին կարող է հասնել «հակահեղափոխության թիմին» կոնսոլիդացնել փորձող Քոչարյանը, մթնոլորտը պղտորելն է: Բայց դեռ հարց է, թե ով է դրանից ավելի շատ օգտվելու՝ Քոչարյանի կողմից կոնսոլիդացվել պատրաստվող «թի՞մը», թե գործող կառավարությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT