Ինչո՞ւ է Մերկելը եկել Հարավային Կովկաս. Երեւանյան այցին ընդառաջ

Օգոստոսի 23-ին Վրաստանից մեկնարկեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եռօրյա այցը Հարավային Կովկաս: Վրաստանից Մերկելը կուղեւորվի Հայաստան, ապա Ադրբեջան: Եռօրյա այցի օրակարգի համաձայն Մերկելը հանդիպելու է երկրների ղեկավարների հետ՝ քննարկելու անվտանգությանը, երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային իրավիճակին ու տնտեսությանն առնչվող հարցեր:

Հատկանշական է, որ այցը տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բեռլինում տեղի ունեցած հանդիպումից հետո: Բնականաբար, Մերկել-Պուտին հանդիպման օրակարգը շատ ավելի լայն էր, քան կարող է լինել մեր տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ հանդիպումներում՝ սիրիական եւ ուկրաինական ճգնաժամերից մինչեւ «Հյուսիսային հոսք-2» եւ Իրանի միջուկային ծրագիր: Այդուհանդերձ, Պուտինի հետ հանդիպման արդյունքում Մերկելը կարող էր որոշակի շտկումներ կատարել հարավկովկասյան այցի օրակարգի շրջանակներում, քանի որ տարածաշրջանը սերտորեն կապված է Ռուսաստանի քաղաքական եւ տնտեսական շահերի հետ:

Գերմանիայի կանցլերը վերջին անգամ Վրաստան էր այցելել 2008 թ. օգոստոսին: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Մերկելը վերահաստատեց, որ Գերմանիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ Գերմանիան իր ներդրումը կունենա հակամարտության կարգավորման գործում: Բախտաձեն իր հերթին կարեւորեց Վրաստանի եվրոպական եւ եվրոատլանտյան ինտեգրումը:

Այդուհանդերձ, այցը չի կարելի անվանել զուտ քաղաքական: Կանցլերին ուղեկցող գործարարները կլոր-սեղան հանդիպում ունեցան վրացի գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ: Փաստն ինքնին խոսում է հարավկովկասյան այցի տնտեսական խոշոր բաղադրիչի մասին:

Այս առումով հատուկ ուշադրության է արժանի Ադրբեջան կատարելիք այցը, որի ընթացքում քննարկվելու է ադրբեջանական էներգակիրները Եվրոպա հասցնելու հարցը: Այդ քննարկումները տեղի են ունենալու բավական հետաքրքիր պայմաններում: Բանն այն է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծի ուղղությամբ տարվող աշխատանքների ֆոնին պաշտոնական Բրյուսելը ճնշում է գործադրում նախ եւ առաջ հենց Բեռլինի վրա՝ Եվրոպա մտնող գազի դիվերսիֆիկացման քաղաքականության շարունակականությունն ապահովելու պահանջով: Ուժեղ ճնշում կա նաեւ ԱՄՆ-ից, որն ընդհանրապես դեմ է Ռուսաստանի հետ նոր գազատար կառուցելու գաղափարին: Այլընտրանքային գազը Ադրբեջանում փնտրելու օգտին են խոսում նաեւ գործող TANAP (Տրանսանատոլիական) եւ կառուցվող TAP (Տրանսադրիատիկ) գազատարները: Բացի դրանից, Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրումը Եվրոպայում կարող է հույսեր արթնացնել, որ երկարաժամկետ հեռանկարում իրենք հնարավորություն կստանան օգտվել նաեւ թուրքմենական գազից:

Մյուս կողմից, եթե չլինեին Եվրոպայի շահերից բխող վերոնշյալ կետերը, Գերմանիան դժվար թե աչք փակեր Ադրբեջանի ակնհայտ վիրավորական վերաբերմունքին: Բանն այն է, որ դեռեւս մինչեւ այցը գերմանական պատվիրակության կազմում գտնվող, Մերկելի կուսակից Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին արգելվել էր մուտքը Ադրբեջան: Նա գտնվում է այդ երկրի «սեւ ցուցակում», քանի որ «հանդգնել է» Արցախ այցելել: Այս առիթով Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը նշել էր, որ նման մոտեցումը չի նպաստում արցախյան հարցի կարգավորմանը:

«Ադրբեջանի դիրքորոշումը հիասթափեցնում է, այն չի նպաստում Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների առաջխաղացմանը»,- ասել էր Զայբերթը՝ հավելելով, որ Մերկելը Բաքվում անպայման պետք է բարձրացնի մարդու իրավունքների, մամուլի ազատության եւ քաղաքացիական հասարակության հարցերը:

Ամեն ինչից զատ, Ադրբեջանում եվրոպական էներգետիկ հետաքրքրությունների առկայությունը լրացուցիչ լծակ են տարածաշրջանում, մասնավորապես՝ Արցախում խաղաղություն պարտադրելու տեսանկյունից:

Ինչեւէ, այցը տարածաշրջանային է, այսինքն՝ էներգակիրների այլընտրանքային աղբյուրը միակ նպատակը չէ, այլապես կարելի էր սահմանափակվել միայն Ադրբեջանով: Մերկելի՝ Հայաստան կատարելիք այցը կարելի է դիտարկել Եվրոպա-Իրան հարաբերությունների համատեքստում: Ամենայն հավանականությամբ, Գերմանիան, մյուս եվրոպական երկրների, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ միասին չի միանա նոյեմբերին ուժի մեջ մտնող Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին: Աշխարհաքաղաքական փոփոխվող իրականությունում՝ Եվրոպայի ինքնուրույն, ԱՄՆ-ից անկախ եւ շատ դեպքերում նրա կամքին հակասող քայլերի պարագայում չի բացառվում, որ տարածաշրջանային այցը սկիզբ դնի Հարավային Կովկասը՝ Եվրոպա-Պարսից ծոց տրանսպորտային միջանցքի մաս դարձնելու հեռանկարային նախագծերին:

Ինչեւէ, դա երկարաժամկետ հեռանկարն է: Կոնկրետ այցը նախ եւ առաջ, կրում է ճանաչողական բնույթ: Ճիշտ է, Մերկելն արդեն հանդիպել է ՀՀ կառավարության պատվիրակությանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի «միջանցքներում», սակայն դա լիարժեք հանդիպում անվանել չի կարելի:

Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Մերկելը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք կմատուցի 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս այցելությունը մեծ հետաքրքրություն է առաջացնում Թուրքիայում: Մասնավորապես «Հյուրիյեթ» պարբերականը, անդրադառնալով Երեւան կատարելիք այցին, հարց է տալիս՝ արդյո՞ք Մերկելը կարտաբերի «ցեղասպանություն» եզրույթը:

Հաշվի առնելով Հարավային Կովկասի քաղաքական բարդությունը եւ հարավկովկասյան այցի ընդհանուր բնույթը՝ չարժե, թերեւս, ակնկալել, որ Մերկելը ուղղակիորեն կօգտագործի «ցեղասպանություն» բառը, թեեւ չի բացառվում, որ նա հղում կկատարի 2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին: Հայաստանում կանցլերի առջեւ ծառացած է, թերեւս, ամենաբարդ խնդիրը՝ ողջունել տեղի ունեցող «եվրոպական» փոփոխությունները՝ առանց Կրեմլին վիրավորելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3970 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս