Հեղափոխության պատճառը Սարգսյանի վարչապետ դառնալը չէր․ Շարմազանովը հակադարձեց Քոչարյանին

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը համամիտ չէ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետի հետ, որ իշխանափոխություն չէր լինի, եթե ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը չընտրվեր վարչապետ, իսկ Սահմանադրությունն էլ այդ նպատակին հասնելու համար չփոխվեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, այդ մասին Ռոբերտ Քոչարյանն ասել էր НТВ ալիքին տված հարցազրույցում։ Նա հայտարարել էր, որ դեմ է եղել ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներին՝ նշելով նաեւ, որ Սերժ Սարգսյանը չպետք է փորձեր պահել իշխանությունը՝ «նստելով վարչապետի աթոռին»։

«Սահմանադրությունը փոխվել է ոչ թե Սերժ Սարգսյանի՝ 3-րդ ժամկետով պաշտոնավարման համար, այլ փոխվել է շատ ավելի կարևոր հիմնավորումներով», - չհամաձայնեց Շարմազանովը՝ նշելով, նաեւ, որ ապրիլի 18-ի դրությամբ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելը բխում էր ՀՀ պետական շահից, քանի որ այն ժամանակվա իրականությամբ՝ ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում ուներ քաղաքական մեծամասնություն, ուստի՝ «մենք պետք է որոշեինք, թե ում ենք վստահում վարչապետի պաշտոնը»:

Նա փաստացի կրկնեց իր նախկին տեսակետը, որ ՀՀԿ-ի թիմում ավելի պատրաստված, իմաստուն, մարտահրավերին դիմակայող, ազգային անվտանգությունը գիտակցող ու Արցախի շահը պաշտպանող փորձառու գործիչ, քան Սերժ Սարգսյանն էր, չկար: «Հարգելով ՀՀ 2-րդ նախագահին՝ միևնույնն է, այս կարծիքի հետ համաձայն չենք, սակայն սա չի նշանակում, որ շատ ու շատ այլ լայն  հարցերի վերաբերյալ մենք չենք կարող համագործակցել»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Նա նաեւ վերահաստատեց նախկինում ասված մտքերը և ևս մեկ անգամ հայտարարեց, որ ՀՀԿ-ն բաց է քաղաքական համագործակցության համար, սակայն ՀՀԿ-ն կոնսոլիդացվում է իր քաղաքական օրակարգի շուրջ: ՀՀԿ խոսնակը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե հեղափոխության հիմքում Սերժ Սարգսյանի կառավարման 3-րդ ժամկետն էր: «Մենք սխալ չենք եղել, իրենց սխալներն ապրիլի 17-ից հետո են եղել»,- վստահեցրեց նա:

Նա վերստին նշեց, որ այդ ժամանակ սահմանադրական բարեփոխումների և խորհրդարանական համակարգի անցնելու անհրաժեշտություն կար։ «Գտնում ենք, որ դա շատ դրական քայլ էր ՀՀ-ի ժողովրդավարության, ինչու չէ՝ նաև ազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5451 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է