Երևան
12 °C
«Ինստագրամի արքա», հայկական արմատներով ամերիկացի միլիոնատեր Դեն Բիլզերյանն այսօր Արցախ է մեկնել ՀՀ ԶՈՒ ռազմական ուղղաթիռով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:
Ըստ Հովհաննիսյանի մեկնաբանության՝ Բիլզերյանին ռազմաօդային ուժերի ուղղաթիռ տրամադրվել է Արցախի ղեկավարության դիմումի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հանձնարարականով: Բացի այս տարբերակից՝ ռազաօդային ուժերի սովորական ուղղաթիռներ կարող են տրամադրվել համապատասխան վճարի դիմաց, բայց Դեն Բիլզերյանը վճարել է, թե՝ ոչ, հայտնի չէ:
«Հայկական ժամանակ»-ը Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցի ու վերջինիս հատկացված ռազմաօդային ուղղաթիռի տրամադրման վերաբերյալ զրուցեց նաեւ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Ստորեւ ներկայացնում ենք մեր բլից հարցազրույցը:
- Պարոն Բաբայան, մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ հայկական արմատներով ամերիկացի միլիոնատեր Դեն Բիլզերյանը Արցախ է եկել Արցախի ղեկավարության դիմումի համաձայն՝ ռազմաօդային ուժերի ուղղաթիռով: Ինչո՞ւ է Արցախի ղեկավարությունը հատուկ դիմում գրել՝ Բիլզերյանին ուղղաթիռ տրամադրելու համար:
- Որտեղի՞ց ձեզ այդ տվյալները: Արցախի Հանրապետության ղեկավարության դիմումի համաձա՞յն:
- Այո, ՀՀ պաշտպանության նախարարությունից հաստատել են այն տեղեկությունը, որ Արցախի ղեկավարության դիմումի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հանձնարարականով ռազմաօդային ուղղաթիռ է տրամադրվել Դեն Բիլզերյանին:
- Եթե տրամադրվել է, չի նշանակում, որ եղել է դիմում: Ճիշտն ասած՝ չգիտեմ: Բայց կարեւորը դա չէ: Կարեւորն այն է, որ մեր հայրենակիցն Արցախ է ժամանել:
- Իսկ ի՞նչ նպատակով է Բիլզերյանն այցելել Արցախ:
- Ինչքան գիտեմ՝ նա այստեղ է ճանաչողական այցով: Ուզում է ծանոթանալ իր պատմական հայրենիքի մի մասի հետ: Մենք ողջունում ենք այդպիսի պատրաստակամությունը: Կարծում եմ, որ ընդհանրապես լավ կլիներ, որ յուրաքանչյուր հայ գոնե տարին մեկ անգամ պարբերաբար այցելեր Արցախ ու մայր Հայաստանի տարբեր վայրեր:
- Պարոն Բաբայան, իսկ Դեն Բիլզերյանն իր հետ ինչ-որ խորհրդանշական նվեր բերե՞լ է Արցախ:
- Ճիշտն ասած՝ չգիտեմ: Կարծում եմ, որ ինքը գալիս է, եւ ընդհանրապես, հանրաճանաչ մարդիկ, որ գալիս են Արցախ, դա արդեն ինչ-որ կարեւոր քայլ է, որպեսզի Արցախն էլ ավելի ճանաչելի դառնա աշխարհում: Որովհետեւ այդ մարդկանց ճանաչում են, եւ երբ ինքը գալիս է Արցախ ու մարդիկ տեսնում են, որ ահա, հանգիստ երկիր է, սա շատ կարեւոր է իմիջի համար, վարկանիշի: Եւ կարծում եմ՝ այս տեսանկյունից այցը շատ կարեւոր է: Թե չէ այստեղ ոչ մի քաղաքական կամ այլ ենթատեքստ չկա: Պարզապես, մարդը գալիս է՝ տեսնելու իր հայրենիքի մի մասը:
- Ապրիլյան պատերազմի օրերին խոսվում էր այն մասին, որ Դեն Բիլզերյանը զինամթերք է ուղարկել Արցախ: Նման բան իրականում եղե՞լ է:
- Ես չգիտեմ, տեղյակ չեմ այդպիսի փաստերից: Իրենից կարող եք հարցնել:
- Իսկ այս այցի ժամանակ իր հետ զենքեր բերե՞լ է, նման տեղեկություն ունե՞ք:
- Ինչի Արցախի բանակը զենք չունի՞: Էդ մարդը պարզապես գալիս է, կրկնում եմ, ճանաչողական այցով, ոչ մի քաղաքական կամ այլ բան չկա: Եւ կարծում եմ՝ նման հարցադրումը ճիշտ չէ: Կստացվի՝ Արցախի բանակը զենք չունի, եւ առանձին անհատներն են մատակարարում: Դա այդպես չէ: Հիմա, երբ տարբեր մարդիկ ինչ-որ ձեւ օգնում են, դա ողջունելի է, բայց դա չի նշանակում, թե Արցախի Զինված ուժերը զենք չունեն ու սպասում են, որ մարդիկ գան, մեկը մի ատրճանակ, մեկը մի չգիտեմ ինչ բերի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT