Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: Ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցությունների վերաբերյալ տեղեկացրել էին նախ ՀՀ վարչապետը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով, ապա նաեւ Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել էր հանդիպման ժամկետը:
Այս հանդիպումը կլինի արդեն երրորդը: Փաշինյան-Պուտին առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 14-ին Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում: Երկրորդ հանդիպումն անցել էր հունիսի 13-ին Մոսկվայում՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողության ընթացքում:
Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկելու երկրների ղեկավարները: Սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում Փաշինյանը՝ խոսելով իր եւ Պուտինի առաջիկա հանդիպման մասին, նշել էր, որ «քննարկելու են հարաբերությունների ողջ ընթացքը»: Կիրակի օրը կայացած ուղիղ եթերի ընթացքում վարչապետը նշել էր, որ վերջին շրջանում տարածվող լուրերը, թե իբր հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան՝ չեն համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով, հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակը «աշխատանքային գործընթաց է, որը բնականոն ընթանում է»:
Այդուհանդերձ, դեռեւս մեկ ամիս առաջ Լավրովը բավական կոշտ արձագանքեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությունը՝ նշելով, թե նոր իշխանությունների խոսքերը եւ գործուեությունը հակասում են միմյանց:
Լավրովի այդ հայտարարությանը արձագանքել էին ՀՀ վարչապետը եւ ԱԳՆ-ն: Փաշինյանը, մասնավորապես, նշել էր, որ դա նոր իրավիճակ է, որին «բոլորս, այդ թվում՝ Ռուսաստանի գործընկերները, պետք է ադապտացվեն», իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ Հայաստանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների «Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդման գործընթացը փոխկապակցված չէ Հայաստանի արտաքին քաղաքականության հետ եւ չպետք է տարընթերցման առիթ հանդիսանա։
Այդ արձագանքից հետո որոշակի փոփոխություն նկատվեց Ռուսաստանի հռետորաբանությունում: Մասնավորապես՝ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը՝ պատասխանելով Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցին, հակիրճ պատասխան էր տվել. «Հայաստանը արդարադատություն է իրականացնում»:
Հռետորաբանության փոփոխություն նկատելի էր նաեւ Լավրովի՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ընթացքում: Նա նշել էր, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են, ապա ցանկություն հայտնել, որ «այդ ներքին գործերը մնան օրինականության ու սահմանադրության հիմքի վրա եւ արագորեն հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծագործ խնդիրների վրա»:
Այդպիսով՝ այն, որ հայ-ռուսական երկխոսությունը ոչ միայն չի դադարել, այլեւ զարգանում է, թեեւ նոր, անսովոր ոգով՝ փաստ է: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ սեպտեմբերի 8-ին կայանալիք հանդիպումը նախորդ երկուսից ավելի բարդ է լինելու: Բարդությունը պայմանավորված է, նախ եւ առաջ, Պուտին-Ալիեւ հանդիպումով:
Սեպտեմբերի 1-ին անդրադարձ եղավ Արցախի խնդրին եւ վստահաբար կարելի է ասել, որ հակամարտությանը անդրադարձ կլինի նաեւ սեպտեմբերի 8-ին: Կողմերը, հնարավոր է, փորձեն ընդհանուր հայտարարի գալ բանակցությունները վերսկսելու օրակարգի եւ ձեւաչափի շուրջ: Չի բացառվում նաեւ, որ Պուտինը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավար, հանդես գա միջնորդի դերում եւ Փաշինյանին ներկայացնի հակամարտության կարգավորման Ալիեւի տեսլականը, եթե այդպիսին, իհարկե, գոյություն ունի: Համենայնդեպս, Սոչիում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններից բխում էր, որ Պուտինի համար կարեւոր է հենց խաղաղ կարգավորումը, մինչդեռ Ալիեւը կարեւորել էր կարգավորումը առհասարակ՝ առանց նշելու դրա ճանապարհները:
Վստահությամբ կարելի է ասել, որ առաջիկա հանդիպմանը քննարկվելու է նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի պարտավորությունների հարցը: Առավել եւս, որ ՌԴ արտգործնախարարը ուսանողների հետ հանդիպման ընթացքում առանձնացրել է այդ թեման՝ նշելով, որ անկախ ստեղծված իրավիճակից, ՀԱՊԿ-ի առջեւ ստանձնած «պարտավորությունները ուժի մեջ են եւ դրանք պետք է ամբողջությամբ իրականացվեն»:
Հանդիպման ընթացքում, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն նաեւ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները՝ ԵԱՏՄ շրջանակներում: Քննարկման թեմա կարող են հանդիսանալ նաեւ Սիրիայում ընդհանուր հումանիտար ծրագրերը: Ռուսաստանը վերջին շրջանում ավելի ակտիվ է լծվել Սիրիայում իր ազդեցությունը տարածելու գործին եւ, հարկ է նշել, դա նրան հաջողվում է: Ընդ որում, այդ հարթակում Ռուսաստանի հետ համագործակցում են արդեն ոչ միայն ավանդական դաշնակիցներն ու գործընկերները, այլեւ որոշ արեւմտյան երկրներ:
Ընդհանուր առմամբ, անգամ հաշվի առնելով քննարկվելիք զգայուն հարցերի բարդությունը, կարելի է ակնկալել, որ հանդիպումը կանցնի դրական մթնոլորտում: Կողմերը, կարծես, ավարտել են վերադիրքավորման փուլը եւ սկսել վերադասավորումների արդյունքում առաջացած սուր անկյունները հարթեցնելու գործընթացը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT