Ֆրանկոֆոնիայի օրերին Երեւան է ժամանելու 5 հազար հյուր. ինչ միջոցառումներ են նախատեսված

Ֆրանկոֆոնիայի միջոցառումները Երեւանում տեղի են ունենալու հոկտեմբերի 7-ից 12-ը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: «Երկու օր կայանալու է մշտական խորհրդի նիստը, որին հաջորդելու է ԱԳ նախարարների խորհրդի նիստը, իսկ 11-12-ին լինելու է բուն գագաթնաժողովը»:

Բալայանի փոխանցմամբ՝ լինելու են 83 երկրի բարձրաստիճան պատվիրակություններ, ինչպես նաեւ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեկ տասնյակից ավելի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդհանուր 100-ից ավելի պատվիրակություն է այդ օրերին ժամանելու Երեւան: «Սպասվում է մինչեւ 5 հազար հյուրերի մասնակցություն»,- ասաց նա:

ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք բոլոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաները հաստատել են իրենց մասնակցությունը, ԱԳՆ խոսնակն ասաց. «Բոլոր երկրները մասնակցելու են, բայց մակարդակների մասով դեռ գալիս են հաստատումներ»,- ասաց Բալայանը՝ նշելով, որ բազմաթիվ երկրների եւ կառավարությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը, սակայն անուններն առայժմ հրապարակման ենթակա չեն:

Այս օրերին տեղեկություններ շրջանառվեցին, որ հյուրերին հյուրանոցներով ապահովելու խնդիրներ կան: Տիգրան Բալայանն ասաց, որ այդ խնդիրներն այս ընթացքում լուծում են: «Բոլոր հյուրերը պատշաճ մակարդակով հյուրանոցներում տեղավորվելու են»:

Այս պահին հնարավոր չէ հստակ նշել, թե միջոցառումների բյուջեն որքան է կազմելու: Ըստ Տիգրան Բալայանի՝ այս ընթացքում ծախսեր կան, որոնք կրճատվում են, ծախսեր կան, որ ավելանում են: «Ծախսերը կախված են նրանից, թե պատվիրակությունները քանի հոգուց են բաղկացած լինելու: Երբ վերջնական թիվ լինի, կհանրայնացվի»:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանին տեղեկություններ են հասել, որ միջոցառումներին լինելու են թարգմանություններ: Ըստ նրա՝ սա գագաթնաժողովի մասնակիցներին տարօրինակ է թվալու, քանի որ միջոցառման նպատակն այն է, որ մարդիկ հաղորդակցվեն ֆրանսերենով: «Բողոքում են, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովը ֆրանսերենով է տեղի ունենալու եւ առանց թարգմանության: Ինձ համար ցավալիորեն մտահոգիչ էր, որովհետեւ այդ կազմակերպության բուն էությունը ֆրանսերեն լեզվով ֆրանսախոս երկրների համար անցկացվող գագաթնաժողով է: Եթե որոշեն թարգմանել ղեկավար կազմի համար, դա արտառոց բան կլինի»,- ասաց նա:

Տիգրան Բալայանն այս մասով ՀԺ-ին փոխանցեց՝ պարտադիր պայման է, որ միջոցառումներն անցկացվեն ֆրասերենով, բայց եզրափակիչ ասուլիսի, գալա համերգի եւ բացման հանդիսավոր արարողության ժամանակ լինելու է թարգմանություն:

Մարգարիտ Եսայանը մեր զրույցում նաեւ նշեց, որ խորհրդարանն անտեսված է եւ աշխատանքային խմբում ներկայացուցիչ չկա ներգրավված: «Խարհրդարանը, ինչպես նախկին, այնպես էլ նոր նախարարի ժամանակ, մի կողմ է քաշված: Աշխատանքային խմբում խորհրդարանի ներկայացուցիչ չկա: Երեւի մտածում են, որ գործադիր մարմնի միջոցառում է»:

ԱԳՆ խոսնակը ՀԺ-ին տված պարզաբանման ընթացքում նշեց, որ սա գործադիր իշխանությունների ձեւաչափում է: Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը ՀԺ-ի հետ զրույցում նաեւ մի քանի մանրամասներ ներկայացրեց՝ միջոցառումների բովանդակության հետ կապված:

«Լինելու են ֆրանկոֆոն երկրների տնտեսական, մշակութային  եւ այլ համաժողովներ, իսկ հոկտեմբերի 11-12-ին լինելու է լիագումար նիստը: Հյուսիսային պողոտայի տարածքում լինելու է մշակութային մեծ միջոցառում: Պետք է ֆրանկոֆոն գյուղ ստեղծվի, որտեղ անդամ երկրները պետք է ներկայացնեն իրենց ազգային մշակույթը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7215 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը