Երևան
12 °C
Լուսանկարում՝ աջից կասկածյալ Հովհաննես Ռիժենկոն
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա երեկ գիշերը տեղի ունեցած զինված հարձակման գործով այսօր մի շարք խուզարկություններ են կատարվել:
Մեր տեղեկություններով, քրեական գործի շրջանակում խուզարկություն է կատարվել նաեւ օրենքով գող Մանեթի տղա Սամվելիկի առանձնատանը: Բանն այն է, որ Մանեթի տղա Սամվելիկը երջանիկ պատահականությամբ Արման Մկրտումյանի հարեւանն է. նրա առանձնատունը նաեւ տեսահսկվում է: Զինված անձանց շարժը, երթուղին պարզելու նպատակով իրավապահները փորձել են այդ տարածքում առկա բոլոր տեսախցիկներն առգրավել, բայց քանի որ այս դեպքում գործ ունեին օրենքով գողի հետ, որը չէր համաձայնի «օգնել» իրավապահներին, ուստի նրանք դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել եւ առգրավել Մանեթի տղա Սամվելիկի առանձատան տեսագրությունները:
Նախօրեի գիշերը արտակարգ դեպք էր տեղի ունեցել. ժամը 22:00-ի սահմաններում, դիմակավորված զինված անձինք հարձակվել են դատական համակարգի հայտնի դեմք ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատան վրա:
Արման Մկրտումյանի անվան շուրջ այս տարիների ընթացքում եղած հրապարակումներից ենթադրվում էր, թե ինչ-որ անձ կամ անձինք որոշել են հաշվեհարդար տեսնել նրա հետ: Սակայն իրավապահների տարածած պաշտոնական հաղորդագրություններից պարզ դարձավ, որ գործ ունենք շարքային ավազակային հարձակման հետ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք է մուտք գործել դիմակավորված ու զինված 3 անձ։ Այդ ընթացքում առանձնատանն են եղել Արման Մկրտումյանն ու նրա որդին՝ Գոռը: Հայր եւ որդի դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում Գոռ Մկրտումյանն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել է հարձակվողներից մեկին, ում ձեռքին եղել է ինքնաձիգ, մյուս երկուսը դիմել են փախուստի: Միջադեպի հետեւանքով վնասվածք է ստացել ինչպես Արման Մկրտումյանը, այնպես էլ՝ վնասազերծված ենթադրյալ հանցագործություն կատարած անձը: Դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն եւ լինգ:
Ձերբակալվածը Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ 43-ամյա Հովհաննես Ռիժենկոն է, որը ըստ շրջանառվող տեղեկությունների՝ մի քանի ամիս է, ինչ Ռուսաստանից վերադարձել էր Հայաստան. նա նախկինում դատված չի եղել:
Դեպից մի քանի ժամ էր անցել, սակայն իրավապահները չէին հայտնում, թե ի վերջո ինչ վնասվածք է ստացել Մկրտումյանը՝ հրազենային, թե՝ օրինակ կտրող-ծակող: Տեղեկացանք, որ Մկրտումյանը բուժօգնության է դիմել ոչ թե դեպքից անմիջապես հետո, այլ մի քանի ժամ անց միայն: Ավելի ուշ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր հարցին ի պատասան ասաց, որ վարույթն իրականացնող մարմնին տրամադրված բժշկական տեղեկանքի համաձայն՝ Արման Մկրտումյանի մոտ ախտորոշվել է «ձախ գոտկային շրջանի ձախ նստատեղի հրազենային միջանցիկ, ձախ նստատեղի ստորին երրորդականի հրազենային շոշափող վնասվածք»։ Արման Մկրտումյանը բուժօգնության համար դիմել է «Էրեբունի» ԲԿ. կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը մեր զրույցում ասաց, որ Մկրտումյանի վիճակը բավարար է, վերքի առաջնային վիրաբուժական մշակում է արվել: Մանուկյանի խոսքով՝ Մկրտումյանը չի հոսպիտալացվել, քանի որ ինքը չի ցանկացել: Ինչ վերաբերում է միջադեպի հետեւանքով վնասվածքներ ստացած կասկածյալին, ապա նա բուժօգնություն է ստացել հենց «Էրեբունու» ձերբակալվածների պահման վայրում:
Այսօր այցելեցինք Մկրտումյանի առաձնատուն՝ դեպքի վերաբերյալ իր վարկածները եւս լսելու. այցի պահին, փոխում էին առանձնատան դռան կողպեքը: Մեզ «դիմավորեց» Մկրտումյանի որդին՝ Գոռը, սակայն հրաժարվեց պատասխանել հարցերին՝ խնդրելով բավարարվել պաշտոնական հաղորդագրությամբ: Նկատեցինք, որ նա եւս միջադեպի հետեւանքով քերծվածքներ էր ստացել, սակայն բուժօգնության չէր դիմել: Նա փոխանցեց, որ Արման Մկրտումյանը եւս չի ցանկանում խոսել լրագրողների հետ: Փոխարենը նկատեցինք նրա առանձատան մոտ թանկարժեք մեքենաների ավտոշարասյունը. Մկրտումյանը հյուրերի պակաս չուներ:
Այս գործի շրջանակում իրավապահները խուզարկություն են կատարել նաեւ գործով այժմ միակ կասկածյալ 43-ամյա Հովհաննես Ռիժենկոյի բնակության, ինչպես նաեւ հաշվառման հասցեներում: Քրեական գործի շրջանակում առգրավվել են նաեւ Արման Մկրտումյանի տան տարածքում գործող անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։ Այս պահին տեղի ունեցած տեղեկատվությունից թերեւս ակնհայտ է, որ Արման Մկրտումյանը ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց թիրախում չի եղել. այլ կերպ ասած հանցագործները տուն էին ներխուժել ոչ թե Մկրտումյանին սպանելու այլ՝ հափշտակություն կատարելու պատճառով. սա է վկայում նաեւ այն, որ հանցագործները անակնկալի են եկել եւ անկանոն կրակոցներ արձակելով դիմել են փախուստի:
Սույն դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից բնակարան ապօրինի մուտք գործելով՝ զենքի գործադրմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տաստ տարի ժամկետով), ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը պահելը կամ փոխադրելը, պատժվում է ազտազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով)։
Քրեական գործի շրջանակում Արման Մկրտումյանը տուժող է ճանաչվել: Նա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվել է թավշյա հեղափոխության հաղթանակից մոտ մեկ ամիս անց՝ հունիսի 5-ին: Մկրտումյանը 1998 թվականից մինչեւ 2008 թվականը եղել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ։ 2008 թվականի սեպտեմբերի 17-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ։ Հենց նրա դեմ էր ՄԻԵԴ-ը վճիռ կայացրել. մասնավորապես Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2016թ. հոկտեմբերի 27-ին, «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» վճիռ էր կայացրել, որտեղ կոշտ գնահատականներ են տրված տվյալ գործով Վճռաբեկ դատարանի նախագահ (այժմ նախկին) Արման Մկրտումյանի գործունեությանը՝ դիմումատուների գործը քննելու ընթացքում:ՄԻԵդ հայտնի վճռից հետո մի խումբ փաստաբանները պահանձեցին նրա հրաժարականը, սակայն ապարդյուն:
Արման Մկրտումյանի անվան հետ կապված հրապարակումները բազմաթիվ են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր մարզիչն է
ՇՎՏՄ-OCPB համագործակցության հուշագրի ստորագրման գործընթաց կսկսվի․ քննարկվել է թաիլանդական կողմի այցը ՀՀ
Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»
Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր ամուր աջակցության համար․ Թրամփ-Զելենսկի հանդիպումն ավարտվել է
Ֆինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց
Ըմբշամարտի Մ-17 ԱԱ․ Ջանես Նազարյանը կգոտեմարտի ոսկե մեդալի համար
Եղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց
Տեղի է ունեցել ՀԷՑ-ի 100 % բաժնեմասը հանրային գերակա շահ ճանաչելու Կառավարության նախագծի հանրային լսումը
Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող առանցքային հարցեր են քննարկել
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի՝ իր կյանքին ուղղված սպառնալիքների վերաբերյալ հրապարակմանը
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Դըկոտինյիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
1961 թվականից ի վեր պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից․ Ազիզյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 28-ին
Դեսպան Գևորգյանն ու Բոլիվիայի Պատգամավորների պալատի նախագահը կարևորել են օրենսդիր մարմինների կապերի զարգացումը
Ամերիաբանկի մանրածախ բանկինգի 2026թ. I կիսամյակի արդյունքները
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանգրքույկի առկայությունը պարտադիր է
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Չկա երկխոսելու և բանակցելու տարածք, չկա նաև փոխշահավետ լուծում, Ռուսաստանը քննարկման հարցերը տանում է փակուղի
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Հայկ Կոնջորյանն արձագանքել է եղբոր ծեծի ենթարկվելու դեպքին և թեմայի շուրջ քննադատություններին
Սիրելի՛ կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և իրար պաշտպանել, մի՛ վախեցեք. Աննա Հակոբյան
Ճապոնիայի Կյուսյու կղզում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Երևանում և որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. որոշ օրերի կլինեն կարճատև տեղումներ
ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների խմբաքանակին
Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
ՀԿԿ-ում ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 199 քրեական վարույթ, կա 192 մեղադրյալ
Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ, Զախարովայի պնդումները անհիմն են. Հաջիզադեն
Ես հիվանդ ծեր կնոջ տեսք ունեմ, մազեր, հոնքեր, թարթիչներ չունեմ, մինչդեռ նախկինում թարմ մարգարիտ էի. Սիմոնյան
ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ. մանրամասներ
Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ. Թրամփն ու բոլոր 100 սենատորները հրավիրվել են նրա հետ հանդիպման
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի մասում 7 ժամ ջուր չի լինի
Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. սկսվել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT