Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել «Հայկական ժամանակ» օրաթերթի օգոստոսի 29-ի համարում տպագրված «Ինչպես պետք է արդարացվի Շանթը» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ:
Պարզաբանումը ներկայացնում ենք ստորեւ. «Հայկական ժամանակ» օրաթերթի օգոստոսի 29-ի համարում տպագրված «Ինչպես պետք է արդարացվի Շանթը» վերտառությամբ հրապարակման մեջ հոդվածի հեղինակի եւ փաստաբան Ինեսա Պետրոսյանի կողմից սուբյեկտիվ եւ թերի են մեկնաբանվել 2013թ. նոյեմբերի 5-ին Երեւանի Մաշտոց պուրակում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ խուլիգանություն կատարելու մեղադրանքով դատապարտված Շանթ Հարությունյանի՝ արդարացման հիմքով ազատ արձակելու հնարավորության իրավական ընթացակարգերը: Այդ մեկնաբանություններով, մասնավորապես, տարածվում է այն թյուր կարծիքը, թե բացառապես ՀՀ գլխավոր դատախազությունն է օժտված դատապարտյալներին արդարացման հիմքով ազատ արձակելու իրավական գործընթաց սկսելու իրավասությամբ:
Մինչդեռ օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված մեխանիզմները չեն ենթադրում, որ այդ ակտերի դեմ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք կարող է ներկայացնել բացառապես ՀՀ գլխավոր դատախազը կամ դատավարությանը մասնակցած մեղադրողը:
Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են, ի թիվս այլնի, առաջին ատյանի դատարանների՝ գործը, ըստ էության, լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը (կետ 2-րդ), ինչպես նաեւ առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը` նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով (կետ 2.1-րդ):
Նույն օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն ամբաստանյալը, նրա պաշտպանը եւ օրինական ներկայացուցիչը, մեղադրողը կամ վերադաս դատախազը, տուժողը, նրա ներկայացուցիչը, օրինական ներկայացուցիչը եւ իրավահաջորդը, իսկ սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2-րդ եւ 2.1-րդ կետերով նախատեսված ակտերի դեմ՝ նաեւ արդարացվածը, դատապարտյալը, նրանց պաշտպանները եւ օրինական ներկայացուցիչները:
Նույնաբովանդակ կարգավորումներ են նախատեսված նաեւ վճռաբեկ բողոք բերելու դատավարական հնարավարությունը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-406-րդ հոդվածներով:
Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նոր կամ նոր երեւան եկած հանգամանքով վերանայելու բողոք ներկայացնելու՝ դատավարության մասնակիցների հնարավորությունն ուղղակիորեն սահմանված է նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն որի՝ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն այդ հանգամանքի հետ առնչվող գործին մասնակցած շահագրգռված անձինք, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների:
Վերոգրյալը վկայում է, որ այն մեկնաբանությունը, թե օրինական ուժի մեջ մտած դատավճռի վերանայումը հնարավոր է բացառապես դատախազի կամ ՀՀ գլխավոր դատախազի բողոքի հիման վրա, չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքից:
Հետեւաբար, ինչպես հոդվածում նշված, այնպես էլ ցանկացած այլ գործով դատապարտյալը եւ նրա պաշտպանը, գտնելով, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ կամ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներ, զրկված չեն այդ դատավճռի դեմ վերանայման բողոք բերելու իրավունքից»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT