Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները հոգեբանորեն լավ են տրամադրված Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի Լիխտենշտեյնի դեմ խաղին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Նա խոսեց մեկնարկող սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Լիխտենշտեյնի դեմ հանդիպմամբ, ինչպես նաեւ հավաքականին վերաբերող այլ հարցերի մասին:
- Հավաքականի բոլոր ֆուտբոլիստները պատրա՞ստ են խաղին: Հարցը, հատկապես, Կարլեն Մկրտչյանին է վերաբերում, քանի որ վնասվածք ուներ:
- Բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են: Ինչ վերաբերում է վնասվածքներին, ունենք մի խնդիր. Հրայր Մկոյանը չի մասնակցի առաջիկա հանդիպումներին, որովհետեւ խնկի վնասվածք ունի, հնարավոր է վիրահատվի: Մնացած ֆուտբոլիստները պատրաստ են: Ճիշտ է կա դիսբալանս, որովհետեւ որոշ ֆուտբոլիստներ շատ խաղաժամանակ ունեն իրենց թիմերում, ոմանք քիչ, բայց համենայնդեպս, ամենակարեւորը հոգեբանությունն է, ես այս 2-3 օրերին տեսա, որ ամեն ինչ լավ է: Ինչ վերաբերում է Մկրտչյանին, վնասվածքի պատճառով բաց չի թողել խաղը, հոգնածություն ուներ, խնդրել է մարզչին, որ չխաղա, որպեսզի հավաքականի խաղերի ավելի պատրաստ լինի:
- Հոգեբանորեն ու ֆիզիկապես ինչպե՞ս է պատրաստ:
- Հոգեբանորեն շատ լավ վիճակում են: Անցած ընկերական խաղերից հետո ասացի, որ ուզում եմ նրանց աչքերում կրակ տեսնել, այս 2-3 օրը տեսել եմ մարզումների ժամանակ: Հուսով եմ՝ նույնը կտեղափոխվի դաշտ:
- Հայտացուցակը ամենաօպտիմա՞լն է:
- Այս պահին օպտիմալ ենք ընտրել, բայց սա մեր մարզչական շտաբի որոշումն է, ու շատ բնական է, որ որոշ մարդիկ համաձայն չլինեն: Դա նորմալ եմ համարում, որքան մարդ, այնքան կարծիք: Որոշ ֆուտբոլիստներ վնասվածքի պատճառով չմիացան: Շատ կուզենայինք Յուրա Մովսիսյանը մեզ միանա, այդ առումով ափսոսանք կա, բայց ինչ-որ հիմա ունենք մեր ձեռքի տակ, մեր կարծիքով, դա օպտիմալ է:
- Գագիկ Դաղբաշյանի բացակայությունը ինչո՞վ է պայմանավորված:
- Այս պահին նրան չեմ տեսնում հավաքականում:
- Ի՞նչպիսի մրցակից է Լիխտենշտեյնը, որոնք են նրանց առավելությունները ու թույլ կողմերը:
- Հիմա չեմ ասի նրանց ուժեղ եւ թույլ կողմերը: Խաղից հետո կասեմ, բայց լավ ուսումնասիրել ենք, գիտենք: 2 օր առաջ ժողով ունեցանք ֆուտբոլիստների հետ ու նրանց ասել ենք, որ այստեղ չկա ուժեղ ու թույլ մրցակիցներ:
- Յուրա Մովսիսյանի մասին ի՞նչ կասեք:
- Նրա հետ միշտ կապի մեջ եմ: Վերջին անգամ մոտ 10 օր առաջ եմ զրուցել: Մինչեւ վերջին պահը ակումբ էր ման գալիս: Նրան ասել էի՝ եթե ակումբ գտնես, հասցնես գոնե 2 խաղ խաղալ, ինչը եղավ օրինակ Հովհաննես Համբարձումյանի հետ, միանշանակ հրավիրվելու ես, որովհետեւ շատ ես պետք: Փառք Աստծու, վնասվածքից շուտ է ապաքինվել: Հուսով եմ՝ ակումբ կգտնի ու հոկտեմբերի խաղերին կմիանա:
- Վահագն Այվազյանին ինչո՞ւ չեք հրավիրել: Կայուն խաղ է ցույց տալիս, աչքի ընկնում տուգանայիններից:
- Բոլորի խաղերը նայել եմ: Վահագն Այվազյանին ես շատ լավ ճանաչում եմ: Եթե պետք է վերցնենք ֆուտբոլիստ, որ լավ տուգանայիններ է իրացնում, առանց նրա էլ գիտե՞ք որքան տուգանային իրացնողներ ունենք: Դա առաջինը: Երկրորդը՝ Վահագն Այվազյանը, իմ կարծիքով, աջ պաշտպան չէ: Որքան հիշում եմ նրա ֆուտբոլային կարիերան, միշտ խաղացել է աջ կամ ձախ եզրում՝ կիսապաշտպանությունում: Ուղղակի հիմա հանգամանքների բերումով... դա իհարկե, «Բանանցի» մարզչի խնդիրն է, նա խաղացնում է աջ պաշտպանի գոտում: Աջ պաշտպանը ինձ համար լրիվ այլ ֆունկցիաներ պետք է կատարի: Այս պահին այն ֆուտբոլիստներին, որ ես ընտրել եմ այդ դիրքի համար, այդ ֆունկցիաները ավելի լավ են կատարում:
- Ո՞րն է մեր հավաքականի ուժեղ կողմը:
- Մի անգամ ասել եմ՝ մեր միտքն է շատ ճկուն, մեր միտքը շատ լավն է: Ընդհանրապես, հայ ազգի միտքը լավն է: Մեզ մի բան է պակասում, որ այդ ճկուն միտքը ճիշտ հունով տանենք:
- Մինչեւ հոկտեմբերի խաղերը փոփոխություններ են սպասվում հայկական ֆուտբոլում: Կարո՞ղ ենք վստահ լինել, որ, եթե ֆեդերացիայի նոր նույն վստահությունը ունենա ձեր նկատմամբ կշարունակեք աշխատել գոնե մինչեւ խմբային փուլի ավարտը:
- Ես այդ հարցին հիմա չեմ պատասխանի, ինչի համար, որ լրիվ անկեղծ եմ ասում՝ իմ բոլոր մտքերը առաջիկա 2 խաղերի հետ են կապված:
- Հավաքականի վերաբերյալ պաշտոնական հայտացուցակում նշված էր, որ Պետրոս Ավետիսյանը չի հրավիրվել վնասվածքի պատճառով, բայց նա հրավիրվեց ՀՀ հավաքական:
- Պետրոսի հետ զրուցել եմ, եթե չեմ սխալվում «Արցախի» խաղի ժամանակ: Վնասվածքից նոր ապաքինվել էր, բայց վախ կար նրա մեջ: Փաստն այն է, որ ապաքինվելուց հետո ոչ մի հանդիպում չի անցկացրել:
- Ծանո՞թ եք ՀՖՖ նախագահի նոր թեկնածուին եւ ինչպե՞ս կամփոփեք Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարումը:
- Վանեցյանին ծանոթ եմ մամուլից ու կարծիք ասել չեմ կարող:
- Իսկ ինչպե՞ս կամփոփեք Հայրապետյանի պաշտոնավարումը:
- Ինձ թվում է՝ Դուք հարցը տեղին չեք տալիս, ավելի լավ է՝ վաղվա խաղից խոսենք:
- Հայաստանի առաջնությունում լեգեոներների թվի սահմանափակում մտցնելու գաղափարի հետ կապված ի՞նչ կասեք:
- 2 ճանապարհ կա. դու կարող ես ֆեդերացիայով լիմիտ դնել, կարող ես պատասխանատվությունը թողնել ակումբների վրա: Համենայնդեպս, եթե սահմանափակում մտցնենք, այս ու հաջորդ մրցաշրջանները բացառվում են, որովհետեւ դուք գիտեք՝ շատ լեգեոներներ կան, որոնք պայմանագրեր ունեն: Եթե լիմիտը մտցնենք, լավ բանի չի բերի: Եթե լիմիտ մտցնենք, դա կարող է լինել, օրինակ, 2020-21 թթ. առաջնությունում: Բայց այս հարցը մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունեի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT