Ոստիկանությունը բացահայտել է 6 մլն դրամից ավելի յուրացում Վաղաշեն համայնքում (տեսանյութ)

31/08/2018 schedule20:00

Օգոստոսի 28-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը պաշտոնավարման ընթացքում չարաշահումներ է թույլ տվել։ Ըստ տեղեկությունների Սուվարյանը համայնքի բյուջեից գումարներ էր յուրացրել և տևական ժամանակ բացակայելով հանրապետությունից՝ աշխատավարձ է ստացել:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, ստացված տեղեկություններն իրացվել են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների հետ համատեղ։ Նախնական տվյալներով պարզվել է հետևյալը։ Համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնական դիրքը, Վաղաշենի համայնքապետարանում 2014թ. փետրվարի 1-ից որպես վարորդ է ձևակերպել մի քաղաքացու, որը 2015թ. հունվարից աշխատանքի չի հաճախել, իսկ նրա անվամբ 2015-2018թթ. համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ, արձակուրդային և պարգևավճար փոխանցված, ընդհանուր՝ 6.338.237 դրամը Սուվարյանը յուրացրել է:

Պարզվել է նաև, որ Սուվարյանը 2016-1017թթ. ընթացքում շուրջ 4 ամիս բացակայել է ՀՀ-ից, բայց այդ ընթացքում ստացել է մոտ 1.300.000 դրամ աշխատավարձ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ համայնքապետարանի 2014թ-ից խափանված «ԳԱԶ 31-105» ավտոմեքենայի համար 2014-2016թթ. ընթացքում ձեռք է բերվել շուրջ 2.600.000 դրամի վառելիք, իսկ ավտոպահեստամասերի համար հատկացվել է շուրջ 1.150.000 դրամ գումար, որը ևս Սուվարյանը յուրացրել է:
Ընդհանուր առմամբ Արթուր Սուվարյանը պետությանը պատճառվել է խոշոր չափերի հասնող՝ շուրջ 11.388.000 դրամի վնաս:
Նախապատրաստվում են նյութեր:
Քննությունը շարունակվում է։

Տպել
1537 դիտում

Տեսանյութում բաց աղբյուրներով ապացուցվում է, որ Ադրբեջանն է հարձակվել հայկական կողմի վրա. Հովհաննես Մովսիսյան

Խնդիրը միայն Արցախը չէ, և սա պետք է բոլորս իմանանք. Արայիկ Հարությունյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վաղը կքննարկի Արցախում ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Հայ դպրոցականները Մաթեմատիկայի միջազգային 61-րդ օլիմպիադայում նվաճել են 5 մեդալ

Գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին, և աշխարհը գիտի այդ մասին. Արցախի նախագահ

Էս անգամ ուրիշ է. Գյումրու զինկոմիսարիատից շարունակում են մեկնել պահեստազորայինները

Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե

Հումանիտար միջանցքների կարիք չկա, քանի որ Արցախը Հայաստանի հետ ունի սահման և այն բաց է. դեսպան

Արցախում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել. ԱՀ նախագահի խոսնակ

Կեսօրից հետո լայնածավալ հարձակում է սկսվել նաև Մռավի ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի հայկական գյուղերն ու քաղաքները. վարչապետ

Էդգար Մանուչարյանը կմեկնի Արցախ

Մարտունիի բնակիչները մտադիր չեն հեռանալ Արցախից

Կոնգրեսական Բրեդ Շերմանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին

46 զինծառայող հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Հերթեր՝ Արցախին դեղորայք, սնունդ, հագուստ հասցնելու համար. մարդիկ նույն ցուցակը ձեռքներին մտնում են դեղատներ

Հակառակորդը նոր հարձակման ընթացքում կորցրել է 22 տանկ, 10 այլ զրահատեխնիկա, ավելի քան 370 զինվորական. Հովհաննիսյան

Ադրբեջանի քաղաքական էլիտան, ոչ ժողովուրդը, նենգաբար խախտեց զինադադարը, հրահրեց պատերազմ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան