Երևան
12 °C
Լուսանկարում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արմավիրի մարզի դաշտերում, 2016 թ.
Պարզվում է՝ Հայաստանում ոչ միայն կա ստվերային տնտեսություն, այլ նաեւ ստվերային գյուղատնտեսություն: Օգոստոսի 23-ին, կառավարության նիստի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պարզվում է՝ կան այգիներ, որոնք ընդհանրապես գրանցված չեն, որպեսզի դրա հետ կապված տուրքեր չառաջանան: Երբ վերցնում ենք ինչ-որ տարածքներ, նայում ենք, որ էսքան այգի կա, էսքան ջուր է անհրաժեշտ: Բայց գալիս է պահանջարկը՝ էդքան գումարած X քանակ: Ասում ենք՝ բացատրեք, թե ինչի է այդ տարածքի համար այդքան գումար պետք, չկա բացատրություն: Ասում են՝ վայ, եթե ջուրը չլինի, աղետ կլինի: Հետո խորհրդակցություններից հետո գալիս ասում են՝ գիտեք, էնտեղ կոսնպիրատիվ այգիներ կան, գրանցված չեն»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, շատ է խոսվում, որ ջրային ոլորտում կան չարաշահումներ. «Սիրելի հայրենակիցներ, աջակցեք, որ գտնենք այդ չարաշահումները, դիմեք իրավապահ մարմիններին: Ես երեք ամիս վարչապետ լինելուց հետո նոր իմացա, որ կան գաղտնի այգիներ: Էլ ինչեր ենք իմանալու՝ չգիտենք»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
Հայաստանի Արտագյուղացիական միավորում հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանելով վարչապետի բարձրաձայնած խնդիրները, ասում է, որ ստվերը գյուղատնտեսության ոլորտում կախված է օլիգարխների «փողեր լվանալու» հետ:
«Վարչապետը ճիշտ է, հատկապես որոշ օլիգարխներ կան, որ գյուղատնտեսության անվան տակ գումարներ են լվանում, քանի որ գյուղմթերքը չի հարկվում: Ստվերային գյուղատնտեսությունն առկա է հիմնականում խաղողագործության ոլորտում, պահածոյագործությունում եւ կոյնակագործությունում»,- ասաց Հրաչ Բերբերյանը:
Արտագյուղացիական միավորում հասարակական կազմակերպության նախագահը եւս հայտարարում է, որ ոռոգման համակարգում տասնամյակների ստվեր կա: «Ջրի հաշվիչներն են բացակայում, տեղադրված չեն: Ջրօգտագործողների բազմաթիվ աշխատակիցներ կան, որ իրենց ու իրենց բարեկամների հողատարածքները ոռոգում են գաղտնի»,- հայտարարում է նա:
Նախկին իշխանությունների շատ պաշտոնյաներ մենաշնորհային դիրք ունեին հենց գյուղատնտեսության ոլորտում: Մասնավորապես, նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնի էր լոլիկի արտահանումից ստացվող միլիոնավոր եկամուտներով: Հրաչ Բերբերյանից հետաքրքրվեցինք, մասնավորապես, Հովիկ Աբրահամյանը որքանով կարող է կապ ունենալ ստվերային տնտեսության հետ:
«Պաշտոնյան, երբ պաշտոնյա է` այդ գործերում խառնված է լինում, իսկ երբ պաշտոնյա չէ, ուրեմն խառնված չի լինում: Ինձ թվում է, որ Հովիկ Աբրահամյանի մասով որ ուսումնասիրություն լինի, խախտումներ կգտնվեն: Մի ժամանակ ջրօգտագործողների ընկերությունները պատկանում էին Հովիկ Աբրահամյանին: Նախկինում խողովակների, խորքային հորերի թալան է եղել, ամբողջի մեղավորը ջրային կոմիտեն է»,- ասաց նա:
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն էլ մեր զրույցում նշեց՝ չի կարող ասել, թե վարչապետն ու՞մ նկատի ունի, որովհետեւ նրանք դեռ ստվերում են:
«Եղել է բանջարեղենի դաշտ, որտեղ հիմա հիմնվել է այգի եւ համապատասխան փոփոխությունները չի արվել: Այսինքն՝ հողի հարկի վրա չի ազդել: Փաստաթղթերով շարունակում են մնալ մշակաբույսերի դաշտ»,- պարզաբանեց գյուղատնտեսության նախարարը:
Արթուր Խարատրյանը չհերքեց, որ շարքային գյուղացիներից զատ նման «հնարամտության» կարող էին դիմած լինել նաեւ հեկտարներով հողատարածքներ ունեցող մեծահարուստները:
«Խնդիրն այն է, որ պետք է հստակ հասկանանք, թե ովքեր են նրանք: Սա ազդում է հողի հարկի վրա»,- ասաց նա եւ մեր հարցին ի պատասխան նշեց, որ չի կարող ծավալներ նշել, քանի որ դեռ բացահայտված չէ:
Գյուղնախարարը նշում է, որ այս խնդրի բացահայտմամբ պետք է համայնքները զբաղվեն, քանի որ այն համայնքային բյուջե մուտքագրվող հարկերի աճի վրա է ազդում: Արթուր Խաչատրյանը միաժամանակ նշեց, որ վարչապետի ելույթն արդեն պետք է որպես հանձնարարական դիտել ու սկսել ոլորտի խնդիրները լուծել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT