Հետեւել ենք ձեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը. Մերկել (թարմացված)

19:47- Գերմանիայի ղեկավարը կարծում է, որ Հայաստանը կարող է Ռուսաստանի ու Եվրամիության հետ համագործակցությունը համատեղելու լավ օրինակ լինել:

«Հայաստանը կարող է լինել օրինակն այն բանի, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն իրականացնել Ռուսաստանի հետ ու, միաժամանակ, լավ համագործակցություն ունենալ Եվրամիության հետ», - ասաց Գերմանիայի կանցլերը:

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ որեւէ համագործակցություն լինի ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջեւ եւ ի՞նչ դերակատարում դրանում կարող է ունենալ Հայաստանը, Անգելա Մերկելն ասաց.

«Ամենամոտ ապագայում ֆորմալ առումով բանակցություններ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ դժվար տեղի ունենան, բայց, կարծում եմ, Հայաստանը լավ օրինակ կարող է ցույց տալ, որ երբեւէ կարող է նաեւ նման բան լինել»:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ԵԱՏՄ տարածքն առանձնահատուկ տնտեսական նշանակություն ունի Հայաստանի համար, բայց ԵՄ-ի հետ եւս Հայաստանն ունի առեւտրի հատուկ ռեժիմ:

«Մենք քննարկման ընթացքում արձանագրեցինք, որ Հայաստանն ունի նաեւ ԵՄ-ի հետ առեւտրի հատուկ ռեժիմ եւ դա հնարավորություն է տալիս ընդլայնելու առեւտրաշրջանառության ծավալը», - ասաց Նիկոլ Փաշինյանը: 

19:42- Գերմանիան պատրաստ է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Կանցլերը հիշեցրեց, որ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է: «Մենք խոսել ենք այն մասին, որ լավ կլիներ կարգավորել հակամարտությունը: Բայց կարեւոր է կարգավորել լավ մթնոլորտում: Գերմանիան պատրաստ է աջակցել այս հարցում»,- հայտարարեց Մերկելը:

Նրա խոսքով՝ առանց բանակցությունների հակամարտությունը լուծել հնարավոր չէ, եւ հարկավոր է գործադրել բոլոր ջանքերը՝ հակամարտության կարգավորման համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Գերմանիան նպաստում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, եւ Գերմանիան ընդհանուր առմամբ եւ Մերկելն անձամբ ըմբռնումով են մոտենում նրան, որ հակամարտությունը կարելի է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով: «Ուստի, համապատասխան մթնոլորտ է անհրաժեշտ: Այս առումով Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի ջանքերը», - ասաց Փաշինյանը:

 19:34- Հայաստանը իր գործընկերային հարաբերությունները զարգացնում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպայի հետ: Նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետը եւ ընդգծեց, որ որեւէ մեկ գործընկերոջ հաշվին չեն համագործակցում մյուսի հետ:

«Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունը որեւէ գործընկերոջ հետ չի վարում որեւէ այլ գործընկերոջ հակակշռելու նպատակով: Մենք ասել ենք, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ թավշյա հեղափոխությունից հետո շրջադարձեր տեղի չեն ունենալու: Մենք մտադիր ենք եւ իրականացնում ենք այդ մտադրությունը, զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ե՛ւ Եվրասիական տնտեսական միության, ե՛ւ ՀԱՊԿ շրջանակներում: Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները նաեւ Եվրամիության եւ Եվրամիության երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի հետ, եւ մեր քննարկման ընթացքում արձանագրվեց, որ մեր արտաքին քաղաքականության այս մոտեցումը լիարժեք ընկալելի է Գերմանիայի կողմից եւ այստեղ հակասություններ ու հակակշռելու անհրաժեշտություն չենք տեսնում», - ասաց ՀՀ վարչապետը:

19:20- Մերկել-Փաշինյան ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին, թե վիզաների ազատականացման գործընթացն ինչ փուլում է գտնվում:

«Գերմանիան իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի հետ վիզաների ազատականացման ռեժիմը սկսի գործել: Ակնկալում ենք, որ այս հարցն առաջընթաց կունենա ու մենք մեզանից կախված ամեն ինչ կանենք՝ այդ հարցին առաջընթաց տալու համար»,- պատասխանելով հայ լրագրողի հարցին՝ ասաց նա:

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ քննարկման ժամանակ այդ հարցին եւս անդրադարձել են:

«Քննարկման ընթացքում արձանագրեցինք, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստան եկողներն ավելի շատ են, քան՝ հեռացողները, ինչը նշանակում է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, ըստ էության, ոչ թե պետք է խրախուսեն Հայաստանից արտագաղթը, այլ՝ հայրենադարձությունը»,- նշեց Փաշինյանը։

19:07-Գերմանիայի կանցլերը հայտարարեց, որ Հայաստանն ու Գերմանիան լավ հարաբերություններ ունեն, դրանք, սակայն, ըստ կանցլերի՝ կարող են է՛լ ավելի ընդլայնվել: 

«Ուրախ եմ գտնվել այստեղ ոչ միայն ձեր հանրապետության 100-ամյակը տոնելու շրջանակներում, այլեւ՝ կատարվող նոր փոփոխությունների ժամանակ: Մենք հետեւել ենք ձեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին՝ խաղաղ ցույցերին եւ թավշյա հեղափոխությանը, ինչպես ընդունված է այն անվանել»,- ՀՀ վարչապետի հետ համատեղ ասուլիսում ընդգծեց Գերմանիայի կանցլերը:

Մերկելը Երեւան պաշտոնական այցի շրջանակներում այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդ: Անդրադառնալով այս այցին՝ նա հայտարարեց. «Մենք գիտակցում ենք, թե 1915-ին ինչ սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ, եւ այդ փաստը չպետք է մոռացվի»:

Գերմանիայի կանցլերը կարեւորեց այն հանգամանքը, որ Հայաստանին հաջողվել է ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիր ստորագրել:

«Ուրախ ենք, որ Հայաստանին հաջողվել է կնքել խորը եւ համապարփակ համաձայնագիրը ԵՄ հետ: Գերմանիան իր ներդրումը կունենա համաձայնագրի իրագործման մեջ: Մենք պատրաստ ենք նաեւ պատասխանատվություն ստանձնելու ԼՂ խաղաղ կարգավորման շրջանակներում: Խոսել ենք այս մասին՝ կարեւոր է լուծել այդ հակամարտությունը խաղաղ մթնոլորտում»,- ասաց Անգելա Մերկելը:

18:50-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բովանդակալից քննարկում են ունեցել: Օրակարգում եղել են Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարցեր, միջազգային ու տարածաշրջանային հարցեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը միաժամանակ պատմական որակեց Մերկելի այցը Հայաստան:

«Այցը կարելի է պատմական որակել, այս հանգամանքը առավել ընդգծվում է այն ժողովրդավարական փոփոխությունների համատեքստում, որոնք տեղի են ունենում Հայաստանում»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշ հարցերի շուրջ իր եւ Մերկելի տեսակետները համընկել են:

«Այդ օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ մեր տեսակետները համընկնում են, ինչը ցույց է տալիս, որ մեր երկրների հարաբերությունները հսկայական պոտենցիալ ունեն», - հայտարարեց Փաշինյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5951 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս