Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը մեծ հույսեր ունի Ազգերի լիգայի մեկնարկից առաջ: Վստահ է, որ ՀՀ-ն կկարողանա հաղթել մրցաշարի D լիգայի 4-րդ խմբում ու պայքարել Եվրո 2020-ի ուղեգրի համար: «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ հիմա է ուղեգրի համար պայքարելու իսկական ժամանակը:
«Կարծում եմ՝ շանսեր ունենք: Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ: Կարծում եմ՝ պարտավոր ենք այս խմբում առաջին տեղը գրավել: Այլ արդյունք չեմ տեսնում»,- ասաց նա:
Ազգերի լիգայի խմբային փուլի շրջանակներում սեպտեմբերի 6-ին Հայաստանը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Լիխտենշտեյնին: 3 օր անց հյուրընկալվելու է Մակեդոնիային: Հայրապետյանը հեշտ պայքար չի սպասում:
«Անձամբ ես հեշտ մրցակիցներ չեմ ունենում: Ասում են, իբրեւ Լիխտենշտեյնը հեշտ մրցակից է, բայց ոչ ոքի չի կարելի թերագնահատել: Պետք է խաղադաշտ դուրս գալ ու կենտրոնացած խաղալ, չմտածել՝ մրցակիցը հեշտ է, դժվար է: Չի կարելի թուլանալ»,- ասաց նա:
Հավաքականի մեկնարկային կազմում իր տեղի համար Հայրապետյանը պայքարելու է Արսեն Բեգլարյանի ու «Բանանցում» իր թիմակից Անատոլի Այվազովի դեմ: Ընդգծում է, որ ընդունելու է դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկու ու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի որոշումը:
«Ռոման Բերեզովսկին ու Վարդան Մինասյանն են որոշումներ կայացնում: Այնտեղ Արսենն ու Անատոլին են: Չեմ կարող ասել՝ ով է խաղալու: Ես, երբ խաղում եմ, նվիրվում եմ 100 տոկոսով, կախված կլինի ե՛ւ ինձնից, ե՛ւ մարզիչներից, թե ինչ կասեն, ինչ կանեմ: Կտեսնենք»,- ասաց նա:
Հայաստան-Լիխտենշտեյն խաղը մեկնարկելու է ժամը 20:00-ին: Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արեւելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային եւ հարավային տրիբունաների տոմսերը՝ 2000 դրամ:
Մակեդոնիա-Հայաստան խաղում ՀՀ հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտի մերձակայքում գտնվող տոմսարկղերից: Հայ երկրպագուներին հատկացվել է հյուսիսային տրիբունայի 11-րդ սեկցիան: Տոմսերի արժեքն է մոտ 1100 դրամ: Կազմակերպվելու է նաեւ տոմսերի օնլայն վաճառք, որը հասանելի է լինելու սեպտեմբերի 3-ից՝ ժամը 14:00-ից հետեւյալ հղումով:
D լիգայի 4-րդ խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցն է նաեւ Ջիբրալթարը: Խմբային փուլում ՀՀ ընտրանու խաղացանկը հետեւյալն է.
06.09.2018 Հայաստան-Լիխտենշտեյն
09.09.2018 Մակեդոնիա-Հայաստան
13.10.2018 Հայաստան-Ջիբրալթար
16.10.2018 Հայաստան-Մակեդոնիա
16.11.2018 Ջիբրալթար-Հայաստան
19.11.2018 Լիխտենշտեյն-Հայաստան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT