Երևան
12 °C
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում 41 թափուր հաստիք կա: Այս մասին ՀԺ-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են նախարարության լրատվության բաժնից:
Թափուր է, օրինակ՝ քարտուղարության քաղաքացիների ընդունելության բաժնի առաջատար մասնագետի երեք հաստիք, բժիշկ փորձագետի՝ երկու, միասնական ընդունարանի ղեկավարի՝ տասնհինգ, աշխատանքի եւ զբաղվածության վարչության աշխատանքի եւ աշխատանքի վարձատրության քաղաքականության բաժնի առաջատար մասնագետի՝ երկու, նախարարի խորհրդականի մեկ հաստիք եւ մեկական թափուր պաշտոնների հաստիքային միավորներ:
Օր օրի ավելացող թափուր աշխատատեղերի պատճառը, ըստ նախարարության, ցածր աշխատավարձն է. 15 թափուր հաստիք ունեցող միասնական ընդունարանի ղեկավարի ֆիքսված աշխատավարձը 155 հազար դրամ է, որի մոտ 30 տոկոսը պահվում է, իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետի աշխատավարձը 110 հազար, իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետինը՝ 129 հազար, քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետը 155 հազար դրամ է ստանում: Բաժնի պետերի եւ պետի տեղակալների աշխատավարձը չի անցնում 256 հազարից, որից դարձյալ 30 տոկոսը պահվում է հարկերի համար:
Չնայած 41 թափուր աշխատատեղերից 9-ը համալրված է ժամկետային աշխատանքային պայմանագրերով, սակայն սրանք եւս թափուր են համարվում:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարությունը երբեմն նպատակադրված կարող է ունենալ թափուր հաստիք: Նախարարությանը բյուջեով հատկացվում է որոշակի գումար, սակայն, եթե տվյալ պահին նախարարությունն այդ աշխատողի կարիքը չունի, իքս պաշտոնի հաստիքի համար նախատեսված գումարը մնում է: Սա նախարարությունից բացատրում են հետեւյալ կերպ՝ ենթադրենք, փոխնախարարին ծառայողական մեքենա եւ վարորդ է հատկացվում, սակայն նա չի օգտվում դրանից, քանի որ ունի սեփական ավտոմեքենա, տվյալ դեպքում մնում է նաեւ վարորդի թափուր հաստիքը: Այդ դեպքում բյուջեից հատկացված գումարը նույնպես չի օգտագործվում, մնում է կառավարության հաշվին եւ չի կարող ուղղվել մեկ այլ ՊՈԱԿ-ի:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից նաեւ հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք ազատված աշխատողների փոխարեն են նոր աշխատողներ պահանջվում, թե՞ նախարարը նոր մոտեցումներ ու աշխատաոճ է մշակել, համաձայն որի՝ աշխատողների թվի ավելացում է հարկավոր:
Պարզվում է, Մանե Թանդիլյանի նշանակումից հետո թափուր է դարձել քաղաքացիական ծառայության 2 պաշտոն. երկու աշխատակիցներն էլ տեղափոխվել են ավելի բարձր պաշտոնի։ Նոր առաջացած թափուր տեղերից մեկի համար այս պահին արդեն տեղադրված է հայտարարություն՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով համալրելու համար։
Ինչ վերաբերում է քաղաքացիական ծառայության մնացած թափուր պաշտոններին, ապա նախարարությունից տեղեկացնում են, որ դրանց բացարձակ մեծամասնությունը առկա էր նաեւ մինչեւ նոր նախարարի նշանակումը, նրանցից շատերն իրենց կամքով են լքել նախարարությունը։ «Քաղծառայողներին առանց հիմնավոր փաստեր ունենալու աշխատանքից ազատել հնարավոր չէ: Քաղաքական պաշտոն ունեցող մարդը յուրաքանչյուր նախարարի փոխվելուց հետո չի կարող փոխվել, դրանից համակարգը կտուժի»,- հայտնում են նախարարությունից:
Մանե Թանդիլյանը նախարար դառնալուց հետո մեկամսյա ժամկետում նշանակումներ է կատարել միայն հայեցողական պաշտոններում, իսկ քաղաքական պաշտոնների համար (փոխնախարարներ) նշանակումներն արել է վարչապետը՝ նախարարի առաջարկությամբ։
Հ.Գ. Մանե Թանդիլյանի նշանակումից հետո (12.05.2018 թ.) նշանակվել են 3 փոխնախարար, նախկին փոխնախարարներից մեկը վերանշանակվել է։ Նախկին փոխնախարարներից մեկը նշանակվել է նախարարի խորհրդական։ Նախարարի մեկ խորհրդականի փոխարեն նորն է ընդունվել։ Նախարարի խորհրդականի եւս մեկ հաստիք ազատ է։
Փոփոխություն է կատարվել նախարարի օգնականների թվում՝ նոր նախարարը 2 օգնական է նշանակել։ Մեկը փոխարինել է նախորդ օգնականին, մյուսը՝ համալրել թափուր տեղը։ Նոր օգնականներից մեկը նշանակվել է հենց նախարարության աշխատանքային թիմից։
Համալրվել է Հասարակայնության հետ կապերի բաժնի պետի թափուր պաշտոնը, որն օրենքով արդեն հայեցողական պաշտոն է։ Համալրվել է փոխնախարարի օգնականի մեկ թափուր պաշտոն, մնացած 3 փոխնախարարների օգնականները մնացել են նույնը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT