Սա Մարտի 1-ի բացահայտումը խոչընդոտելու փորձ էր. ՀՔԾ պետը՝ գաղտնալսված հեռախոսազանգի մասին

ԱԱԾ տնօրեն պարոն Վանեցյանը մտահոգություն ուներ այն հանգամանքի հետ կապված, թե արդյո՞ք ճիշտ է, որ առանց ձերբակալվելու անձը ներկայացվում է դատարան, եւ դատարանի կողմից պետք է քննության առնվի այդ միջնորդությունն այն պայմաններում, երբ անձն ազատության մեջ է: Եւ եթե լսել եք, ես խոսում եմ ձերբակալման հիմքերի մասին, եւ ներկայացնում եմ, թե ինչ պայմաններում, ինչի պատճառով այս ձերբակալումն ինչու չի իրականացվել: Այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ իր եւ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի ու դրա ձայնագրության հրապարակման վերաբերյալ, որտեղ վերջիններս քննարկում են Մարտի մեկի գործի վերաբերյալ որոշ մանրամասներ:

«Երկրորդ. եթե լսել եք, հեռախոսազրույցում խոսք է գնում ՀԱՊԿ քարտուղար Խաչատուրովի կալանավորման մասին, որտեղ ես տեղյակ եմ պահում պարոն Վանեցյանին, որ միջնորդությունն արդեն ներկայացվել է: Կանխատեսելով ձեր այն հարցը, որ ասելու եք, թե միջնորդություն ներկայացվել է, եւ ես այդ մասին հայտնել եմ վարչապետին: Եթե ուշադիր եք եղել՝ ՀՀ վարչապետը բազմիցս նշել է, որ երբեւիցե այս կամ այն անձի կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու հետ կապված որեւէ քաղաքական արգելք չի լինելու: Այս առումով, այո, ես տեղյակ եմ պահել պարոն վարչապետին, որ այս գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ իմ կողմից միջնորդություններ ներկայացվելու են դատարան՝ նրանց հանդեպ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, ինչը եւ արվել է պարոն Խաչատուրովի դեպքում: Սա միայն այս մասնավոր դեպքը չէ: Ես ընդհանուր առմամբ ասել եմ, որ քանի որ այս գործի սպեցիֆիկան այն է, որ բարձրաստիճան անձինք են անցնում, նրանք ի վիճակի են խոչընդոտել քննությանը»,- ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ հավելելով, որ իր եւ վարույթն իրականացնող մարմնի կարծիքն է, որ այս գործում կալանքի կիրառումը կարող է շատ արդյունավետ լինել:

Ինչ վերաբերում է հեռախոսազանգը գաղտնալսելուն եւ այն հրապարակելուն՝ ՀՔԾ պետն ասաց, որ ինքը սա գնահատում է որպես Մարտի մեկի բացահայտմանը խոչընդոտելու փորձ.

«Սա ինքնին հանցանք է՝ առանց դատարանի սանկցիայի՝ անձի մասին տեղեկություններ հավաքել եւ հրապարակել, որի կապակցությամբ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննությունն: Սա միտված է մեր, պարոն Վանեցյանի, մեր ղեկավարած կառույցների գործունեությունը կասեցնելուն: Իսկ ինչ ենք անում մենք. մենք փորձում ենք արմատախիլ անել կոռուպցիան այս երկրում, մենք փորձում ենք վերադարձնել ժողովրդից թալանված միլիարդները, մենք փորձում ենք օրենքի դաշտ կանչել մարդասպաններին եւ նրանց հովանավորներին: Եւ ի՞նչ կարող են նրանք անել: Ես բառ չեմ գտնում նրանց քայլերին: Սա ընդամենը մեզ կանգնեցնելու մի խղճուկ փորձ է: Բայց հավատացած եղեք՝ մենք չենք ընկճվելու, մենք անելու ենք մեր գործը»,-հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5815 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին