Երևան
12 °C
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի կողմից օգոստոսի 20-ին բարձրացված մտահոգությունները նախագահականից չեն մեկնաբանում: «Հայկական ժամանակ»-ը օգոստոսի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք խորհրդարանից Արա Բաբլոյանի հետ հանդիպելու եւ բարձրացված հարցերը քննարկելու առաջարկ եղել է: Միաժամանակ խնդրել էինք պարզաբանել, եթե լինի նման առաջարկ, ապա նախագահը պատրա՞ստ է մասնակցել քննարկումներին: Նախագահականից խոստացան փոքր-ինչ ուշ մեկնաբանել, սակայն այդպես էլ պարզաբանում չտրամադրեցին:
Պարզվում է՝ ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, Բարձրագույն դատական խոհրդի նախագահին եւ Մարդու իրավունքների պաշտպանին հանդիպման հրավերք չի ուղարկվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:
Դեռ օգոստոսի 20-ին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը տեսաուղերձ էր հրապարակել, որտեղ նշում էր, թե նախատեսում է հանդիպումներ Հանրապետության նախագահի, Հանրապետության վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի եւ միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը:
Բանն այն է, որ խորհրդարանի հանրապետական նախագահին մտագոհել էին օգոստոսի 17-ին՝ կառավարության հարյուր օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մտքերը: Վարչապետը, մասնավորապես, ասել էր, որ եթե ժողովուրդը պահանջի, ապա երկրում տեղի կունենան Սահմանադրական փոփոխություններ: Նա խոսել էր անցումային արդարադատություն ստեղծելու մասին, եւ դատավորներին խորհուրդ էր տվել «խելքները գլուխները հավաքել»՝ չկատարել նախկին իշխանությունների պատվերները:
Վարչապետի քաղաքական հայտարարություններն Ազգային ժողովի նախագահը որակել էր ճնշումներ խորհրդարանի եւ դատական իշխանության նկատմամբ եւ նա հանդես էր եկել վերոնշյալ պաշտոնյաների հետ հանդիպելու առաջարկով:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատասխանելավ հարցին, թե երբ են նախատեսվում այդ հանդիպումները նշեց, որ Արա Բաբլոյանն այժմ գտնվում է գործուղման մեջ: Հավանաբար՝ հանդիպումները տեղի կունենան Բաբլոյանի՝ Չեխիայից վերադառնալուց անմիջապես հետո:
«Երբ հանդիպումները կայանան մենք առանձին-առանձին հաղորդագրություններ կտարածենք»,- մասնավորապես, ասաց Արսեն Բաբայանը:
Քննարկումների ձեւաչափն, ըստ Արսեն Բաբյանի, լինելու է ոչ ընդհանուր: Այսինքն՝ Աժ նախագահը իր մտահոգությունների շուրջ առանձին-առանձին քննարկումներ կունենա նշված բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Չեմ կարծում, որ քննարկում կլինի միասին: Ձեւաչափը երեւի կլինի առանձին»,- մեր զրույցում ասաց խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Առայժմ պարզ չէ, թե այդ հանդիպում-քննարկումները երբվանից են սկսվում: «Հստակ ժամկետ չեմ կարող ասել, բայց մոտ ապագայում՝ շուտով: Գոնե Ազգային ժողովի նախագահը Չեխիայից գա»,- եզրափակեց Արսեն Բաբայանը:
Սրան զուգահեռ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից պնդում են, որ Արա Բաբլոյանի եւ ՄԻՊ Արման Թաթոյանի միջեւ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հանդիպման հետ կապված:
«Ազգայն ժողովի նախագահ Արա Բաբլոյանը կապվել է արդեն Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԺ նախագահի՝ Չեխիա կատարած այցի վերադարձից հետո քննարկել հարցերը»,- «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց ՄԻՊ-ի մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը:
Ազգային ժողովից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին քննարկումների պաշտոնական հրավերք չի եղել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասացին ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Արա Բաբլոյանի հայտարարությունից մի քանի օր անց՝ օգոստոսի 22-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ նշեց, որ պատրաստ է հանդիպել խորհրդարանի նախագահի եւ պատգամավորների հետ՝ նրանց մտահոգությունները փարատելու համար:
«Շատ կարեւոր է, որ բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ԱԺ պատգամավորները, քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն եւ հավելյալ մտավախություններ, վախեր չունենան»,- մասնավորապես, ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT