Երևան
12 °C
Օգոստոսի 23-ից 25-ը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հարավային Կովկասում էր: Դա Գերմանիայի կանցլերի առաջին տարածաշրջանային այցն էր: Շուրջ տասը տարի առաջ՝ վրաց-օսական պատերազմից հետո Մերկելը այցելել էր Վրաստան՝ զորակցելու Սահակաշվիլիի կառավարությանը: 2008 թ. այցը, սակայն տեւել էր մի քանի ժամ եւ կապված էր միայն հակամարտության հետ, ուստի այս այցը կարելի է պատմական համարել:
Հարկ է նշել, որ թե՛ կանցլերի վերաբերմունքը, թե՛ երկրների սպասումները յուրաքանչյուր առանձին դեպքում տարբեր էին: Օգոստոսի 23-ին Մերկելը ժամանեց Վրաստան: Թբիլիսիում նա հանդիպեց վարչապետ Մամուկա Բախտաձեի եւ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, ինչպես նաեւ հանդիպում ունեցավ Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների հետ:
Քաղաքական առումով ուշագրավ հայտարարությունները հնչեցին հենց ուսանողների հետ հանդիպման ընթացքում: Կանցլերը նախ վերահաստատեց, որ Գերմանիան սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ապա նշեց, որ հենց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրներից ելնելով անհնար է համարում մոտ ապագայում Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին: Նրա խոսքով՝ հետագա ինտեգրացիայի մասին կարելի է խոսել մոտ հինգ տարուց: Կանցլերը նշեց նաեւ, որ այժմ դիտարկվում է բալկանյան երկրների անդամակցության հարցը:
Նույն հանդիպման ընթացքում Մերկելը անդրադարձավ էներգետիկային՝ նշելով, որ Գերմանիան չի կարող հրաժարվել ռուսական գազից, քանի որ այն ամենամատչելին է: Նա նաեւ հավելեց, որ «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկումից հետո Ուկրաինան չի կորցնի Ռուսաստանից Եվրոպա մատակարարվող գազի տարանցիկ երկրի դերը:
Վրաստան կատարած այցի շոշափելի արդյունքը երկու համաձայնագրերի ստորագրումն էր: Դրանց արդյունքում KfW բանկը արտոնյալ պայմաններով 40 միլիոն եվրոյի վարկ եւ 3 միլիոն եվրո գրանտ կտրամադրի Վրաստանին՝ Աջարիայի ջրատար համակարգի եւ կոյուղու բարելավման նպատակով: Եւս 150 միլիոն եվրոյի պայմանագիր է կնքվել ստորգետնյա գազամբարի կառուցման համար:
Սակայն հարավկովկասյան այցի գլխավոր հետաքրքրությունը հյուրընկալության դրսեւորումն էր: Վրաստանում կանցլերի պատվին կազմակերպված ընթրիքի ընթացքում անպակաս էր վրացական գլխավոր բրենդերը՝ գինին, երգը եւ պարը: Մերկելն անգամ միացավ «Շվիդկացա» անսամբլին եւ կատարեց իր սիրած երգերից մեկը: Վրացական հյուրընկալությունը երբեք կասկածի տեղիք չի տվել:
Հաջորդ օրվա երկրորդ կեսին կանցլերն արդեն Հայաստանում էր: Երեւանում նա հանդիպումներ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Մերկելն այցելեց նաեւ Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցեց 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հայաստանյան այցը, ինչպես եւ սպասվում էր, նյութական արդյունքներ չունեցավ: Ուշագրավ են վարչապետ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Մերկելի մի քանի հայտարարություններ: Թեեւ կանցլերը չարտասանեց «ցեղասպանություն» բառը, ինչի շուրջ մտավախություններ կային թուրքական մամուլում՝ նա հղում կատարեց 2016 թ. Բունդեսթագի կողմից ընդունված, ցեղասպանությունը դատապարտող բանաձեւին՝ նշելով, որ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել «2016 թ. հունիսին ընդունված բանաձեւի ոգուն համահունչ»:
Առավել ուշագրավ է վիզաների ազատականացման վերաբերյալ հայտարարությունը: Կանցլերը նշեց, որ դա կապված է միգրացիոն հարցերում համագործակցության հետ, ըստ էության, չբացառելով նման հեռանկարը:
Մեկ այլ կարեւոր հայտարարություն էր ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության վերաբերյալ խոսքը: Մերկելը նշեց, որ համագործակցության տնտեսական հնարավորություններ կան, սակայն «ամենամոտ ապագայում» բանակցություններ դժվար թե լինեն: Նա հավելեց նաեւ, որ Հայաստանի դրական օրինակը ցույց է տալիս, որ «երբեւէ կարելի է նաեւ նման բանի դիմել»:
Հանդիպման ընթացքում չէր կարող շրջանցվել Արցախի հարցը: Պատասխանելով հակամարտության վերաբերյալ հարցին, Մերկելը նշեց, որ Գերմանիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել հակամարտության կարգավորման հարցում: Նույն հարցը բարձրացվեց նաեւ հաջորդ օրը՝ Բաքվում, եւ ստացավ նույնաբովանդակ պատասխան:
Երեկոյան, երբ թվում էր, թե նախորդ օրվա վրացական ճոխ հյուրասիրությունից հետո Մերկելին ոչինչ չի զարմացնի, նա հրավեր ստացավ զբոսնելու երեկոյան Երեւանով: Ակնհայտ էր, որ անգամ ժողովրդավարական Եվրոպայի ամենաազդեցիկ գործիչներից մեկը տպավորված է երկրի առաջին դեմքի հետ համատեղ զբոսանքով: Բազմաթիվ քաղաքացիներ անմիջականորեն մոտենում էին, զրուցում, լուսանկարվում, կամ ուղղակի ողջունում, եւ դա սովորական բնույթ էր կրում:
Այդ դրական էմոցիաներով Մերկելը մեկնեց Բաքու: Ադրբեջան կատարած այցը տարբերվում էր նախորդ երկուսից: Զգացվում էր դրա զուտ գործնական բնույթը: Դրա մասին է վկայում նաեւ այն, որ կանցլերը Բաքվում մնաց այնքան, որքան հարկավոր էր տնտեսական հարցերի շուրջ բանակցելու եւ մարդու իրավունքների խնդիրը քննարկելու համար՝ շուրջ վեց ժամ: Մերկելի «շտապողականությունը» միգուցե պայմանավորված էր իր կուսակից Ալբերտ Վայլերին մուտքի արտոնագիր չտրամադրելու՝ պաշտոնական Բաքվի որոշումով:
Նախագահ Իլհամ Ալիեւի հետ Մերկելը տնտեսական հարցերից զատ քննարկեց նաեւ մարդու իրավունքների խնդիրը՝ նշելով, որ հումանիտար իրավիճակը եւ մարդու իրավունքները «կրիտիկական թեմա են»: Այդ խնդիրը քննարկվեց նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:
Այդուհանդերձ, Ադրբեջան կատարած այցի գլխավոր թեման ռուսական գազից կախվածության թուլացումն էր՝ կասպիական գազի մատակարարումը Եվրոպա: Ի հեճուկս ադրբեջանական մամուլի հրապարակումների, որոնցում խոսվում է ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու պլանների մասին՝ խոսքը հենց կասպիական գազի մասին է: Բանն այն է, որ Ադրբեջանում չկա անհրաժեշտ քանակի գազ՝ Եվրոպայի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացումն իրականացնելու համար: Բացի դրանից, ինչպես Մերկելն էր նշել Վրաստանում, ռուսական գազը ներկա պահին ամենամատչելին է: Ուստի Եվրոպան, ի դեմս Մերկելի, հետաքրքրված է Ադրբեջանով, որպես, նախ եւ առաջ, թուրքմենական եւ իրանական գազի տարանցիկ երկիր:
Մի կողմ թողնելով տարածաշրջանի երկրների հետ առկա համագործակցությունը եւ դրա հեռանկարները՝ հարկ է փաստել, որ այցը հատկանշական էր նաեւ նրանով, որ անցնում էր Ռուսաստանի հետ որոշակի մերձեցման ֆոնին: Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների լարումը, որը սկսվեց վերջինիս՝ Իրանի միջուկային գործարքից դուրս գալուց հետո, հույս է ներշնչում Կրեմլին, որ ԵՄ-ն կարող է չմիանալ ԱՄՆ նոր պատժամիջոցներին, որոնք, ամենայն հավանականությամբ, կվնասեն նաեւ «Հյուսիսային հոսք-2» նախագծին: Այս առումով այցը կարեւոր էր Եվրոպայի ինքնուրույնությունն ընդգծելու տեսանկյունից: Ընդ որում, այդ ինքնուրույնության ազդակն ուղարկվում էր ինչպես Վաշինգտոն, այնպես էլ Մոսկվա, քանի որ Հարավային Կովկասն ավանդաբար հենց Ռուսաստանի «խաղահրապարակն» է եղել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT